«Ազատան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 24. Տող 24.


=== Անվան ծագումնաբանություն ===
=== Անվան ծագումնաբանություն ===
Խլի Ղարաքիլիսա անվան վերաբերյալ գոյություն ունի հետևյալ ժողողվրդական ստուգաբանությունը։ [[5-րդ դար|5]]-[[6-րդ դար]]երում գյուղում կառուցված եկեղեցու զանգն այնքան մեծ և հնչեղ է լինում, որ տագնապի ժամին դրա ղողանջները տարածվում են ողջ Շիրակով մեկ, ապա հասնում [[Կարս]] և [[Անի]]։ Երբ պարսից [[Նադիր շահ]]ը հայտնվում է Շիրակի կողմերում, հրամայում է իջեցնել զանգը և տեղափոխել այն [[Իրան]]։ Ճանապարհին զանգը սայլից շրջվում, գլորվում է բլուրն ի վար և խրվում [[Կարկաչան (գետ)|Կարկաչան]] գետի ճահիճների մեջ ու հավիտյան լռում։ Մի գիշեր գյուղի բնակիչները քահանայի խորհրդով պոկում են զանգի լեզվակը և թաքցնում՝ համարելով այն ժողովրդի գոյատևման խորհրդանշան։ Զանգի լեզվակը ներկայումս պահվում է գյուղի Առաքելական եկեղեցում։ Այն ունի 1 մ 37 սմ երկարություն և կշռում է 72 կգ։ Այս դեպքից հետո Ղարաքիլիսա գյուղի անվան առջևին կցվում է Խլի /Խուլ/մասնիկը՝ դառնալով Խլի Ղարաքիլիսա, ապա Խլիղարաքիլիսա, այսինքն՝ Խուլ կամ խլացած Ղարաքիլիսա։
Խլի Ղարաքիլիսա անվան վերաբերյալ գոյություն ունի հետևյալ ժողողվրդական ստուգաբանությունը։ [[5-րդ դար|5]]-[[6-րդ դար]]երում գյուղում կառուցված եկեղեցու զանգն այնքան մեծ և հնչեղ է լինում, որ տագնապի ժամին դրա ղողանջները տարածվում են ողջ Շիրակով մեկ, ապա հասնում [[Կարս]] և [[Անի]]։ Երբ պարսից [[Նադիր շահ]]ը հայտնվում է Շիրակի կողմերում, հրամայում է իջեցնել զանգը և տեղափոխել այն [[Իրան]]։ Ճանապարհին զանգը սայլից շրջվում, գլորվում է բլուրն ի վար և խրվում [[Կարկաչան (գետ)|Կարկաչան]] գետի ճահիճների մեջ ու հավիտյան լռում։ Մի գիշեր գյուղի բնակիչները քահանայի խորհրդով պոկում են զանգի լեզվակը և թաքցնում՝ համարելով այն ժողովրդի գոյատևման խորհրդանշան։ Զանգի լեզվակը ներկայումս պահվում է գյուղի Սբ. Ստեփանոս հայ առաքելական եկեղեցում ։ Այն ունի 1 մ 37 սմ երկարություն և կշռում է 72 կգ։ Այս դեպքից հետո Ղարաքիլիսա գյուղի անվան առջևին կցվում է Խլի /Խուլ/մասնիկը՝ դառնալով Խլի Ղարաքիլիսա, ապա Խլիղարաքիլիսա, այսինքն՝ Խուլ կամ խլացած Ղարաքիլիսա։


== Պատմություն ==
== Պատմություն ==

17:24, 1 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Գյուղ
Ազատան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես38.6 կմ²
ԲԾՄ1490 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5017[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Տեղաբնականունազատանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Ազատան (Հայաստան)##
Ազատան (Հայաստան)

Ազատան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Մանթաշ գետի աջ ափին։ Գտնվում է մարզկենտրոնից՝ 8 կմ հարավ, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1490 մ։

Անվանում

XIX դարի սկզբերին Ազատանն ունեցել է Գադմա, Խլի Ղարաքիլիսա, Խլղարաքիլիսա, Փոքր Ղարաքիլիսա անվանումները։ Ազատան է վերանվանվել 1946 թվականին։

Անվան ծագումնաբանություն

Խլի Ղարաքիլիսա անվան վերաբերյալ գոյություն ունի հետևյալ ժողողվրդական ստուգաբանությունը։ 5-6-րդ դարերում գյուղում կառուցված եկեղեցու զանգն այնքան մեծ և հնչեղ է լինում, որ տագնապի ժամին դրա ղողանջները տարածվում են ողջ Շիրակով մեկ, ապա հասնում Կարս և Անի։ Երբ պարսից Նադիր շահը հայտնվում է Շիրակի կողմերում, հրամայում է իջեցնել զանգը և տեղափոխել այն Իրան։ Ճանապարհին զանգը սայլից շրջվում, գլորվում է բլուրն ի վար և խրվում Կարկաչան գետի ճահիճների մեջ ու հավիտյան լռում։ Մի գիշեր գյուղի բնակիչները քահանայի խորհրդով պոկում են զանգի լեզվակը և թաքցնում՝ համարելով այն ժողովրդի գոյատևման խորհրդանշան։ Զանգի լեզվակը ներկայումս պահվում է գյուղի Սբ. Ստեփանոս հայ առաքելական եկեղեցում ։ Այն ունի 1 մ 37 սմ երկարություն և կշռում է 72 կգ։ Այս դեպքից հետո Ղարաքիլիսա գյուղի անվան առջևին կցվում է Խլի /Խուլ/մասնիկը՝ դառնալով Խլի Ղարաքիլիսա, ապա Խլիղարաքիլիսա, այսինքն՝ Խուլ կամ խլացած Ղարաքիլիսա։

Պատմություն

Ազատան գյուղը Շիրակի լեռնահովտի ամենախոշոր և խիտ բնակեցված բնակավայր է եղել դեռևս XIX դարի սկզբից։ Գյուղի մոտ 1804 թվականին տեղի են ունեցել ռուս-պարսկական խոշոր բախումներ։ 1826 թվականին Խլի Ղարաքիլիսայում տեղի է ունեցել ահեղ ճակատամարտ պարսկական զորամիավորումների և գյուղի ազգաբնակչության միջև։ Պարսից շահ Հասան Խանը գյուղի վրա գրոհել է երկու ուղղություններով։ Գյուղի պաշտպանները թշնամու դեմ են հանել 500 հոգի, որոնք 120 ժամ շարունակ դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։ Սակայն հերոսական պաշտպանություն ցուցաբերած ազգաբնակչությունը չի կարողացել դիմադրել պարսկական բանակին, և գյուղն ամբողջությամբ վերածվել է ավերակների։ Բնակիչներից շատերը գերեվարվել, շատերն էլ զոհվել են, իսկ տները հրի են մատնվել։ Այս ամենը հիշատակվում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում։ Աբովյանն անձամբ է այցելել գյուղ և իր աչքերով տեսել պարսիկների վայրագությունները և ղարաքիլիսեցիների հերոսական պաշտպանությունը։ Ազատանցիները 1918-1920 թվականներին հերոսական ինքնապաշտպանական կռիվներ են մղել թուրքերի դեմ՝ հնարավորություն տալով ազգաբնակչության հիմնական մասին տեղափոխվել առավել ապահով վայրեր։ 1941-1945 թվականներին Հայրենական պատերազմին մասնակցել են 600-ից ավելի ազատանցիներ, որոնցից 332-ը չեն վերադարձել։ Նկարահանվել է նաև Ազատանի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ։

Կլիմա

Ազատանն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Ձմեռները ցուրտ են և տևական։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 500-600 մմ տեղումներ։

Բնակչություն

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2012 թվականին համայնքի բնակչությունը կազմել է 5857 մարդ։ Բնակիչների մի մասը 1915 թվականի Մեծ Եղեռնից հետո գաղթել և բնակություն է հաստատել Ազատանում։ Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830 թվականներին տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի շրջանից և Կարսի մարզից։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք՝ 56%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 19%[3]։ 1954 թվականից Հայաստանի տարբեր շրջաններից տեղափոխված եզդիները նույնպես հաստատվում են գյուղում։ Ներկայումս գյուղում կա շուրջ 40 եզդի ընտանիք։ Ազգաբնակչության մոտ 20%-ը կաթոլիկներ են։ Ազատանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1922 1959 1970 1979 1989 2001 2004 2013
Բնակիչ 1450 2940 3039 4000 3956 5616 5117 5175 5017

Գյուղատնտեսություն

Բենիամին և Ազատան համայնքների ոռոգման համար նախատեսված ջրամբար

Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։ Գյուղի շրջակայքում կան ավազի, բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 1958 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 550 և 624 հա։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավերվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են։[3] Ազատանն ունի 1003 տնտեսություն։ Գյուղն ունի կաթնամթերքի և պանրի արտադրություն։

Պատմամշակութային կառույցներ

Ազատանում սուրբ Ստեփանոս առաքելական եկեղեցին կառուցվել է 1460 թ., վերանորոգվել է 1865 թ և 1999 թ. և վերաօծվել է Սուրբ Հարություն.: Գյուղի առաքելական հին եկեղեցին կառուցել են 7-րդ դարում, որից միայն պահպանվել է զանգի լեզվակը և պահվում է սուրբ Ստեփանոս եկեղեցում: Գյուղի կաթոլիկ սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1890 թվականին։ Գյուղում կա նաև Սրբատեղի մատուռ: Ներկայումս երկու եկեղեցիներ էլ վերանորոգված են և գործող են։ 1980 թվականին բացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված Ազատանցիների հուշակոթողը (ճարտարապետ՝ Հակոբ Ջիվանյան

Հասարակական կառույցներ

Ազատանն ունի միջնակարգ դպրոց (կառուցված 1867 թ.), մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց, մանկապարտեզ, անասնաբուժարան և ֆուտբոլի մարզադաշտ։ Գործում է Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. 3,0 3,1 http://shirak.mtaes.am/about-communities/579/
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 18-ին.

Գրականություն

Տես նաև