«Հարություն Սարկիսով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 22. Տող 22.
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:Հայ պրոֆեսորներ]]
[[Կատեգորիա:Հայ պրոֆեսորներ]]
[[Կատեգորիա:Հայ ակադեմիկոսներ]]

09:09, 8 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Հարություն Սարկիսով
Ծնվել էդեկտեմբերի 27, 1908(1908-12-27)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 23, 2001(2001-04-23) (92 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանKuzminskoye Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Կոչումmember of the Russian Academy of Agricultural Sciences?
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1951)
Մասնագիտությունանասնաբույժ և մանրէաբան
ԱշխատավայրԱդրբեջանի գիտա-հետազոտական ​​անասնաբուծության ինստիտուտ և Ya. R. Kovalenko and K.I. Skryabin's Russian Scientific and Research Institute for Experimental Veterinary?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Հարություն Քրիստափորի Սարկիսով (1908, դեկտեմբերի 27, Բաքու - 2001, ապրիլի 23, Մոսկվա), հայ խորհրդային անասնաբույժ, մանրէաբան։ Անասնաբուժության, սնկաբանության և միկոտոքսիկոզների մասին ուսմունքի հիմնադիրներից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ՀամԳԳԱ ակադեմիկոս) (1983), ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1969)։ ԽՄԿԿ անդամ է եղել 1951 թվականից։

Կենսագրություն

1931 թվականին ավարտել է Անդրկովկասյան անասնաբուժական (այժմ՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական) համալսարանը։ 1932-1934 թվականներին եղել է Ադրբեջանի անասնաբուժական ԳՀԻ-ի, 1934-1939 թվականներին՝ Մոսկվայի անասնաբուժական պատրաստուկների գիաահսկման համալսարանի ավագ գիտաշխատող, 1939 -1956 թվականներին՝ թունավոր սնկերի ուսումնասիրման համամիութենական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։ 1957 թվականից ՀամԳԳԱ փորձարարական անասնաբուժության համամիութենական համալսարանի անտիբիոտիկների և սնկաբանության լաբորատորիայի վարիչն է։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների ախտաբանության մեջ թունավոր սնկերի դերի ուսումնասիրման, մաշկային փորձանմուշի մեթոդով սնկերի թունավորության լաբորատոր ախտորոշման հարցերին։ Բացահայտել է մարդկանց սննդաթունային ալեյկիայի և կենդանիների ֆուզարիոտոքսիկոզի պատճառագիտությունը։ Մշակել է կենդանիների մաշկային հիվանդությունների՝ դերմատոմիկոզների ժամանակ իմունագոյացման տեսական հիմունքները։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են (աշխարհում առաջինը) խոշոր եղջերավոր անասունների, ձիերի, մորթատու գազանների, ճագարների տրիխոֆիտիայի դեմ վակցինաները (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1973)։ Սարկիսովն առաջինն է ԽՍՀՄ-ում անասնապահության և անասնաբուժության մեջ կիրառել անտիբիոտիկներ։

Առաջարկել է գործնականում կիրառվող Գ. Ի․ Սարկիսով, Հ․ Սարկիսով, Ս․ Ա․ Սարկիսով, Ֆ․ Ի․ Սարկիսով բիովետին և բիովիտ պատրաստուկները։ Հեղինակ է 11 գյուտի և 18 արտոնագրի։ 1962 թվականից ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության (Ժնև) փորձագետն է անտիբիոտիկների և միկոտոքսինների հարցերի գծով։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, ԺՏՆՑ-ի ոսկե (3), Յա․ Պուրկինեի (Չեխոսլովակիա) մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 234