«Կարապետ Բասմաջյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18. Տող 18.
Կարապետ Բասմաջյանը եղել է Փարիզի Հայ բժիշկների ընկերության անդամ, Ֆրանսիական բժշկա-պատմաբանների ընկերության ցկյանս անդամ։ Պարգևատրվել է Ֆրանսիայի հանրային կրթության գործչի ոսկե պատվանշանով։
Կարապետ Բասմաջյանը եղել է Փարիզի Հայ բժիշկների ընկերության անդամ, Ֆրանսիական բժշկա-պատմաբանների ընկերության ցկյանս անդամ։ Պարգևատրվել է Ֆրանսիայի հանրային կրթության գործչի ոսկե պատվանշանով։


Առանձին գրքերով լույս տեսած երկերից հիշատակության են արժանի նաև «Իսկական պատմություն հայոց» (Կ. Պոլիս, 1914, 1927), «Առձեռն բառարան հայ աշխարհիկ լեզվի», «Հայկական ընդհանուր դրամագիտություն» (Վենետիկ, 1936) և այլն։ Նրա երկերի մանրամասն մատենագիտությունը Մ. Պոտուրյանի «Հայ հանրագիտակում» է<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 183}}</ref>։
Առանձին գրքերով լույս տեսած երկերից հիշատակության են արժանի նաև «Իսկական պատմություն հայոց» (Կ. Պոլիս, 1914, 1927), «Առձեռն բառարան հայ աշխարհիկ լեզվի», «Հայկական ընդհանուր դրամագիտություն» (Վենետիկ, 1936) և այլն։ Նրա երկերի մանրամասն մատենագիտությունը Մ. Պոտուրյանի «Հայ հանրագիտակում» է<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page= 183}}</ref>։
Մահացել է [[1942]] թվականին [[Փարիզ]]ում։
Մահացել է [[1942]] թվականին [[Փարիզ]]ում։



11:26, 24 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Կարապետ Բասմաջյան
արմտ. հայ.՝ Կարապետ Պասմաճեան
Պատկեր:Կարապետ Բասմաջյան.jpg
Ծնվել է1864[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1][2]
Մահացել էմայիսի 17, 1942(1942-05-17)[1]
Մահվան վայրՓարիզ[1][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունԿ.Պոլսի դեղագործական ուսումնարան, Փարիզի համալսարան
Մասնագիտությունդեղագործ, պատմաբան, բառարանագիր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Բանասեր[1], Բուժանք և Հայ բույժ
Պաշտոնգլխավոր խմբագիր
ԱնդամակցությունԱսիական ընկերություն

Կարապետ Բասմաջյան (նաև՝ Պասմաճյան, 1864, Կ. Պոլիս - 1942, Փարիզ), հայ դեղագործ, բժշկության պատմաբան, բառարանագիր։

Կենսագրություն

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ 1880 թվականին ընդունվել է Պոլսի բժշկական վարժարանը, հետևել դեղագործության։ Ավարտել է Փարիզի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Միաժամանակ զբաղվել է արևելյան ժողովուրդների լեզուների, պատմության և բանասիրության ուսումնասիրությամբ։ Ճամփորդել է Արևելքի երկրներում և ուսումնասիրել այդ երկրների ժողովուրդների լեզուներն ու սովորությունները։ Վերադառնալով Կ.Պոլիս՝ ցանկացել է հաստատվել այնտեղ։ Կ.Պոլսում քաղաքական շարժառիթով ձերբակալվել է և բանտարկվել։ Որոշ ժամանակ անց ազատ է արձակվել և տեղափոխվել Փարիզ, որտեղ էլ վերջնականապես հաստատվել է։

1890-ականների սկզբներից վերջնականապես նվիրվել է բանասիրական աշխատանքի։ Այնուհետև մինչև խոր ծերություն զբաղվել է հայ ժողովրդի պատմությամբ, գրելով հիսունից ավել աշխատություն հայերեն, ֆրանսերեն և անգլերեն։ 1893 թվականին լույս է տեսել նրա առաջին գիտական աշխատությունը նվիրված ասուրա-բաբելական բևեռագիր արձանագրությունների վերծանմանը։ Դրան հաջորդել է նոր հետազոտություններ, բոլորն էլ նվիրված բևեռագիր արձանագրություններին։ Նույն տարիներից աշխատակցել է հայագիտական հանդեսներին («Բազմավեպ», «Բյուրակն», «Անահիտ» և այլն)։ 1899 թվականին Փարիզում հիմնադրել է «Բանասեր» հնագիտական և պատմական հանդեսը, որը շարունակվել է մինչև 1908 թվականը։ «Բանասերի» էջերում տպագրվել են նրա և այլ պատմաբանների արևելագիտական, հատկապես հայագիտական հետազոտությունները։ 1901 թվականին հայերեն և ֆրանսերեն աշխատություններ է գրել Զվարթնոցի ճարտարապետական ոճի առանձնահատկությունների և Զվարթնոցում հայտնաբերած բևեռագիր արձանագրությունների մասին։ 1899-1907 թթ. Փարիզում հրատարակել է «Բանասէր» պատմագիտական, հնախոսական և գրականագիտական հանդեսը, որի էջերում հայ բժշկության ու Հայաստանի պատմության վերաբերյալ հոդվածներ է տպագրել։ Ուսումնասիրել է Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպէտը» և կատարել նրա գլուխների լատիներեն և ֆրանսերեն թարգմանությունները։ Այնուհետև Կ. Պոլսում, Փարիզում, Վենետիկում, Վիեննայում և այլ քաղաքներում հրատարակել է նոր գրքեր։ Նկատելի աշխատանք է տարել հայ հին մատենագրության բնագրերի գիտական հրատարակության բնագավառում։ 1927 թվականին Վիեննայում լույս է ընծայել Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպետ» բժշկական արժեքավոր աշխատությունը։

Լինելով դեղագործ և բանասեր՝ մեծ գործ է կատարել դեղամիջոցների և հիվանդությունների արաբական ու հայկական անվանումները վերծանելու և լատիներենի ու ֆրանսերենի թարգմանելու հարցում։ Անգնահատելի դեր է կատարել եվրոպական պետական ու մասնավոր գրադարաններում պահվող հայկական բժշկական ձեռագրերի նկարագրության գործում։

Կարապետ Բասմաջյանն առաջին անգամ մեկ գրքով տվել է հայ դրամագիտության պատմության ուրվագիծը։ Հեղինակ է հայ բժշկության պատմության հարցերին վերաբերող բազմաթիվ հոդվածների, որոնք հրատարակվել են ֆրանսիական պարբերականներում։ Զբաղվել է նաև հայկական բժշկական եզրականության հարցերով։

Կարապետ Բասմաջյանը եղել է Փարիզի Հայ բժիշկների ընկերության անդամ, Ֆրանսիական բժշկա-պատմաբանների ընկերության ցկյանս անդամ։ Պարգևատրվել է Ֆրանսիայի հանրային կրթության գործչի ոսկե պատվանշանով։

Առանձին գրքերով լույս տեսած երկերից հիշատակության են արժանի նաև «Իսկական պատմություն հայոց» (Կ. Պոլիս, 1914, 1927), «Առձեռն բառարան հայ աշխարհիկ լեզվի», «Հայկական ընդհանուր դրամագիտություն» (Վենետիկ, 1936) և այլն։ Նրա երկերի մանրամասն մատենագիտությունը Մ. Պոտուրյանի «Հայ հանրագիտակում» է[3]։ Մահացել է 1942 թվականին Փարիզում։

Աշխատություններ

  • Բասմաջեան Յ. Կարապետ, Լեւոն Ե Լուսինեան. Վերջին թագաւոր Հայոց, Պարիս, 1908։
  • Իսկական պատմութիւն հայոց, մաս 1, 2, Կ. Պոլիս, 1914, 1927։
  • Առձեռն բառարան հայերէն աշխարհիկ լեզուէ ֆրանսերէն (համահեղ.), 1915։ Ընդգրկում է 42 000 բառահոդված։
  • Հայերէն արձանագրութիւնք Անւոյ, Բագնայրի եւ Մարմաշինու (ֆրանս. թարգմ. հանդերձ), Փարիզ, 1931։
  • Հայկական ընդհանուր դրամագիտութիւն եւ Հայաստանի վերաբերեալ դրամներ, 1936։

Գրականություն

  • Վարդանյան Ստելլա, Հայաստանի բժշկության պատմություն, Երևան, 2000։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 1, Երևան, 2005։

Աղբյուրներ

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 183.