«Գաբրիել Սունդուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Հետ է շրջվում 6587502 խմբագրումը, որի հեղինակն է՝ 2A02:2A56:AB99:0:8D6B:5D99:78AC:2CA5 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 6. Տող 6.


== Ստեղծագործական աշխատանք ==
== Ստեղծագործական աշխատանք ==
Սունդուկյանի գրական-թատերական գործնեությունը զուգադիպել է [[Անդրկովկաս]]ում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործության մեջ։ [[Դերենիկ Դեմիրճյան|Դ. Դեմիրճյանի]] բնութագրությամբ Սունդուկյանը հայ դրամատուրգիայի [[Խաչատուր Աբովյան|Աբովյանն]] է։ Սունդուկյանը հեղաշրջեց հայ դրամատուրգիան, նրան տվեց մասշտաբայնություն, ժամանակի այրող խնդիրները առաջադրելու կարողություն։ Նա առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատատիկական հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության։ Սունդուկյանը ներկայացրել է հասարակության տարբեր խավերի՝ առևտրական, վաշխառու, մտավորական։ Նա առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունը, մարդկայնությունը։
Սունդուկյանի գրական-թատերական գործնեությունը զուգադիպել է [[Հարավային Կովկաս]]ում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործության մեջ։ [[Դերենիկ Դեմիրճյան]]ի բնութագրությամբ Սունդուկյանը հայ դրամատուրգիայի [[Խաչատուր Աբովյան|Աբովյանն]] է։ Սունդուկյանը հեղաշրջեց հայ դրամատուրգիան, նրան տվեց մասշտաբայնություն, ժամանակի այրող խնդիրները առաջադրելու կարողություն։ Նա առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատատիկական հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության։ Սունդուկյանը ներկայացրել է հասարակության տարբեր խավերի՝ առևտրական, վաշխառու, մտավորական։ Նա առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունը, մարդկայնությունը։


Հետևելով ժամանակի առաջավոր գեղագիտական մտքին՝ նա զարգացրել է դեմոկրատիզմի ու ռեալիզմի գաղափարները և նշել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։ Սունդուկյանը գրել է «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունը, որով սկսվում է նրա ստեղծագործության առաջին շրջանը։ Դա ռեալիստական ստեղծագործություն է, որտեղ ամուսնության և օժիտի թեմայի միջոցով հեղինակը շոշափում է լուսավորական գաղափարներ։ 1866 թվականին գրում է «Խաթաբալա» և «Օսկան Պետրովիչըն էն կինքումը», իսկ 1869 թվականին՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինս» կատակերգությունները։ Այս շրջանի գործերը հիմնականում ուրախ կատակերգություններ են, որտեղ հեղինակը քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։ Սունդուկյանը մարդասիրությամբ ու կարեկցանքով է խոսում կնոջ ստրկական վիճակի մասին։
Հետևելով ժամանակի առաջավոր գեղագիտական մտքին՝ նա զարգացրել է դեմոկրատիզմի ու ռեալիզմի գաղափարները և նշել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։ Սունդուկյանը գրել է «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունը, որով սկսվում է նրա ստեղծագործության առաջին շրջանը։ Դա ռեալիստական ստեղծագործություն է, որտեղ ամուսնության և օժիտի թեմայի միջոցով հեղինակը շոշափում է լուսավորական գաղափարներ։ 1866 թվականին գրում է «Խաթաբալա» և «Օսկան Պետրովիչըն էն կինքումը», իսկ 1869 թվականին՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինս» կատակերգությունները։ Այս շրջանի գործերը հիմնականում ուրախ կատակերգություններ են, որտեղ հեղինակը քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։ Սունդուկյանը մարդասիրությամբ ու կարեկցանքով է խոսում կնոջ ստրկական վիճակի մասին։

04:28, 13 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Գաբրիել Սունդուկյան
Ծնվել էհուլիսի 11, 1825(1825-07-11)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 29, 1912(1912-03-29) (86 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա, Սանկտ Պետերբուրգի համալսարան (1850) և Ներսիսյան դպրոց
Ուշագրավ աշխատանքներՊեպո
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց
ԶավակներԹինա Արմինինա-Սունդուկյան
Գաբրիել Սունդուկյան Վիքիքաղվածքում
Գաբրիել Սունդուկյան Վիքիդարանում
 Gabriel Sundukyan Վիքիպահեստում

Սունդուկյան Գաբրիել Մկրտումի (հուլիսի 11, 1825(1825-07-11), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 29, 1912(1912-03-29), Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ռեալիզմի սկզբնավորողներից մեկը հայ գրականության մեջ։

Կենսագրություն

Գաբրիել Սունդուկյանը ծնվել է առևտրականի ընտանիքում 1825 թվականի հունիսի 11 (29)-ին։ Նա բնիկ թիֆլիսեցի էր: Առևտրական հայրը շուտ էր մահացել՝ ընտանիքի հոգսը թողնելով կնոջը: Սունդուկյանը սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-1837 թվականներ), սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-1840 թվականներին ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-1846 թվականներին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1846 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ։ Պետերբուրգի թատրոնները Սունդուկյանի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։ Համալսարանն ավարտելիս նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1853-1858 թվականներին ապրել և աշխատել է Դերբենդում։ Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, խոսքի ու դրության կոմիզմ։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով։ 1858 թվականի սեպտեմբերի վերջին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։ Գաբրիել Սունդուկյանը վախճանվել է 1912 թվականին և թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում։

Ստեղծագործական աշխատանք

Սունդուկյանի գրական-թատերական գործնեությունը զուգադիպել է Հարավային Կովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործության մեջ։ Դերենիկ Դեմիրճյանի բնութագրությամբ Սունդուկյանը հայ դրամատուրգիայի Աբովյանն է։ Սունդուկյանը հեղաշրջեց հայ դրամատուրգիան, նրան տվեց մասշտաբայնություն, ժամանակի այրող խնդիրները առաջադրելու կարողություն։ Նա առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատատիկական հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության։ Սունդուկյանը ներկայացրել է հասարակության տարբեր խավերի՝ առևտրական, վաշխառու, մտավորական։ Նա առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունը, մարդկայնությունը։

Հետևելով ժամանակի առաջավոր գեղագիտական մտքին՝ նա զարգացրել է դեմոկրատիզմի ու ռեալիզմի գաղափարները և նշել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։ Սունդուկյանը գրել է «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունը, որով սկսվում է նրա ստեղծագործության առաջին շրջանը։ Դա ռեալիստական ստեղծագործություն է, որտեղ ամուսնության և օժիտի թեմայի միջոցով հեղինակը շոշափում է լուսավորական գաղափարներ։ 1866 թվականին գրում է «Խաթաբալա» և «Օսկան Պետրովիչըն էն կինքումը», իսկ 1869 թվականին՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինս» կատակերգությունները։ Այս շրջանի գործերը հիմնականում ուրախ կատակերգություններ են, որտեղ հեղինակը քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։ Սունդուկյանը մարդասիրությամբ ու կարեկցանքով է խոսում կնոջ ստրկական վիճակի մասին։

Ստեղծագործության երկրորդ շրջանում Սունդուկյանը գրել է լուրջ կատակերգություններ, որոնք բացահայտում են կյանքի դրամաները. դրանց մեջ ծիծաղը ներհյուսված է արցունքին։ Թատերագիրը կատարում է սոցիալական խոր ընդհանրացումներ, որոնք աննախընթաց էին հայ դրամատուրգիայի պատմության մեջ։ «Էլի մեկ զոհ» (1884) պիեսի կոնֆլիկտը տեղի է ունենում հայրերի ու որդիների միջև։ Որդիները զոհում են իրենց սերը ծնողների՝ դրամի վրա խարսխված բռնակալական ձգտումներին։ «Էլի մեկ զոհ»–ը, ըստ էության, հայ առաջին դրաման է, որտեղ տրված է ընտանիքներում եղած ներքին բախումը, որը լայնանում ու դառնում է հասարակական ու սոցիալական կոնֆլիկտ։

Սունդուկյանի տաղանդի արգասիքն է «Պեպո» (1876) կատակերգությունը։ Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը։ Դրական հերոսները ունեն վեհ արժանապատվություն և հոգեկան բարձր հատկանիշներ։ Պեպոյի կերպարը ժողովրդի խոհերի, վշտի, ինքնագիտակցության արտահայտությունն է։ Նրա ողբերգությունը հասարակական մի ամբողջ խավի ողբերգությունն է։ Իրականության գեղարվեստական պատկերը Սունդուկյանը ստեղծել է գործողության զարգացմամբ, կենդանի անհատականությունների միջոցով։ Սունդուկյանը սոցիալական հզոր բողոքով խարազանում է տիրողների արատավոր բարոյականությունը։ «Պեպո»-ն հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից երևույթն է և ունի քննադատական հզոր շերտեր։ Պիեսի բեմադրությունը 1871 թվականի ապրիլին ունեցել է հսկայական հաջողություն։

Գաբրիել Սունդուկյանի հուշարձան (Երևան)

«Քանդած օջախ» (1883) կատակերգությունը մի ամբողջ ընտանիքի կործանման պատմությունն է։ Այստեղ բախումը նույնպես հասարակական բնույթ ունի։ Ընտանիքները հեռանում են նահապետական նիստուկացից, բայց նոր իրադրության մեջ չեն գտնում իրենց տեղը։

1872-1876 թվականներին «Մշակ»–ում տպագրվել են Սունդուկյանի ֆելիետոնները՝ «Համալի մասլահաթնիրը», իսկ 1882-1886 թվականներին, «Արձագանք»–ում՝ «Հադիդի մասլահաթնիրը»։ Դրանք հրապարակախոսական–երգիծական բնույթ ունեն և շոշափում են հասարակական, սոցիալական և կենցաղային հարցեր։ Իր վերջին՝ «Իմ մահն ու թաղումը» մասլահաթում Սունդուկյանը համերաշխության, եղբայրության և մարդասիրության կոչ է անում Կովկասի ժողովուրդներին։

Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Նա գրել է թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա։ Հ. Թումանյանը նրան որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու» դրել է Սայաթ-Նովայի կողքին[2][3][4]։

Մահ

Մահացել է 1912 թվականին, Թիֆլիսում: Թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը:

Գաբրիել Սունդուկյանի գերեզմանը Խոջիվանքի պանթեոնում

Երկերի մատենագիտություն

  • Գիշերվան սաբրը խէր է, Թիֆլիս, 1866:
  • Խաթաբալա, Թիֆլիս, 1867, 54 էջ:
  • Պէպօ, Թիֆլիս, 1876, 124 էջ:
  • Խաթաբալա, Թիֆլիս, 1881, 144 էջ[5]:
  • Քանդած օջախ, Թիֆլիս, 1882, 132 էջ[6]:
  • Էլի մէկ զօհ, Թիֆլիս, 1884, 160 էջ:
  • Ամուսիններ, Թիֆլիս, 1893, 180 էջ:
  • Ամուսիններ, Թիֆլիս, 1896, 188 էջ:
  • Պէպօ, Թիֆլիս, 1901, 124 էջ:
  • Էլի մէկ զօհ, Թիֆլիս, 1902, 164 էջ:
  • Պէպօ, Թիֆլիս, 1903, 124 էջ:
  • Խաթաբալա, Թիֆլիս, 1904, 154 էջ:
  • Պէպօ, Թիֆլիս, 1904, 124 էջ:
  • Ամուսիններ, Թիֆլիս, 1905, 180 էջ:
  • Քանդուած օջախ, Թիֆլիս, 1905, 136 էջ:
  • Եւայլն կամ նոր Դիոգինէս, Թիֆլիս, 1907, 68 էջ:
  • Սէր եւ ազատութիւն, Թիֆլիս, 1910, 132 էջ:
  • Համալի մասլահաթնիրը: Թերթօններ, Թիֆլիս, 1912, 94 էջ:
  • Անդունդին մէջէն: Համալ, Կ. Պոլիս, 1914, 176 էջ:
  • Պէպօ, Թիֆլիս, 1920, 124 էջ:
  • Պէպօ, Յերևան, 1933, 148 էջ:
  • Յերկերի լիակատար ժողովածու. Կատակերգություններ, Արձակ երկեր, Նամակներ, Յերևան, 1934, 548 էջ:
  • Ընտիր յերկեր, Յերևան, 1938, 236 էջ:
  • Պեպո, Երևան, 1950, 164 էջ:
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1. Պիեսներ, Վարիանտներ, Երևան, 1951, 592 էջ:
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2. Պեպո, Քանդած օջախ, Ամուսիններ, Բաղնիսի բողջա, Վարիանտներ, Երևան, 1951, 636 էջ:
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 3. Պիեսներ, Արձակ երկեր, Թարգմանություններ, Նամակներ, Վարիանտներ, Երևան, 1952, 716 էջ:
  • Պէպօ, Վենետիկ, 1960, 104 էջ[7]:
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4. Նամակներ, Հոդվածներ, Հեռագրեր, Արձակ, Չափածո, Երևան, 1961, 728 էջ:
  • Պեպո, Երևան, 1971, 140 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Գիշերվա սաբրը խեր է, Խաթաբալա, Օսկան Պետովիչն էն կինքումը, Եվ այլն կամ Նոր Դիոգենես, Էլի մեկ զոհ, Երևան, 1973, 344 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Պիեսներ, Երևան, 1974, 380 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Պիեսներ, Արձակ երկեր, Թարգմանություններ, Երևան, 1975, 432 էջ:
  • Հատընտիր, Երևան, 1976, 384 էջ:
  • Երկեր, Երևան, 1980, 365 էջ:
  • Երկեր. Գիշերվան սաբրը խեր է, Օսկան Պետրովիչը էն կինքումը, Խաթաբալա, Եվայլն կամ նոր Դիոգենես, Պեպո, Էլի մեկ զոհ, Քանդած օջախ, Ամուսիններ, Բաղնըսի բոխչա, Սեր և ազատություն, Վարինկի վեչերը, Իմ մահն ու թաղումը, Երևան, 1984, 872 էջ:
  • Պեպո, Երևան, 1985:
  • Ընտրանի, Երևան, 2001, 172 էջ:
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 272 էջ[8]:

Գրականություն

  • Հայկ Գյուլիքեվխյան, Գաբրիել Սունդուկյան, Երևան, Հայպետհրատ, 1944, 84 էջ։
  • Հարությունյան Ս., Գաբրիել Սունդուկյան, Ե., 1960։
  • Վահրամ Թերզիբաշյան, Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 2, Ե., 1964։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատ. 3, Երևան, 1964, էջ 171-226:
  • Գևորգ Աբով, Գաբրիել Սունդուկյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, 1953, 452 էջ։
  • Բոնդո Արվելաձե, Գաբրիել Սունդուկյանը և վրաց իրականությունը, Երևան, «Հայաստան», 1976, 88 էջ (թարգմ.՝ Հրաչյա Բայրամյան
  • Տիգրան Կարապետյան, Գաբրիել Սունդուկյանը և Վրաստանը, Ե., «Հայաստան», 1976, 106 էջ:
  • Կենսամատենագիտական ցանկ, Ե., 1976։
  • Ասմարյան Լևոն, Գաբրիել Սունդուկյան, կյանքը և ստեղծագործությունը, Ե., 1980։
  • Գաբրիել Սունդուկյան. 1825-1912։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 http://armeniandrama.weebly.com/uploads/2/2/4/5/22453962/a_brief_history_of_armenian_theatre.txt
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Գաբրիել Սունդուկյան
  4. Գաբրիել Սունդուկյանի կտակը
  5. Սունդուկյան, Գաբրիել Մկրտումի (1881). Խաթաբալա: Կօմեդիա 4 արարուածով եւ 6 պատկերով. տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի.
  6. Սունդուկյան, Գաբրիել Մկրտումի (1882). Քանդած օջախ: Կօմեդիա երեք արարուածով. տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի.
  7. Սունդուկյան, Գաբրիել (1960). Պէպօ: կօմեդիա երեք արարուածով. Ս. Ղազար՝ Մխիթարեան Հրատարակութւին.
  8. Սունդուկյան, Գաբրիել (2012). Ստեղծագործությունների ժողովածու. Ēditʻ Print. ISBN 9789939525402.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են