«Էռնանդո դե Սոտո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 15. Տող 15.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{DEFAULTSORT:Սոտո, Էռնանդո դե}}

07:51, 1 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Էռնանդո դե Սոտո
Դիմանկար
Ծնվել է15-րդ դար[1]
ԾննդավայրԲարկառոտա, Իսպանիա
Մահացել էմայիսի 21, 1542(1542-05-21)[2][3][4][…]
Մահվան վայրMcArthur, Դեշայի շրջան, Արկանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն Կաստիլիա և Լեոն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՄասնագիտությունԿոնկիստադոր, ռազմական գործիչ և ճանապարհորդ հետազոտող
ԱմուսինInés de Bobadilla?
Զբաղեցրած պաշտոններԿուբայի նահանգապետ
 Hernando de Soto Վիքիպահեստում

Էռնանդո դե Սոտո (իսպ.՝ Hernando de Soto, 15-րդ դար[1], Բարկառոտա, Իսպանիա - մայիսի 21, 1542(1542-05-21)[2][3][4][…], McArthur, Դեշայի շրջան, Արկանզաս, ԱՄՆ)[5] եղել է իսպանացի հայտնագործող և կոնկիստադոր: Նա առաջնորդել է առաջին եվրոպական արշավախումբը դեպի ժամանակակից ԱՄՆ-ի տարածքի խորքերը և հավանաբար եղել է առաջին եվրոպացին, որ հայտնաբերել է Միսիսիպի գետը: Արշավախումբը որոնել է ոսկի և Չինաստան տանող ճանապարհը: Այն հետազոտել է ժամանակակից ԱՄՆ-ի հարավը:

Դե Սոտոն մահացել է 1542 թվականին Միսիսիպի գետի ափին, այժմյան Լեյք Վիլիջի մոտ, Արկանզասում: Էռնանդո դե Սոտոն ծնվել է Էքստրեմադուրայում, իսպանական իդալգոների ընտանիքում: Այդ տարածաշրջանում տարածված էր աղքատությունը, որից դուրս գալու համար շատ երիտասարդներ ինքնուրույն ելք էին որոնում: Նրա ծնողները նույնպես աղքատ էին: Նա ծնվել է Բադախոս կամ Խերես դե լոս Կաբալերոս բնակավայրերից մեկում: Այն ամենն, ինչ հաստատ հայտնի է նրա մասին, այն է. որ նա իր մանկությունն անց է կացրել երկու վայրերում էլ: Նրա կամքն է եղել թաղվել Խերես դե լոս Կաբալերոսում, որտեղ թաղված են նաև իր ընտանիքի մյուս անդամները[6]:

Իսպանիան և Պորտուգալիան լիքն էին երիտասարդներով, ովքեր ձգտում էին զինվորական փառքի հնարավություն ստանալ այն բանից հետո, երբ մավրերը պարտության էին մատնվել: Արևմուտքի նոր աշխարհի հայտնաբերմամբ (որը կարծում էին, թե արևելյան Ասիան է) շշուկներ էին տարածվում հարստության ու փառքի մասին. որոնք չափազանց գրավիչ էին աղքատների համար:

Դե Սոտոն նավարկել է Նոր աշխարհ 1514 թվականին Պանամայի առաջին նահանգապետի` Պեդրարիաս Սավիլայի հետ: Համարձակ առաջնորդությունը, անվարան հավատարմությունը և տեղաբնիկների գյուղերից դրանց գերեվարված առաջնորդների համար փրկագնի կորզման խելացի սխեման դարձել են Կենտրոնական Ամերիկայի նվաճման` Դե Սոտոյի գործելաոճի կնիքը:

Նա ձեռք է բերել լավ ձիավարի, ռազմիկի և ռազմավարի համբավ, բայց վատահամբավ է եղել իր գործած դաժանությունների համար: Այդ ժամանակ Խուան Պոնսե դե Լեոնը, ով հայտնաբերել է Ֆլորիդան, Վասկո Նունյես դե Բալբոան, ով հայտնաբերել է Խաղաղ օվկիանոսը և Ֆերդինանդ Մագելանը, ով առաջին անգամ նավարկել է այդ օվկիանոսով արևելյան կողմից, խորապես ազդել են դե Սոտոյի հավակնությունների վրա:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135747465 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Hoffman P. E. de Soto, Hernando (1500?–21 May 1542), Spanish conquistador and explorer // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.2000280
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. "Hernando de Soto", from Encyclopedia Britannica, Online edition. Full article freely available (3 pages: keep clicking "Next page" links).
  6. Charles Hudson (1997). Page 39.