«Հայ-ռուսական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 6. | Տող 6. | ||
}} |
}} |
||
'''Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը''' ( |
'''Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը''' ({{lang-ru|Российско-армянский (славянский) университет}}, հապ.՝ '''ՀՌՀ''')՝ [[Ռուսաստան]]ի և [[Հայաստան]]ի կողմից կառավարվող համալսարան է, որը գործում է [[Հայաստան]]ում։ Հաղորդակցման հիմնական լեզուները հայերենը և ռուսերենն են<ref>http://international.rau.am/eng/discoverRAU/historyoverview</ref>։ Համալսարանը գտնվում է Երևան քաղաքի Հվսեփ Էմինի 123 հասցեում։ |
||
== Պատմություն == |
== Պատմություն == |
||
Տող 21. | Տող 21. | ||
2002 թվականին համալսարանում ձևավորվել են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան): |
2002 թվականին համալսարանում ձևավորվել են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան): |
||
== ՀՌՀ հրատարակչություն == |
|||
Կից գործում է հրատարակչություն: Հրատարակվել են գրքեր` կառավարման և մշակույթի, ռուս գրականության պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, ինֆորմատիկայի, մեխանիկայի, կրթության կառավարման, հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրքեր, գեղարվեստական գրականություն և հրապարակախոսություն <ref>http://www.rau.am/rus/o_rau/izdatelstvo-rau</ref>։ |
Կից գործում է հրատարակչություն: Հրատարակվել են գրքեր` կառավարման և մշակույթի, ռուս գրականության պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, ինֆորմատիկայի, մեխանիկայի, կրթության կառավարման, հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրքեր, գեղարվեստական գրականություն և հրապարակախոսություն ՀՌՀ հրատարակչությունում լույս են տեսել ռուս դասականների գրական ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ` Ֆ. Դոստոևսկու «Դևեր» և «Գրառումներ մեռյալ տնից» գործերը, Մ. Բուլգակովի «Սպիտակ գվարդիա» վեպը և այլն:<ref>http://www.rau.am/rus/o_rau/izdatelstvo-rau</ref>։ |
||
Շենքը վերակառուցվել է 2004 թվականին: 2005 թվականի սկզբին շահագործման հանձնվեց ՀՌՀ-ի մշակույթի տունը, իսկ 2009 թվականից արդեն գործում է նաև մարզահամալիր<ref>http://www.rau.am/arm/365/2767</ref>։ |
Շենքը վերակառուցվել է 2004 թվականին: 2005 թվականի սկզբին շահագործման հանձնվեց ՀՌՀ-ի մշակույթի տունը, իսկ 2009 թվականից արդեն գործում է նաև մարզահամալիր<ref>http://www.rau.am/arm/365/2767</ref>։ |
08:56, 15 Նոյեմբերի 2019-ի տարբերակ
Հայ-ռուսական համալսարան ռուս.՝ Российско-армянский государственный университет | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Միջազգային անվանում | Russian-Armenian University, Российско-армянский университет |
Հիմնադրված է | 1997 |
Տիպ | պետական |
Ռեկտոր | Արմեն Դարբինյան |
Ուսանողներ | 2 500 |
Ընդհանուր անձնակազմ | 700 մարդ |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Հայաստան, Երևան, 0051, Հովսեփ Էմինի փ., 123 |
Կայք | rau.am |
Russian-Armenian (Slavonic) University Վիքիպահեստում |
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (ռուս.՝ Российско-армянский (славянский) университет, հապ.՝ ՀՌՀ)՝ Ռուսաստանի և Հայաստանի կողմից կառավարվող համալսարան է, որը գործում է Հայաստանում։ Հաղորդակցման հիմնական լեզուները հայերենը և ռուսերենն են[2]։ Համալսարանը գտնվում է Երևան քաղաքի Հվսեփ Էմինի 123 հասցեում։
Պատմություն
Համալսարանը հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա: 1997 թվականի նոյեմբերի 28-ին ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 543 որոշումը Երևանում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման մասին: Այնուհետև հրապարակվել է ՌԴ ընդհանուր և մասնագիտական կրթության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության 1998 թվականի հուլիսի 1-ի թիվ 1769/170-Մ Համատեղ հրամանը Հայաստանի Հանրապետությունում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան հիմնադրելու մասին: 2003 թվականի ապրիլի 23-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է փաստաթուղթ 1997 թվականի օգոստոսի 29-ի` «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
1999 թվականի փետրվարին համալսարանում առաջին անգամ անց է կացվել՝ «Իրավագիտություն», «Պետական և մունիցիպալ կառավարում», «Լրագրություն» մասնագիտություններով ըդնունելություն: 1999 թվականի ամռանը մասնագիտությունների ցանկին ավելացել են՝ «Քաղաքագիտություն», «Համաշխարհային տնտեսագիտություն», «Սոցիալ-մշակութային ծառայություններ և զբոսաշրջություն», «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա», իսկ 2002 թվականի սեպտեմբերից` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունները: 2003 թվականի սեպտեմբերից համալսարանում ուսւցանվում է «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա», իսկ 2004 թվականի սեպտեմբերից` «Բժշկական կենսաքիմիա»: 2005 թվականին ավելացել են «Հոգեբանություն», «Օտար լեզուների և մշակույթների դասավանդման տեսություն և մեթոդիկա», «Բանասիրություն», «Կենսաճարտարագիտություն և կենսաինֆորմատիկա» մասնագիտությունները: Նաև «Գովազդ» և «Տարածաշրջանությունն» մասնագիտությունները, սկսած 2007 թվականից։
2002 թվականից համալսարանում գործում է ասպիրանտուրա, որը ուսուցանվում է՝ 17 մասնագիտություններով:
2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող: Համալսարանն ունի կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի)[3]: Համալսարանում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են 32 ամբիոններ:
Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից ՌԴ Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսն է, իսկ հայկական կողմից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը[4]:
2002 թվականին համալսարանում ձևավորվել են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան):
ՀՌՀ հրատարակչություն
Կից գործում է հրատարակչություն: Հրատարակվել են գրքեր` կառավարման և մշակույթի, ռուս գրականության պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, ինֆորմատիկայի, մեխանիկայի, կրթության կառավարման, հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրքեր, գեղարվեստական գրականություն և հրապարակախոսություն ՀՌՀ հրատարակչությունում լույս են տեսել ռուս դասականների գրական ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ` Ֆ. Դոստոևսկու «Դևեր» և «Գրառումներ մեռյալ տնից» գործերը, Մ. Բուլգակովի «Սպիտակ գվարդիա» վեպը և այլն:[5]։
Շենքը վերակառուցվել է 2004 թվականին: 2005 թվականի սկզբին շահագործման հանձնվեց ՀՌՀ-ի մշակույթի տունը, իսկ 2009 թվականից արդեն գործում է նաև մարզահամալիր[6]։
1998 թվականին համալսարանի ռեկտոր է նշանակվել Լևոն Մկրտչյանը և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 2001 թվականը: 2001 թվականին համալսարանի ռեկտոր է դարձել Արմեն Դարբինյանը[7]
Անվանի շրջանավարտներ
- Տիգրան Ավինյան, ՀՀ փոխվարչապետ
Ինստիտուտներ
Լրագրության ինստիտուտ
- Լրագրության տեսության և պատմության ամբիոն
- Գործնական լրագրության ամբիոն
Օտար լեզուների և տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտ
- Օտար լեզուների ամբիոն
- Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոն
Բանասիրության ինստիտուտ
- Ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոն
- Ռուս և համաշխարհային գրականության ամբիոն
Տնտեսագիտական ինստիտուտ
- Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոն
- Կառավարման ամբիոն
- Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոն
Բժշկա-կենսաբանական ինստիտուտ
- Բժշկական կենսաբանության և կենսաինժեներիայի ամբիոն
- Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոն
- Մոլեկուլային-բջջային կենսաբանության և կենսաինֆորմատիկայի (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիման վրա) ամբիոն
Քաղաքագիտության ինստիտուտ
- Քաղաքական տեսության ամբիոն
- Քաղաքական գործընթացների և տեխնոլոգիաների ամբիոն
- Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոն
Հոգեբանության ինստիտուտ
- Հոգեբանության ամբիոն
Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտ
- Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
- Համակարգային ծրագրավորման ամբիոն
- Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն
- Ֆիզիկատեխնիկական ինստիտուտ
- Ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոն
- Նյութերի տեխնոլոգիաների և էլեկտրոնային տեխնիկայի համակարգերի ամբիոն
- Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի ամբիոն (գործում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա) բազային ամբիոն
- Հեռահաղորդակցություն (գործում է Կապի համակարգերի Երևանի գիտահետազոտական ինստիտուտի հիման վրա)
- Իրավագիտության ինստիտուտ
- Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոն
- Օրենսդրական և մունիցիպալ իրավունքի ամբիոն
- Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոն
- Քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոն
- Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոն
- Զբոսաշրջության և գովազդի ինստիտուտ
- Սերվիսի իդուստրիայի և զբոսաշրջության ամբիոն
- Մշակութաբանության ամբիոն
- Համալսարանական համընդհանուր ամբիոններ
- Հայոց լեզվի և գրականության ամբիոն
- Փիլիսոփայության ամբիոն
- Համաշխարհային պատմության ամբիոն
- Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր-ի ամբիոն
- Ֆիզդաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոն
Գիտական հրապարակումներ
- Optics & its Applications: Symposium Information & Book of Abstracts of the International Symposium (Armenia, 5—9 September, 2011). — Yerevan, 2011—150 p.
- Оганесян Л. Р. Уголовно-исполнительное право: учебно-методический комплекс.. Ер.: Изд-во РАУ, 2011.109 с.
- Енгоян А. П. Идеологические основы социально-политических трансфор-маций в постсоветской Армении / Отв. ред.: КА. Мирумян. Ер.: Изд-во РАУ. 358 с.
- Казданян С. Ш. Политическая психология: Учебно-методический комплекс. Ер.: Изд-во РАУ, 2011. 144с.
- Бабаян К. Б. История менеджмента. Учебно-методическое пособие /Отв. ред. A.M. Суварян. Ер.: Изд-во РАУ, 2011. 52 с.
- Вагаршакян Ашот Агасиевич. Математический анализ. Ер.: Изд-во РАУ, 2011.303 с.
- Международная конференция (25-26 апреля 2011 г.): Армяно-турецкие отношения, их влияние на геополитическое развитие региона и отображение в прессе: Сборник научных статей. Ер.: Изд-во РАУ, 2011. 141 с.
- Аветисян С. С. Проблемы разграничения преступного от непреступного поведения (теория и практика уголовно-правового обеспечения безопасности человека) . — Ер.: Изд-во РАУ, 2011. 814 с.
- Вестник РАУ. Физико-математические и естественные науки. N1 2011 г. — Ер.: Издательство РАУ, 2011 г.
- Вестник РАУ. Гуманитарные и общественные науки. N1/ 2011 г. — Ер.: Издательство РАУ, 2011 г.
Ծանոթագրություններ
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ http://international.rau.am/eng/discoverRAU/historyoverview
- ↑ http://www.rau.am/arm/531/buhakan
- ↑ http://rau.am/eng/discoverRAU/about-us
- ↑ http://www.rau.am/rus/o_rau/izdatelstvo-rau
- ↑ http://www.rau.am/arm/365/2767
- ↑ http://www.rau.am/lmkrtchyan/
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- rau.do.am – Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 2րդ կայք
- Համալսարանի ֆեյսբուքյան կայքէջ
- Համալսարանի յություբյան կայքէջ
- Համալսարանի իստագրամյան կայքէջը