«Հայաստանի զինանշան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում iOS app edit
չ 37.252.91.27 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Emptyfear մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 42. Տող 42.
Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:

Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` ծիրանագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները<ref>{{Cite web|url=https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=50953|title=ԱԺ,15.06.2006,ՀՕ-148-Ն ՀՀ օրենքը ՀՀ զինանշանի մասին|last=|first=|date=|website=www.arlis.am|publisher=|accessdate=2019-10-24}}</ref>:
Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները<ref>{{Cite web|url=https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=50953|title=ԱԺ,15.06.2006,ՀՕ-148-Ն ՀՀ օրենքը ՀՀ զինանշանի մասին|last=|first=|date=|website=www.arlis.am|publisher=|accessdate=2019-10-24}}</ref>:

== Հայաստանի նախկին զինանշանները ==
== Հայաստանի նախկին զինանշանները ==

14:30, 25 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Հայաստանի զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչՀայաստան
Հաստատված1992 ապրիլի 19
ՎահանԱրարատ
Բագրատունիներ
Արշակունիներ
Արտաշեսյաններ
Ռուբինյաններ
ՎահանաբռնիչներԱռյուծ և արծիվ
ՀիմքՀացահատիկ, փետուր, շղթա, սուր, ժապավեն
Այլ տարրերՊատկերված է Արարատ լեռը Նոյի տապանով
Վաղ տարբերակներ1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՕգտագործումՏարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա
Զինանշանի հեղինակԱլեքսանդր Թամանյան
ՆկարիչՀակոբ Կոջոյան

Հայաստանի զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

2005 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը[1]։

Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Սիմվոլիզմ

Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:

Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները[2]:

Հայաստանի նախկին զինանշանները

Աղբյուրներ

  1. «Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները - Գրադարան - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-10-24-ին.
  2. «ԱԺ,15.06.2006,ՀՕ-148-Ն ՀՀ օրենքը ՀՀ զինանշանի մասին». www.arlis.am. Վերցված է 2019-10-24-ին.

Արտաքին հղումներ