«Սաթլեջ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ Svetik Sloyan տեղափոխեց էջը «Սաթլեզ»-ից «Սաթլեջ»
(Տարբերություն չկա)

14:35, 28 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Սաթլեջ
Բնութագիր
Երկարություն1500 կմ
Ավազանի մակերես395 000 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԼանգա-Ցո
Գետաբերանի տեղակայումՓանջնադ գետ
Կոորդինատներ
Հոսող հոսքերBaspa River?, Spiti River? և Բայս
ԵրկրամասՏիբեթի ինքնավար շրջան, Հիմաչալ-Պրադեշ, Փենջաբ և Փենջաբ
ՋրահավաքԻնդոսի ավազան

Սաթլեզ, Սաթլաջ (ստորին հոսանքում՝ Փանջնադ), գետ Պակիստանում, Հնդկաստանում և Չինաստանում, Ինդոսի ամենամեծ վտակը (ձախից)։ Երկարությունը 1500 կմ է, ավազանը՝ 395 հազար կմ2։ Սկիզբ է առնում Կայլաս լեռնաշղթայից, հատում Մեծ Հիմալայներն ու նրա ճյուղավորումները, Փենջաբի հարթավայրը։ Սնումը ձնասառցադաշտային և անձրևային է։ Ջրի միջին ծախսը Ռուպարի քաղաքի մոտ 500 մ3/վայրկյան է, առավելագույնը՝ մոտ 20 հազար մ3/վայրկյան։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կառուցված են ամբարտակներ, հիդրոտեխնիկական համալիր։ Նավարկելի է առանձին հատվածներում։ Սաթլեզի ափերին են Նանգալ, Բհիլաուր (Հնդկաստան), Բահավալպուր (Պակիստան) քաղաքները։ Սաթլեզի վրա Հնդկաստանում կառուցվել է Բհակրա Նանգալի ջրային հանգույցը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 113