«Հակոբ Արշակյան»–ի խմբագրումների տարբերություն
Հետ է շրջվում 6607441 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.130.111.2 (քննարկում) մասնակիցը Պիտակ՝ Հետ շրջել |
|||
Տող 28. | Տող 28. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Հակոբ Արշակյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում: 2005-2009 թվականներին սովորել և ավարտել է [[Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան|Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի]] «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում ( |
Հակոբ Արշակյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում: 2005-2009 թվականներին սովորել և ավարտել է [[Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան|Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի]] «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա» բաժինը՝ ստանալով միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացումը, 2009-2011 թվականներին՝ նույն համալսարանի էլեկտրոնային տեխնիկա բաժնի մագիստրատուրայում և ստացել «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» մասնագիտացում: |
||
2008-2012 թվականներին եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թվականից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2010-2014 թվականներին «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ, 2014-2017 թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան), 2017-2018 թվականներին «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: |
2008-2012 թվականներին եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թվականից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2010-2014 թվականներին «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ, 2014-2017 թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան), 2017-2018 թվականներին «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: |
07:03, 6 Նոյեմբերի 2019-ի տարբերակ
Հակոբ Արշակյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
Նախորդող | Աշոտ Հակոբյան | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Կրթություն՝ | ՀԱՊՀ (2009) և ՀԱՊՀ (2011) | |||
Մասնագիտություն՝ | ճարտարագետ և պետական գործիչ | |||
Ծննդյան օր | ապրիլի 16, 1985 (39 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Հակոբ Վրեժի Արշակյան (ապրիլի 16, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, պետական գործիչ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (04.10.2018-01.06.2019)[1][2], ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (01.06.2019)[3]:
Կենսագրություն
Հակոբ Արշակյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում: 2005-2009 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա» բաժինը՝ ստանալով միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացումը, 2009-2011 թվականներին՝ նույն համալսարանի էլեկտրոնային տեխնիկա բաժնի մագիստրատուրայում և ստացել «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» մասնագիտացում:
2008-2012 թվականներին եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թվականից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2010-2014 թվականներին «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ, 2014-2017 թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան), 2017-2018 թվականներին «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
2018 թվականի մայիսի 16-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ[4], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[1], 2019 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար[3]:
Կուսակցական գործունեություն
2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է:
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[5][6][7][8][9][10]:
Այլ տվյալներ
2003-2005 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2014 թվականին եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:
Անձնական կյանք
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Կենսագրություն | mtcit.am». mtcit.am (անգլերեն). Վերցված է 2018-10-05-ին.
- ↑ 3,0 3,1 «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-06-04-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Վերցված է 2018-05-18-ին.
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․