«Արտակ Հերիքյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://նախագահ.հայ/ +https://www.president.am/) |
ավելացվեց Կատեգորիա:ԵՊԼՀ շրջանավարտներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 56. | Տող 56. | ||
[[Կատեգորիա:Հայ լրագրողներ]] |
[[Կատեգորիա:Հայ լրագրողներ]] |
||
[[Կատեգորիա:Մովսես Խորենացու մեդալակիրներ]] |
[[Կատեգորիա:Մովսես Խորենացու մեդալակիրներ]] |
||
[[Կատեգորիա:ԵՊԼՀ շրջանավարտներ]] |
16:16, 24 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ
Արտակ Հերիքյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Նորաշեն, Տավուշի մարզ |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Մասնագիտություն | հաղորդավար մեկնաբան լրագրող |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն և Արմենիա TV |
Պարգևներ և մրցանակներ |
Արտակ Բորիսի Հերիքյան (1977, մարտի 27, Նորաշեն, Տավուշի մարզ), հաղորդավար, մեկնաբան, լրագրող։
Կենսագրություն
Ծնվել է 1977 թվականի մարտի 27-ին Տավուշի մարզի Նորաշեն գյուղում[1]։
- 1984 -1994 թթ. սովորել է Երևանի 105 միջնակարգ դպրոցում։
- 1994-1999 թթ. սովորել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` ստանալով ֆրանսագետի մասնագիտություն։
- 1999-2001 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության բանակում։
- 2005 թվականին Լեզվի պետական տեսչության կողմից ճանաչվել է Լավագույն լեզվամտածողությամբ հաղորդավար։
- 2005 թվականին և 2006 թվականին Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից ճանաչվել է «Տարվա մեկնաբան», 2009 թվականին՝ «Լավագույն հատուկ թղթակից»։
Մասնակցում է բարեգործական ծրագրերի, մասնավորապես, համագործակցում է Հայաստան համահայկական հիմնադրամի հետ։2008 թվականին նշանակվել է Հանրային հեռուստաընկերության եվրոպական գրասենյակի ղեկավար, թղթակից։ 2011 թվականին եղել է «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբանը և պրոդյուսերը։ 2012 թվականին նշանակվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն, 2016 թվականից զբաղեցնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավար-պրոդյուսերի պաշտոնը[2]։
Տիրապետում է ֆրանսերենին, ռուսերենին։
Պարգևներ
- Մովսես Խորենացու մեդալ, 2018 թ.[3]
Ընտանիք
Ամուսնացած է, ունի դուստր։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Արտակ Հերիքյան
- ↑ «Արտակ Հերիքյանը «Առաջին լրատվականի» տնօրեն». www.iravunk.com. Վերցված է 2018-03-25-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018-03-25-ին.