«Grand Theft Auto»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: ar:جراند ثفت أوتو (سلسلة)
Տող 149. Տող 149.
[[Կատեգորիա:Համակարգչային խաղեր]]
[[Կատեգորիա:Համակարգչային խաղեր]]


[[ar:جراند ثفت أوتو (سلسلة)]]

[[ar:غراند ثفت أوتو (سلسلة)]]
[[bg:Grand Theft Auto (поредица)]]
[[bg:Grand Theft Auto (поредица)]]
[[ca:Grand Theft Auto (saga)]]
[[ca:Grand Theft Auto (saga)]]

21:04, 17 փետրվարի 2012-ի տարբերակ

Grand Theft Auto խաղերի հիմնական լոգոն (օգտագործվում է Grand Theft Auto III-ից սկսած)

Grand Theft Auto-ն (կրճատ` GTA) ամբողջ աշխարհում հայտնի, բազմաթիվ մրցանակներ հաղթած և բեստսելլեր համարվող համակարգչային խաղերի շարան է, որն սկզբում ստեղծվել է Միացյալ Թագավորությունում` խաղերի ծրագրավորող Դեյվ Ջոնսի կողմից: Այժմ խաղերի սերիաները զարգացման են ենթարկվում բրիտանական Rockstar North ստուդիայի կողմից և թողարկվում Rockstar Games ընկերության կողմից:

Grand theft auto տերմինը ամերիկյան ժարգոնում նշանակում է «գողացված մեքենա»: Խաղերում միշտ հնարավոր է լինում «առանց մեծ ջանքերի» գողանալ ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, ուղղաթիռներ և այլն:

Խաղերի սցենարային գործողությունները տեղի են ունենում ամերիկյան քաղաքների նախատիպով (կամ պարոդիայով) ստեղծված գեղարվեստական քաղաքներում (Վայս սիթի, Լիբերթի սիթի, Լոս Սանտոս, Սան Ֆիեռո և այլն), սակայն առաջինը ստեղծված GTA-ի համալրացման տարբերակներում` Grand Theft Auto: London-ում է միայն, որ գործողությունները զարգանում են իրականում գոյություն ունեցող քաղաքում` Լոնդոնում:

Խաղաշարի զարգացումն սկսվում է 1997թ.-ին` Rockstar North ստուդիայի կողմից, որն այն ժամանակ գործունեությունը ծավալում էր DMA Design անվան տակ: Այդ անվամբ ստուդիան ստեղծում է 10 երկչափանոց խաղեր` իրենց 4 լրացումային փաթեթներով (Expansion packs), որից հետո, արդեն, ստեղծվում է առաջին եռաչափ GTA-ը` Grand Theft Auto 3, որը դառնում է լայնորեն պահանջված խաղ` սյուժեի սուր զարգացման, կերպարների բազմազանության և, ընդհանրապես` նոր խաղաժանր ստեղծելու համար: Կերպարներին հնչյունավորելու են հրավիրվում կինոաշխարհի այնպիսի դեմքեր ինչպիսիք են Ռեյ Լիոտան, Ուիլյամ Ֆիչտները, Դենի Տրեհոն, Քրիս Փենը, Սեմյուել Ջեքսոնը և այլք: 2011թ.-ի սեպտեմբերի դրությամբ վաճառվել են GTA խաղերի 124.1 միլիոն օրինակ:

Խաղերը

Տարին Վերնագիրը Զարգացնող ստուդիան Խաղային համակարգերը Սերունդը
Sony Microsoft Nintendo Այլ
1997 Grand Theft Auto DMA Design, Tarantula Studios PS1 Windows, MS-DOS Game Boy Color Առաջին
1999 Grand Theft Auto: London, 1969 DMA Design, Tarantula Studios,
Rockstar Canada, Runecraft
PS1 Windows, MS-DOS
Grand Theft Auto: London, 1961 Windows
Grand Theft Auto 2 DMA Design, Tarantula Studios PS1 Windows Game Boy Color Dreamcast Երկրորդ
2001 Grand Theft Auto III DMA Design, Rockstar Vienna PS2 Windows, Xbox Mac OS X, iOS, Android Երրորդ
2002 Grand Theft Auto: Vice City Rockstar North, Rockstar Vienna PS2 Windows, Xbox Mac OS X
2004 Grand Theft Auto (Game Boy Advance) Digital Eclipse Game Boy Advance
Grand Theft Auto: San Andreas Rockstar North PS2 Windows, Xbox Mac OS X
2005 Grand Theft Auto: Liberty City Stories Rockstar Leeds, Rockstar North PSP, PS2
2006 Grand Theft Auto: Vice City Stories PSP, PS2
2008 Grand Theft Auto IV Rockstar North, Rockstar Toronto PlayStation 3 Windows, Xbox 360 Չորրորդ
2009 Grand Theft Auto IV: The Lost and Damned Rockstar North PS3 Windows, Xbox 360
Grand Theft Auto: Chinatown Wars Rockstar Leeds, Rockstar North PSP Nintendo DS iOS
Grand Theft Auto: The Ballad of Gay Tony Rockstar North PS3 Windows, Xbox 360
Ընթացքի մեջ Grand Theft Auto V Հինգերորդ

Արտաքին հղումներ