«Կանդիդոզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
fixing doi from hijacked website, see here
Տող 32. Տող 32.
Կանդիդոզի ռիսկը բարձրացնող գործոններից են [[ՁԻԱՀ]]/[[ՄԻԱՎ]]-ը, Էպշտեյն-Բարրի ինֆեկցիոն մոնոնուկլեոզը, [[Քաղցկեղ|քաղցկեղի]] բուժումը, [[Ստերոիդներ|ստերոիդները]], [[Հակաբիոտիկներ|հակաբիոտիկների]] օգտագործումը և չբերության դեմ օգտագործվող դեղամիջոցները<ref>{{cite journal |vauthors=Nwokolo NC, Boag FC | title = Chronic vaginal candidiasis. Management in the postmenopausal patient | journal = Drugs Aging | volume = 16 | issue = 5 | pages = 335–9 | date = May 2000 | pmid = 10917071 | doi = 10.2165/00002512-200016050-00003 }}</ref>։ Անտիբիոտիկների չարաշահումը կարող է վերացնել նորմալ միկրոֆլորան և ստեղծել նպաստավոր պայմաններ Կանդիդայի բազմացման համար<ref>{{cite journal |vauthors=Bassetti M, Mikulska M, Viscoli C | title = Bench-to-bedside review: therapeutic management of invasive candidiasis in the intensive care unit. | journal = Critical Care | volume = 14 | issue = 6 | pages = 244 | date = December 2010 | pmid = 21144007 | doi = 10.1186/cc9239 | pmc=3220045}}</ref>։ Թուլացած կամ վատ զարգացած իմունիտետը, նյութափոխանակային հիվանդությունները կարող են լինել նախատրամադրող գործոն<ref name="Odds">{{cite journal | author = Odds FC | title = Candida infections: an overview | journal = Crit. Rev. Microbiol. | volume = 15 | issue = 1 | pages = 1–5 | year = 1987 | pmid = 3319417 | doi = 10.3109/10408418709104444 }}</ref>։ Թուլացած իմունիտետով հիվանդների 15%-ի մոտ առաջանում է համակարգային կանդիդոզ<ref>{{cite journal | vauthors = Choo ZW, Chakravarthi S, Wong SF, Nagaraja HS, Thanikachalam PM, Mak JW, Radhakrishnan A, Tay A | title = A comparative histopathological study of systemic candidiasis in association with experimentally induced breast cancer | journal = Oncology Letters | volume = 1 | issue = 1 | pages = 215–222 | year = 2010 | pmid = 22966285 | pmc = 3436220 | doi = 10.3892/ol_00000039 | url = http://www.spandidos-publications.com/ol/1/1/215 | issn = 1792-1082 | deadurl = no | archiveurl = https://web.archive.org/web/20110716113502/http://www.spandidos-publications.com/ol/1/1/215 | archivedate = 2011-07-16 | df = }}</ref>։ Պարզ [[Ածխաջրածիններ|ածխաջրածիններով]] սննդակարգը ազդում է բերանի խոռոչի կանդիդոզի հաճախականության վրա<ref name=Review2002>{{cite journal |vauthors=Akpan A, Morgan R | title = Oral candidiasis | journal = Postgraduate Medical Journal | volume = 78 | issue = 922 | pages = 455–9 | date = August 2002 | pmid = 12185216 | pmc = 1742467 | doi = 10.1136/pmj.78.922.455 }}</ref>։
Կանդիդոզի ռիսկը բարձրացնող գործոններից են [[ՁԻԱՀ]]/[[ՄԻԱՎ]]-ը, Էպշտեյն-Բարրի ինֆեկցիոն մոնոնուկլեոզը, [[Քաղցկեղ|քաղցկեղի]] բուժումը, [[Ստերոիդներ|ստերոիդները]], [[Հակաբիոտիկներ|հակաբիոտիկների]] օգտագործումը և չբերության դեմ օգտագործվող դեղամիջոցները<ref>{{cite journal |vauthors=Nwokolo NC, Boag FC | title = Chronic vaginal candidiasis. Management in the postmenopausal patient | journal = Drugs Aging | volume = 16 | issue = 5 | pages = 335–9 | date = May 2000 | pmid = 10917071 | doi = 10.2165/00002512-200016050-00003 }}</ref>։ Անտիբիոտիկների չարաշահումը կարող է վերացնել նորմալ միկրոֆլորան և ստեղծել նպաստավոր պայմաններ Կանդիդայի բազմացման համար<ref>{{cite journal |vauthors=Bassetti M, Mikulska M, Viscoli C | title = Bench-to-bedside review: therapeutic management of invasive candidiasis in the intensive care unit. | journal = Critical Care | volume = 14 | issue = 6 | pages = 244 | date = December 2010 | pmid = 21144007 | doi = 10.1186/cc9239 | pmc=3220045}}</ref>։ Թուլացած կամ վատ զարգացած իմունիտետը, նյութափոխանակային հիվանդությունները կարող են լինել նախատրամադրող գործոն<ref name="Odds">{{cite journal | author = Odds FC | title = Candida infections: an overview | journal = Crit. Rev. Microbiol. | volume = 15 | issue = 1 | pages = 1–5 | year = 1987 | pmid = 3319417 | doi = 10.3109/10408418709104444 }}</ref>։ Թուլացած իմունիտետով հիվանդների 15%-ի մոտ առաջանում է համակարգային կանդիդոզ<ref>{{cite journal | vauthors = Choo ZW, Chakravarthi S, Wong SF, Nagaraja HS, Thanikachalam PM, Mak JW, Radhakrishnan A, Tay A | title = A comparative histopathological study of systemic candidiasis in association with experimentally induced breast cancer | journal = Oncology Letters | volume = 1 | issue = 1 | pages = 215–222 | year = 2010 | pmid = 22966285 | pmc = 3436220 | doi = 10.3892/ol_00000039 | url = http://www.spandidos-publications.com/ol/1/1/215 | issn = 1792-1082 | deadurl = no | archiveurl = https://web.archive.org/web/20110716113502/http://www.spandidos-publications.com/ol/1/1/215 | archivedate = 2011-07-16 | df = }}</ref>։ Պարզ [[Ածխաջրածիններ|ածխաջրածիններով]] սննդակարգը ազդում է բերանի խոռոչի կանդիդոզի հաճախականության վրա<ref name=Review2002>{{cite journal |vauthors=Akpan A, Morgan R | title = Oral candidiasis | journal = Postgraduate Medical Journal | volume = 78 | issue = 922 | pages = 455–9 | date = August 2002 | pmid = 12185216 | pmc = 1742467 | doi = 10.1136/pmj.78.922.455 }}</ref>։


''C. albicans'' անջատվել է առողջ կանանց 19%-ի հեշտոցից և նրանք չեն նշել ինֆեկցիայի ախտանիշներ։ Որոշ լվացող միջոցների օգտագործումը, հորմոնալ շեղումները կարող են խախտել հեշտոցի նորմալ միկրոֆլորան, որը հիմնականում կաթնաթթվային բակտերիաներ է պարունակում օրինակ՝ լակտոբացիլներ։ Այս խախտման արդյունքում առաջանում են ինֆեկցիայի նշաններ, օրինակ՝ տեղային բորբոքում<ref>{{cite journal | vauthors = Mårdh PA, Novikova N, Stukalova E | title = Colonisation of extragenital sites by Candida in women with recurrent vulvovaginal candidosis | journal = BJOG | volume = 110 | issue = 10 | pages = 934–7 | date = October 2003 | pmid = 14550364 | doi = 10.1111/j.1471-0528.2003.01445.x | url = http://www.blackwell-synergy.com/openurl?genre=article&sid=nlm:pubmed&issn=1470-0328&date=2003&volume=110&issue=10&spage=934 | archive-url = https://archive.today/20120727232958/http://www.blackwell-synergy.com/openurl?genre=article&sid=nlm:pubmed&issn=1470-0328&date=2003&volume=110&issue=10&spage=934 | dead-url = yes | archive-date = 2012-07-27 }}</ref>։ Հղիությունը և պերօրալ հակաբեղմնավորիչների կիրառումը ռիսկի գործոններ են<ref name="Schiefer">{{cite journal | author = Schiefer HG | title = Mycoses of the urogenital tract | journal = Mycoses | volume = 40 | issue = Suppl 2 | pages = 33–6 | year = 1997 | pmid = 9476502 | doi = 10.1111/j.1439-0507.1997.tb00561.x }}</ref>։ [[Շաքարային դիաբետ|Շաքարային դիաբետը]] և [[Հակաբիոտիկներ|հակաբիոտիկների]] օգտագործումը նույնպես կապ ունեն կանդիդոզի մեծ հաճախականության հետ<ref name="Schiefer"/>։
''C. albicans'' անջատվել է առողջ կանանց 19%-ի հեշտոցից և նրանք չեն նշել ինֆեկցիայի ախտանիշներ։ Որոշ լվացող միջոցների օգտագործումը, հորմոնալ շեղումները կարող են խախտել հեշտոցի նորմալ միկրոֆլորան, որը հիմնականում կաթնաթթվային բակտերիաներ է պարունակում օրինակ՝ լակտոբացիլներ։ Այս խախտման արդյունքում առաջանում են ինֆեկցիայի նշաններ, օրինակ՝ տեղային բորբոքում<ref>{{cite journal | vauthors = Mårdh PA, Novikova N, Stukalova E | title = Colonisation of extragenital sites by Candida in women with recurrent vulvovaginal candidosis | journal = BJOG | volume = 110 | issue = 10 | pages = 934–7 | date = October 2003 | pmid = 14550364 | doi = 10.1111/j.1471-0528.2003.01445.x | url = http://www.doi.org/10.1111/j.1471-0528.2003.01445.x | archive-url = https://archive.today/20120727232958/http://www.blackwell-synergy.com/openurl?genre=article&sid=nlm:pubmed&issn=1470-0328&date=2003&volume=110&issue=10&spage=934 | dead-url = yes | archive-date = 2012-07-27 }}</ref>։ Հղիությունը և պերօրալ հակաբեղմնավորիչների կիրառումը ռիսկի գործոններ են<ref name="Schiefer">{{cite journal | author = Schiefer HG | title = Mycoses of the urogenital tract | journal = Mycoses | volume = 40 | issue = Suppl 2 | pages = 33–6 | year = 1997 | pmid = 9476502 | doi = 10.1111/j.1439-0507.1997.tb00561.x }}</ref>։ [[Շաքարային դիաբետ|Շաքարային դիաբետը]] և [[Հակաբիոտիկներ|հակաբիոտիկների]] օգտագործումը նույնպես կապ ունեն կանդիդոզի մեծ հաճախականության հետ<ref name="Schiefer"/>։


Առնանդամի կանդիդոզի դեպքում ռիսկի գործոն է սեռական հարաբերությունը ախտահարված մարդու հետ, ցածր իմունիտետը, հակաբիոտիկների օգտագործումը և [[Շաքարային դիաբետ|շաքարային դիաբետը]]։ Տղամարդկանց մոտ կանդիդոզ ավելի հազվադեպ է հանդիպում, բայց առնանդամի կանդիդոզը, որը առաջանում է ախտահարված մարդու հետ սեռական հարաբերության պատճառով, հազվադեպ երևույթ չէ<ref>{{cite journal |vauthors=David LM, Walzman M, Rajamanoharan S | title = Genital colonisation and infection with candida in heterosexual and homosexual males | journal = Genitourin Med | volume = 73 | issue = 5 | pages = 394–6 | date = October 1997 | pmid = 9534752 | pmc = 1195901 | doi = 10.1136/sti.73.5.394 }}</ref>։
Առնանդամի կանդիդոզի դեպքում ռիսկի գործոն է սեռական հարաբերությունը ախտահարված մարդու հետ, ցածր իմունիտետը, հակաբիոտիկների օգտագործումը և [[Շաքարային դիաբետ|շաքարային դիաբետը]]։ Տղամարդկանց մոտ կանդիդոզ ավելի հազվադեպ է հանդիպում, բայց առնանդամի կանդիդոզը, որը առաջանում է ախտահարված մարդու հետ սեռական հարաբերության պատճառով, հազվադեպ երևույթ չէ<ref>{{cite journal |vauthors=David LM, Walzman M, Rajamanoharan S | title = Genital colonisation and infection with candida in heterosexual and homosexual males | journal = Genitourin Med | volume = 73 | issue = 5 | pages = 394–6 | date = October 1997 | pmid = 9534752 | pmc = 1195901 | doi = 10.1136/sti.73.5.394 }}</ref>։

19:29, 23 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Կանդիդոզ
Բերանի կանդիդոզային ինֆեկցիայի պատկեր, որտեղ հիվանդի լեզուն պատված է բնորոշ փառով
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և մաշկաբանություն
ՀոմանիշներԿանդիդազ, մոնլիազ, օիդիոմիկոզ[1]
 Candidiasis Վիքիպահեստում

Կանդիդոզ, սնկային ինֆեկցիա, որն առաջանում է Կանդիդա խմբի սնկերի պատճառով[2]։ Բերանի ախտահարման դեպքում այն կոչվում է կաթնախտ[2]։ Բնորոշ ախտանիշներից է սպիտակ փառը լեզվի և բերանի ու կոկորդի այլ մասերի վրա[3]։ Այլ ախտանիշներից են գերզգայունությունը և կուլ տալու դժվարությունը (դիսֆագիա)[3]։ Հեշտոցի ախտահարման դեպքում կոչվում է խմորիչային ինֆեկցիա[2]։ Բնորոշ ախտանիշներից են քորը, այրոցի զգացումը, լոռանման արտադրությունը հեշտոցից[4]։ Կանդիդոզային ինֆեկցիան հազվադեպ ախտահարում է առնանդամը, որի դեպքում լինում է ինտենսիվ քոր[4]։ Շատ հազվադեպ այս ինֆեկցիան դառնում է ինվազիվ և տարածվում է դեպի մարմնի այլ հատվածներ[5]։ Այդ դեպքում դիտվում է տենդ և տարբեր ախտանիշներ, կախված ախտահարված մասից[5]։

Կանդիդա սնկերի ավելի քան 20 տեսակներ կարող են առաջացնել կանդիդոզ, որոնցից առավել հաճախ հանդիպում է սպիտակ Կանդիդան անգլ.՝ Candida albicans[2]: Բերանի ինֆեկցիան ամենահաճախը հանդիպում է 1 ամսեկանից քիչ երեխաների, մեծահասակների և թույլ իմունիտետով մարդկանց մոտ[6]։ Թուլացած իմունիտետի պատճառներից են ՁԻԱՀ-ը, օրգանի փոխպատվաստումից հետո օգտագործված դեղորայքը, դիաբետը և կորտիկոստերոիդների օգտագործումը[6]։ Այլ ռիսկերից են պրոտեզների կիրառումը և հակաբիոտիկային թերապիան[6]։ Հեշտոցային ինֆեկցիաները առաջանում են ավելի հաճախ հղիների, թույլ իմունիտետ ունեցողների և հակաբիոտիկային բուժում ստացողների մոտ[7]։ Ինվազիվ կանդիդոզի ռիսկի խմբի մեջ են ցածր քաշով ծնված երեխաները, վիրահատությունից հետո վերականգնվող մարդիկ, վերակենդանացման բաժանմունքում բուժվող հիվանդները, թուլացած իմունիտետով մարդիկ[8]։

Կանխարգելող միջոցներից է բերանի ողողումը քլորհեքսիդինով այն մարդկանց մոտ, որոնք ունեն թուլացած իմունիտետ և ողողումը ինհալացիոն ստերոիդների օգտագործումից հետո[9]։ Պրոբիոտիկների օգտագործումը կարող է լինել կանխարգելիչ միջոց և օգտագործվել նաև բուժման մեջ[10][11]։ Բերանի ինֆեկցիաների դեպքում բուժումը տեղային կլոտրիմազոլով և նիստատինով սովորաբար արդյունավետ է լինում[9]։ Դրանց անարդյունավետության դեպքում օգտագործվում է ներերակային ֆլյուկոնազոլ, իտրակոնազոլ[9]։ Բազմաթիվ տեղային ազդեցության հակասնկային պրեպարատներ կարող են օգտագործվել վագինալ կանդիդոզի դեպքում[12]։ Տարածուն ախտահարման դեպքում օգտագործվում է կասպոֆունգին կամ միկաֆունգին[13]։ Բարձր ռիսկի խմբի մարդկանց մոտ հակասնկային պրեպարատները կարող են օգտագործվել որպես կանխարգելիչ միջոց[8][13]։

Բերանի ինֆեկցիաները առաջանում են 1 ամսեկանից քիչ երեխաների մոտ 6%-ի մոտ[14]։ Քիմիոթերապիա ստացողների 20%-ի և ՄԻԱՎ վարակ ունեցողների 20%-ի մոտ կարող է առաջանալ կանդիդոզ[14]։ Կանանց 75%-ը ունեցել է կանդիդոզի ինչ-որ տեսակ իրենց կյանքի ընթացքում[15]։ Տարածուն ախտահարումը շատ հազվադեպ է լինում, բացի այն մարդկանցից, ովքեր ռիսկի խմբում են[16]։

Նշաններ և ախտանիշներ

Մաշկի կանդիդոզ
Եղունգների կանդիդոզ (օնիխոմիկոզ)
Վագինալ ինֆեկցիա

Կանդիդոզի ախտանիշները կապված են ախտահարման վայրի հետ[17]։ Ինֆեկցիայի արդյունքում լինում են մինիմալ բարդություններ, որոնցից են կարմրությունը, քորը և անհարմարության զգացումը։ Կանդիդոզը կարող է նաև լինել մահացու, եթե համապատասխանորեն չբուժվի։ Առողջ իմունիտետով մարդկանց մոտ ախտահարվում է մաշկը, եղունգները, լորձաթաղանթները, հատկապես բերանի, ըմպանի, կերակրափողի, հեշտոցի, առնանդամի և այլն[18][19][20]։ Առողջ մարդկանց մոտ ավելի հազվադեպ ախտահարվում է մարսողական,[21][22][23] շնչառական[21] և միզային ուղիները[21]։

Թույլ իմունիտետով մարդկանց մոտ կանդիդային ինֆեկցիաները կերակրափողում առաջանում են ավելի հաճախ, քան թե առողջ մարդկանց մոտ և ավելի մեծ հնարավորություն ունեն տարածուն ձևի վերածվելու, առաջացնելով կանդիդեմիա[18][24][25]։ Կերակրափողային կանդիդոզի ախտանիշներից են դիսֆագիան, օդինոֆագիան (ցավոտ կլլում), որովայնի ցավը, սրտխառնոցը և փսխումը[18][26]։

Կաթնախտը հաճախ հանդիպում է երեխաների մոտ։ Այն համարվում է նորմալ, եթե չի տևում մի քանի շաբաթից ավել[27]։

Հեշտոցային ինֆեկցիան առաջացնում է քոր, այրոցի զգացում, գրգռում և լոռանման արտադրություն։ Արական սեռական օրգանների ախտահարման դեպքում (բալանիտ) լինում է առնանդամի գլխիկի կարմրություն, այտուց, քոր, խիտ արտադրություն ծայրային թլիպի տակ, տհաճ հոտ, առնանդամի գլխիկը մերկացնելու դժվարություն (ֆիմոզ) և ցավ միզարձակության ու սեռական ակտի ժամանակ[28]։

Մարսողական ուղու կանդիդոզի դեպքում լինում է հետանցքի քոր, փորափքանք, ստամոքսի գրգռում, սրտխառնոց, փսխում, լուծ, աղիքների սպազմ և ստամոքսի խոց[21][22][23]։ Շուրջհետանցքային կանդիդոզը կարող է առաջացնել հետանցքի քոր, իսկ ախտահարված մասը լինում է էրիթեմատոզ, պապուլյար ցանով, խոցերով պատված։ Կանդիդոզը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ[29]։ Կանդիդայի մեծ քանակներով բազմացումը աղեստամոքսային տրակտում կարող է բերել դիսբիոզի[30]։ Դեռ վերջնական պարզ չէ, բայց այս ախտահարումը կարող է լինել գրգռված աղու համախտանիշի[31][32] և այլ ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ դիտվող ախտանիշների հիմք[22][33]։

Պատճառներ

Կանդիդա սունկը նորմայում առկա է առողջ մարդկանց բերանի խոռոչի և աղեստամոքսային տրակտի նորմալ միկրոֆլորայի մաս։ Այն հայտնաբերվում է նաև մաշկի վրա։ Նրանց աճը նորմայում ճնշվում է մարդու իմունիտետի և այլ մանրեների կողմից, որոնք առկա են մարմնի այդ մասերում[34]։ Կանդիդայի աճի համար պետք է խոնավություն[35]։ Որպես օրինակ՝ թաց լողազգեստի երկար ժամանակ կրելը համարվում է ռիսկի գործոն։ Բարդացած դեպքերում մաշկի և լորձաթաղանթի ինֆեկցիաների ժամանակ կանդիդան կարող է անցնել արյան հուն և առաջացնել համակարգային կանդիդոզ։

Կանդիդոզի ռիսկը բարձրացնող գործոններից են ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը, Էպշտեյն-Բարրի ինֆեկցիոն մոնոնուկլեոզը, քաղցկեղի բուժումը, ստերոիդները, հակաբիոտիկների օգտագործումը և չբերության դեմ օգտագործվող դեղամիջոցները[36]։ Անտիբիոտիկների չարաշահումը կարող է վերացնել նորմալ միկրոֆլորան և ստեղծել նպաստավոր պայմաններ Կանդիդայի բազմացման համար[37]։ Թուլացած կամ վատ զարգացած իմունիտետը, նյութափոխանակային հիվանդությունները կարող են լինել նախատրամադրող գործոն[38]։ Թուլացած իմունիտետով հիվանդների 15%-ի մոտ առաջանում է համակարգային կանդիդոզ[39]։ Պարզ ածխաջրածիններով սննդակարգը ազդում է բերանի խոռոչի կանդիդոզի հաճախականության վրա[40]։

C. albicans անջատվել է առողջ կանանց 19%-ի հեշտոցից և նրանք չեն նշել ինֆեկցիայի ախտանիշներ։ Որոշ լվացող միջոցների օգտագործումը, հորմոնալ շեղումները կարող են խախտել հեշտոցի նորմալ միկրոֆլորան, որը հիմնականում կաթնաթթվային բակտերիաներ է պարունակում օրինակ՝ լակտոբացիլներ։ Այս խախտման արդյունքում առաջանում են ինֆեկցիայի նշաններ, օրինակ՝ տեղային բորբոքում[41]։ Հղիությունը և պերօրալ հակաբեղմնավորիչների կիրառումը ռիսկի գործոններ են[42]։ Շաքարային դիաբետը և հակաբիոտիկների օգտագործումը նույնպես կապ ունեն կանդիդոզի մեծ հաճախականության հետ[42]։

Առնանդամի կանդիդոզի դեպքում ռիսկի գործոն է սեռական հարաբերությունը ախտահարված մարդու հետ, ցածր իմունիտետը, հակաբիոտիկների օգտագործումը և շաքարային դիաբետը։ Տղամարդկանց մոտ կանդիդոզ ավելի հազվադեպ է հանդիպում, բայց առնանդամի կանդիդոզը, որը առաջանում է ախտահարված մարդու հետ սեռական հարաբերության պատճառով, հազվադեպ երևույթ չէ[43]։

Հեշտոցային կանդիդոզը կարող է առաջացնել բնածին կանդիդոզ նորածնի մոտ[44]։

Ախտորոշում

Կանդիա սունկը ագար-ագար միջավայրում
Կալիումի հիդրօքսիդով թեստ (KOH) հեշտոցային պատրաստուկի վրա, որը ցույց է տալիս Կանդիդայի պսևդոհիֆերը՝ շրջապատված հեշտոցի էպիթելային բջիջներով
Կերակրափողի կանդիդոզ, որտեղ երևում են Կանդիդայի հիֆերը

Հեշտոցի կանդիդոզի նշանները նաև առկա են լինում բակտերիալ վագինոզների դեպքում[45]։ Աերոբ վագինիտիի հետ պետք է անցկացնել տարբերակիչ ախտորոշում[46]։ 2002 թվականին կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ կանդիդոզի ախտանիշներ նկարագրած կանանց միայն 33%-ն է իրականում ունեցել կանդիդոզ, մինչդեռ մնացած կանայք ունեցել են բակտերալ ինֆեկցիա կամ խառը տիպի ինֆեկցիա[47]։

Ախտորոշումը դրվում է մանրադիտակային հետազոտության կամ ցանքսի մեթոդով։ Պրեպարատը պատրաստելու համար վերցնում են ախտահարված մասից քերուկ կամ քսուկ և տեղադրում են մանրադիտակի ապակու վրա։ Կաթեցնում են 1 կաթիլ կալիումի հիդրօքսիդի 10%-անոց լուծույթ։ Կալիումի հիդրօքսիդը լուծում է մաշկի բջիջները բայց չի վնասում Կանդիդաներին, այդպիսով Կանդիդայի հիֆերը պարզ տեսանելի են դառնում։

Ցանքս կատարելու համար մաքուր տամպոնը անցկացնում են ախտահարված մաշկի վրայով։ Այնուհետև տամպոնը դնում են սննդային միջավայրում։ Գաղութը աճեցնում են 37 °C (98.6 °F) ջերմաստիճանի տակ մի քանի օրվա ընթացքում։ Առաջացած գաղութների բնորոշ տեսքը և գույնը թույլ է տալիս ախտորոշել կանդիդոզը[48]։

Շնչառական, մարսողական և կերակրափողային կանդիդոզ ախտորոշելու համար պետք է կատարել էնդոսկոպիա[23][49]։ Մարսողական ուղու կանդիդոզը ախտորոշելու համար պետք է վերցնել 3-5  միլիլիտր հողուկ տասներկումատնյա աղուց և կատարել ցանքս։

Դասակարգում

Տարբերում ենք կանդիդոզի հետևյալ տեսակները

  • Լորձաթաղանթային կանդիդոզ
    • Բերանի խոռոչի կանդիդոզ (կաթնախտ, բերանըմպանային կանդիդոզ)[18][20]
      • Պսևդոմեմբրանոզ կանդիդոզ[20]
      • Էրիթեմատոզ կանդիդոզ[18][20]
      • Գերաճական կանդիդոզ[20]
      • Ատամնաշարի հետ կապված կանդիդոզ[18][20]
      • Անկյունային խեյլիտ[18][20] Կանդիդա սնկերը պատասխանատու են 20% դեպքերում, իսկ ստաֆիլոկոկային (Staphylococcus aureus) և խառը ինֆեկցիաները 60% դեպքերում։
      • Միջնակ ռոմբոիդ լեզվաբորբ[20]
    • Կանդիդոզային վուլվովագինիտ [18][50]
    • Կանդիդոզային բալանիտ - առնանդամի գեղձերի բորբոքում[18] համարյա միշտ առաջանում է չթլպատված տղամարդկանց մոտ[51]
    • Կերակրափողային կանդիդոզ[18][26]
    • Աղեստամոքսային կանդիդոզ[21][22][23]
    • Շնչառական կանդիդոզ[18][21]
  • Մաշկի կանդիդոզ
    • Կանդիդոզային ֆոլիկուլիտ[18]
    • Միջմատային ծալքերի կանդիդոզային բորբոքում[18]
    • Կանդիդոզային պարոնիխիա[18]
    • Շուրջհետանցքային կանդիդոզ[1]:309
    • Կանդիդիդ
    • Քրոնիկ մաշկալորձաթաղանթային կանդիդոզ[18]
    • Բնածին մաշկային կանդիդոզ
    • Տակդիրային կանդիդոզ՝ տակդիրի հետ շփվող մաշկի մակերեսի կանդիդոզ[1]:309
    • Կանդիդոզային օնիխոմիկոզ (եղունգների ախտահարում)[18][52]
  • Համակարգային կանդիդոզ[18]
    • Կանդիդեմիա, որը կարող է բերել սեպսիսի[18]
    • Ինվազիվ կանդիդոզ[18]
    • Քրոնիկ համակարգային կանդիդոզ (լյարդափայծաղային) — նեյտրոպենիայից վերականգնվող հատվածներ[18][53]
  • Հակաբիոտիկային կանդիդոզ (յաթրոգեն)

Կանխարգելում

Իմուն համակարգին սատարող սննդակարգը և պարզ ածխաջրերի քիչ օգտագործումը նպաստում է բերանի խոռոչի և աղիների առողջ միջավայրի պահպանմանը[34][40]։ Չնայած կանդիդոզը կապ ունի շաքարային դիաբետի հետ, բայց արյան մեջ շաքարի քանակի կարգավորումը կարող է չազդել ռիսկի վրա[54]։ Բամբակյա ներքնաշոր կրելը և խոնավ հագուստ երկար չկրելը կարող է իջեցնել կանդիդոզի ռիսկը[7][55]։

Բերանի խոռոչի հիգիենայի կանոններին հետևելը կարող է կանխարգելել կանդիդոզը թույլ իմունիտետով մարդկանց մոտ[6]։ Քաղցկեղի դեմ քիմիոթերապիա ստացող մարդիկ կարող են օգտագործել քլորհեքսիդին, որպեսզի կանխարգելեն կաթնախտը[6]։ Ինհալացիոն կորտիկոստերոիդների օգտագործումից հետո ջրով ողողումը կանխարգելիչ միջոց է։

Ռեցիդիվող ինֆեկցիա ունեցող կանանց դեպքում օրալ կամ հեշտոցային պրոբիոտիկների կանխարգելիչ օգտագործման արդյունավետությունը թույլ է ապացուցված[10][56]։

Բուժում

Կանդիդոզը բուժվում է հակասնկային միջոցներով, որոնցից են կլոտրիմազոլը, նիստատինը, ֆլյուկոնազոլը, վորիկոնազոլ, ամֆոտերիցին B և էխինոկանդինը[13]։ Ներերակային ֆլյուկոնազոլը կամ կասպոֆունգինը օգտագործվում են ծանր դեպքերում[13]։

2016 թվականի կլինիկական ընթացակարգերի վերանայման արդյունքում ձևավորվել են կանդիդոզի բուժման նոր սխեմաներ, որոնք ներառում են կանդիդայի տարբեր տեսակների, ռեզիստենտ ձևերի բուժման միջոցներ, բուժման առանձնահատկություններ թույլ իմունիտետով մարդկանց մոտ և բուժման առանձնահատկություններ, կախված ախտահարման տեղից և ծանրությունից[13]։

Տեղային ինֆեկցիա

Բերանի և կոկորդի կանդիդոզը բուժվում է հակասնկային դեղամիջոցներով։ Բերանի կանդիդոզը լավ պատասխան է տալիս տեղային բուժմանը, բայց կարող է նաև օգտագործվել համակարգային բուժում։ Համակարգային բուժում օգտագործվում է, եթե տեղայինը արդյունավետ չէ։ Կանդիդային կերակրափողաբորբը բուժվում պերօրալ կամ ներերակային։ Ռեզիստենտ ձևերի դեպքում օգտագործվում է ամֆոտերիցին B[9]։

Հեշտոցային ինֆեկցիաները բուժվում են տեղային հակասնկային միջոցներով[13]։ Մեկ անգամյա օգտագործման դեղաչափով ֆլյուկոնազոլը 90% արդյունավետություն ունի հեշտոցային ինֆեկցիայի դեպքում[57]։ Կանդիդոզը կարող է ձեռք բերել ռեզիստենտություն ֆլյուկոնազոլի նկատմամբ, նամանավանդ ՁԻԱՀ ունեցողների մոտ, որոնք ստանում են մեծ քանակով ֆլյուկոնազոլ[58]։

Հղիության ժամանակ հեշտոցային ինֆեկցիայի դեպքում օգտագործվում է տեղային իմիդազոլ կամ տրիազոլ[59]։ Այս դեղամիջոցները շատ փոքր քանակով են ներծծվում և տրանսպլացենտար փոխանցման շատ փոքր ռիսկ է լինում[59][59]։

Օգուտ դեռ չի նկատվել պրոբիոտիկների կիրառումից ակտիվ ինֆեկցիաների ժամանակ[11]։

Արյունային ինֆեկցիա

Համակարգային կանդիդոզը առաջանում է, երբ Կանդիդան մտնում է արյան հուն և տարածվում է (դիսսեմինացված կանդիդոզ)։ Այն կարող է տարածվել դեպի տարբեր օրգաններ, օրինակ՝ ԿՆՀ օրգաններ, երիկամներ, լյարդ, ոսկրեր, մկաններ, հոդեր, փայծաղ և աչք։ Բուժումը բաղկացած է բերանային կամ ներերակային հակասնկային միջոցներից[60]։ Կանդիդեմիայի դեպքում օգտագործում են ֆլյուկոնազոլ կամ կասպոֆունգին[13]։ Ամֆոտերիցին B-ն այլընտրանք է[13]։

Կանխատեսում

Վերակենդանացման բաժանմունքում բուժվող հիվանդների մոտ մահվան տոկոսը 30-50% է, երբ առաջանում է համակարգային կանդիդոզ[61]։

Համաճարակաբանություն

Բերանի կանդիդոզի բերանի խոռոչի ամենահաճախ հանդիպող սնկային ինֆեկցիան է[62] և իրենից ներկայացնում է ամենահաճախ հանդիպող օպորտունիստական (ինֆեկցիա, որը զարգանում է, երբ ընդհանուր իմունիտետի թուլացման արդյունքում Կանդիդան գլուխ է բարձրացնում) բերանի ինֆեկցիան մարդկանց մոտ[63]։ Արևմտյան կիսագնդի մարդկանց 75%-ը իրենց կյանքում ունեցել են կամ ունեն հեշտոցային կանդիդոզ։

Կերակրափողային կանդիդոզը ամենահաճախ կերակրափողային ինֆեկցիան է ՁԻԱՀ ունեցող մարդկանց մոտ և կազմում է ընդհանուր կերակրափողային ինֆեկցիաների 50%-ը, երբեմն ի հայտ գալով այլ ինֆեկցիաների հետ միասին։ ՁԻԱՀ ունեցող մարդկանց 2/3-ը, որոնց մոտ կա կերակրափողի ախտահարում, ունեն նաև բերանի խոռոչի ախտահարում[26]։

Կանդիդոզային սեպսիսը շատ հազվադեպ է[64]։ ԱՄՆ-ում ներհիվանդանոցային արյան հունի ինֆեկցիաների մեջ Կանդիդան զբաղեցնում է չորրորդ տեղը[65]։

Պատմություն

Ագարի վրա աճեցված Candida Albicans

Այս հիվանդության նկարագրումը տրվել է դեռ մոտավորապես մ․թ․ա․ 460–370 թվականներին՝ Հիպոկրատի կողմից[17]։

Վուլվովագինալ կանդիդոզը առաջին անգամ նկարագրվել է 1849 թվականին Վիլկինսոնի կողմից[66]։ 1875 թվականին Հաուսմանը ցույց տվեց հարուցիչը, որը միաժամանակ առաջացնում էր վուլվովագինալ և օրալ կանդիդոզ[66]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հակաբիոտիկների հայտնվելու հետ մեկտեղ բարձրացավ նաև կանդիդոզի հանդիպման հաճախականությունը։ Հետագայում, 1950-ականներին հաճախականությունը փոքրացավ՝ նիստատինի կիրառման շնորհիվ[67]։

Որպես խոսակցական տերմին հաճախ օգտագործվում է "կեռնեխ" բառը, կապված նույն անվանումով թռչունի հետ, որի կրծքի վրա եղած պատկերը նման է կանդիդոզի շատ ձևերի[68]։ "Կանդիդոզ" տերմինը շատ է օգտագործվում բրիտանական անգլերենում, իսկ "Կանդիդազ" տերմինը օգտագործվում է ամերիկյան անգլերենում[66]։ "Կանդիդա"-ն նաև տարբեր ձևով է արտասանվում ամերիկյան և բրիտանական անգլերեններում։ Ամերիկյանում շեշտը դրվում է "ի" տառի վրա, իսկ բրիտանականում շեշտը դրվում է բառի առաջին վանկի վրա։

"Կանդիդա" ցեղը և "Կանդիդա Ալբիկանս" տեսակը նկարագրվել են Քրիստին Մարիա Բերկհոուտի կողմից, Ուտրեխտի համալսարանում կատարված իր դոկտորական աշխատանքի մեջ 1923 թվականին։ Անցած տարիների ընթացքում դասակարգումը փոփոխության է ենթարկվել։ Հնացած անվանումներն են Միկոտորուլան և Տորուլոպսիսը։ Տեսակները անցյալում նաև հայտնի են եղել որպես Մոնիլլա Ալբիկանս և Օիդիում Ալբիկանս։ Ներկայումս միջազգային բոտանիկական կոնգրեսը թույլ է տալիս օգտագործել անվանումը[69]։

"Կանդիդա" ցեղը ներառում է իր մեջ մոտ 150 տարբեր տեսակներ, սակայն քչերն են մարդու մոտ առաջացնում ինֆեկցիաներ։ C. albicans ամենահաճախն է ախտահարում։ Մարդու համար այլ պաթոգեն տեսակներից են C. tropicalis, C. glabrata, C. krusei, C. parapsilosis, C. dubliniensis և C. lusitaniae։

"Կանդիդա" անվանումը առաջարկվել է Բերկհոուտի կողմից։ Այն լատին․՝ toga candida բառից է, որը բնորոշում է Հին Հռոմի սենատի կանդիդատների կրած սպիտակ հագուստը[66], իսկ ալբիկանսը նույնպես գալիս է լատիներենից, որը նշանակում է լատին․՝ albicare սպիտակեցնել[66]։ Այս անվանումները ցույց են տալիս կանդիդայի տեսակների սպիտակ գույնը աճեցնելու ժամանակ։

Այլընտրանքային դեղորայք

2005 թվականին մի հրատարակչությունում նշվեց, որ մեծ ենթագիտական խումբ է առաջացել Կանդիդայի թեմայի շուրջ[70], որը պնդում էր, որ համարյա ամեն 1-ը 3-ից ունի այդ հիվանդությունը, կապված կանդիդոզային գերզգայունության հետ[71]։ Որոշ ալտերնատիվ բժշկության մասնագետներ վաճառում էին սննդային հավելումներ, նշելով, որ դրանք կարող են բուժել հիվանդությունը։ Վաճառողներից որոշները դատվել են[72][73]։ 1990 թվականին ալտերնատիվ բժշկության պրեպարատների ներկրող Nature's Way ընկերությունը ստորագրեց համաձայնագիր, որ այլևս մարդկանց չի մտցնի մոլորության մեջ, հայտնելով, թե իր ստեղծած սննդային հավելումները կարող են ազդել Կանդիդայի վրա։ Այդ կազմակերպությունը նաև վճարեց տույժ՝ 30,000$-ի տեսքով[73]։

Հետազոտություն

Կանդիդայի մեծ քանակությունը կապ ունի ստամոքսաղիքային բազմաթիվ հիվանդությունների հետ, ներառյալ՝ Կրոնի հիվանդությունը[74][75]։

Վերջին 30-40 տարում ամբողջ նկատվել է մեծ ռեզիստենտություն հակասնկային պրեպարատների նկատմամբ[76][77]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 James, William D.; Berger, Timothy G.; և այլք: (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. էջեր 308–311. ISBN 978-0-7216-2921-6.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Candidiasis». cdc.gov. February 13, 2014. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 28 December 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 «Symptoms of Oral Candidiasis». cdc.gov. February 13, 2014. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 28 December 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 «Symptoms of Genital / Vulvovaginal Candidiasis». cdc.gov. February 13, 2014. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 28 December 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 «Symptoms of Invasive Candidiasis». cdc.gov. February 13, 2014. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 28 December 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Risk & Prevention». cdc.gov. February 13, 2014. Վերցված է 28 December 2014-ին.
  7. 7,0 7,1 «People at Risk for Genital / Vulvovaginal Candidiasis». cdc.gov. February 13, 2014. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 28 December 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 «People at Risk for Invasive Candidiasis». cdc.gov. February 13, 2014. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 28 December 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Treatment & Outcomes of Oral Candidiasis». cdc.gov. February 13, 2014. Վերցված է 28 December 2014-ին.
  10. 10,0 10,1 Jurden L, Buchanan M, Kelsberg G, Safranek S (June 2012). «Clinical inquiries. Can probiotics safely prevent recurrent vaginitis?». The Journal of Family Practice. 61 (6): 357, 368. PMID 22670239.
  11. 11,0 11,1 Abad CL, Safdar N (June 2009). «The role of lactobacillus probiotics in the treatment or prevention of urogenital infections--a systematic review». Journal of Chemotherapy (Florence, Italy). 21 (3): 243–52. doi:10.1179/joc.2009.21.3.243. PMID 19567343.
  12. «Treatment & Outcomes of Genital / Vulvovaginal Candidiasis». cdc.gov. February 13, 2014. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 28 December 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Pappas PG, Kauffman CA, Andes DR, Clancy CJ, Marr KA, Ostrosky-Zeichner L, Reboli AC, Schuster MG, Vazquez JA, Walsh TJ, Zaoutis TE, Sobel JD (2016). «Executive Summary: Clinical Practice Guideline for the Management of Candidiasis: 2016 Update by the Infectious Diseases Society of America». Clin. Infect. Dis. 62 (4): 409–417. doi:10.1093/cid/civ1194. PMID 26810419.
  14. 14,0 14,1 «Oral Candidiasis Statistics». cdc.gov. February 13, 2014. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 28 December 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Genital / vulvovaginal candidiasis (VVC)». cdc.gov. February 13, 2014. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 28 December 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Invasive Candidiasis Statistics». cdc.gov. February 13, 2014. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 28 December 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. 17,0 17,1 Dolin, [edited by] Gerald L. Mandell, John E. Bennett, Raphael (2010). Mandell, Douglas, and Bennett's principles and practice of infectious diseases (7th ed.). Philadelphia, PA: Churchill Livingstone/Elsevier. էջեր Chapter 250. ISBN 978-0-443-06839-3. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 18,14 18,15 18,16 18,17 18,18 18,19 Hidalgo JA, Vazquez JA (18 August 2015). «Candidiasis: Clinical Presentation». Medscape. WebMD. Արխիվացված է օրիգինալից 1 June 2016-ին. Վերցված է 22 June 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Walsh TJ, Dixon DM (1996). «Deep Mycoses». In Baron S, և այլք: (eds.). Baron's Medical Microbiology (4th ed.). Univ of Texas Medical Branch. ISBN 978-0-9631172-1-2. Արխիվացված է օրիգինալից 2008-12-01-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 Patil S, Rao RS, Majumdar B, Anil S (December 2015). «Clinical Appearance of Oral Candida Infection and Therapeutic Strategies». Front. Microbiol. 6: 1391. doi:10.3389/fmicb.2015.01391. PMC 4681845. PMID 26733948.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 Martins N, Ferreira IC, Barros L, Silva S, Henriques M (June 2014). «Candidiasis: predisposing factors, prevention, diagnosis and alternative treatment». Mycopathologia. 177 (5–6): 223–240. doi:10.1007/s11046-014-9749-1. hdl:10198/10147. PMID 24789109. «Candida species and other microorganisms are involved in this complicated fungal infection, but Candida albicans continues to be the most prevalent. In the past two decades, it has been observed an abnormal overgrowth in the gastrointestinal, urinary and respiratory tracts, not only in immunocompromised patients but also related to nosocomial infections and even in healthy individuals. There is a wide variety of causal factors that contribute to yeast infection which means that candidiasis is a good example of a multifactorial syndrome.»
  22. 22,0 22,1 22,2 22,3 Wang ZK, Yang YS, Stefka AT, Sun G, Peng LH (April 2014). «Review article: fungal microbiota and digestive diseases». Aliment. Pharmacol. Ther. 39 (8): 751–766. doi:10.1111/apt.12665. PMID 24612332. «In addition, GI fungal infection is reported even among those patients with normal immune status. Digestive system-related fungal infections may be induced by both commensal opportunistic fungi and exogenous pathogenic fungi. The IFI in different GI sites have their special clinical features, which are often accompanied by various severe diseases. Although IFI associated with digestive diseases are less common, they can induce fatal outcomes due to less specificity of related symptoms, signs, endoscopic and imaging manifestations, and the poor treatment options. ... Candida sp. is also the most frequently identified species among patients with gastric IFI. ... Gastric IFI is often characterised by the abdominal pain and vomiting and with the endoscopic characteristics including gastric giant and multiple ulcers, stenosis, perforation, and fistula. For example, gastric ulcers combined with entogastric fungal infection, characterised by deep, large and intractable ulcers,[118] were reported as early as the 1930s. ... The overgrowth and colonisation of fungi in intestine can lead to diarrhoea.»
  23. 23,0 23,1 23,2 23,3 Erdogan A, Rao SS (April 2015). «Small intestinal fungal overgrowth». Curr Gastroenterol Rep. 17 (4): 16. doi:10.1007/s11894-015-0436-2. PMID 25786900. «Small intestinal fungal overgrowth (SIFO) is characterized by the presence of excessive number of fungal organisms in the small intestine associated with gastrointestinal (GI) symptoms. Candidiasis is known to cause GI symptoms particularly in immunocompromised patients or those receiving steroids or antibiotics. However, only recently, there is emerging literature that an overgrowth of fungus in the small intestine of non-immunocompromised subjects may cause unexplained GI symptoms. Two recent studies showed that 26 % (24/94) and 25.3 % (38/150) of a series of patients with unexplained GI symptoms had SIFO. The most common symptoms observed in these patients were belching, bloating, indigestion, nausea, diarrhea, and gas. The underlying mechanism(s) that predisposes to SIFO is unclear but small intestinal dysmotility and use of proton pump inhibitors has been implicated. However, further studies are needed; both to confirm these observations and to examine the clinical relevance of fungal overgrowth, both in healthy subjects and in patients with otherwise unexplained GI symptoms. ... For routine SIFO in an immunocompetent host, a 2–3 week oral course of fluconazole 100–200 mg will suffice.»
  24. Fidel PL (2002). «Immunity to Candida». Oral Dis. 8: 69–75. doi:10.1034/j.1601-0825.2002.00015.x. PMID 12164664.
  25. Pappas PG (2006). «Invasive candidiasis». Infect. Dis. Clin. North Am. 20 (3): 485–506. doi:10.1016/j.idc.2006.07.004. PMID 16984866.
  26. 26,0 26,1 26,2 Yamada T, Alpers DH, և այլք: (2009). Textbook of gastroenterology (5th ed.). Chichester, West Sussex: Blackwell Pub. էջ 814. ISBN 978-1-4051-6911-0.
  27. «Thrush». 2011. Արխիվացված է օրիգինալից 2011-02-10-ին. Վերցված է 2011-04-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. NHS: Symptoms of thrush in men (balanitis thrush) Արխիվացված 2013-11-01 Wayback Machine
  29. The ASCRS textbook of colon and rectal surgery. New York: Springer. 2007. էջեր 241, 242, 245. ISBN 978-0-387-24846-2. {{cite book}}: Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն)
  30. Mukherjee, PK; Sendid, B; Hoarau, G; Colombel, JF; Poulain, D; Ghannoum, MA (February 2015). «Mycobiota in gastrointestinal diseases». Nature Reviews. Gastroenterology & Hepatology. 12 (2): 77–87. doi:10.1038/nrgastro.2014.188. PMID 25385227.
  31. Santelmann, H; Howard, JM (January 2005). «Yeast metabolic products, yeast antigens and yeasts as possible triggers for irritable bowel syndrome» (PDF). European Journal of Gastroenterology & Hepatology. 17 (1): 21–6. CiteSeerX 10.1.1.567.6030. doi:10.1097/00042737-200501000-00005. PMID 15647635.
  32. Collins, SM (August 2014). «A role for the gut microbiota in IBS». Nature Reviews. Gastroenterology & Hepatology. 11 (8): 497–505. doi:10.1038/nrgastro.2014.40. PMID 24751910.
  33. Gouba; Drancourt (2015). «Digestive tract mycobiota: a source of infection». Médecine et Maladies Infectieuses. 45 (1–2): 9–16. doi:10.1016/j.medmal.2015.01.007. PMID 25684583.
  34. 34,0 34,1 Mulley, A. G.; Goroll, A. H. (2006). Primary Care Medicine: office evaluation and management of the adult patient. Philadelphia: Wolters Kluwer Health. էջեր 802–3. ISBN 978-0-7817-7456-7. Վերցված է 2008-11-23-ին.
  35. Goehring, Richard V. (2008). Mims' medical microbiology (4th ed.). Philadelphia, PA: Mosby Elsevier. էջ 656. ISBN 978-0-323-04475-2.
  36. Nwokolo NC, Boag FC (May 2000). «Chronic vaginal candidiasis. Management in the postmenopausal patient». Drugs Aging. 16 (5): 335–9. doi:10.2165/00002512-200016050-00003. PMID 10917071.
  37. Bassetti M, Mikulska M, Viscoli C (December 2010). «Bench-to-bedside review: therapeutic management of invasive candidiasis in the intensive care unit». Critical Care. 14 (6): 244. doi:10.1186/cc9239. PMC 3220045. PMID 21144007.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  38. Odds FC (1987). «Candida infections: an overview». Crit. Rev. Microbiol. 15 (1): 1–5. doi:10.3109/10408418709104444. PMID 3319417.
  39. Choo ZW, Chakravarthi S, Wong SF, Nagaraja HS, Thanikachalam PM, Mak JW, Radhakrishnan A, Tay A (2010). «A comparative histopathological study of systemic candidiasis in association with experimentally induced breast cancer». Oncology Letters. 1 (1): 215–222. doi:10.3892/ol_00000039. ISSN 1792-1082. PMC 3436220. PMID 22966285. Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  40. 40,0 40,1 Akpan A, Morgan R (August 2002). «Oral candidiasis». Postgraduate Medical Journal. 78 (922): 455–9. doi:10.1136/pmj.78.922.455. PMC 1742467. PMID 12185216.
  41. Mårdh PA, Novikova N, Stukalova E (October 2003). «Colonisation of extragenital sites by Candida in women with recurrent vulvovaginal candidosis». BJOG. 110 (10): 934–7. doi:10.1111/j.1471-0528.2003.01445.x. PMID 14550364. Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին. {{cite journal}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  42. 42,0 42,1 Schiefer HG (1997). «Mycoses of the urogenital tract». Mycoses. 40 (Suppl 2): 33–6. doi:10.1111/j.1439-0507.1997.tb00561.x. PMID 9476502.
  43. David LM, Walzman M, Rajamanoharan S (October 1997). «Genital colonisation and infection with candida in heterosexual and homosexual males». Genitourin Med. 73 (5): 394–6. doi:10.1136/sti.73.5.394. PMC 1195901. PMID 9534752.
  44. Skoczylas, MM; Walat, A; Kordek, A; Loniewska, B; Rudnicki, J; Maleszka, R; Torbé, A (2014). «Congenital candidiasis as a subject of research in medicine and human ecology». Annals of Parasitology. 60 (3): 179–89. PMID 25281815.
  45. Terri Warren, RN (2010). «Is It a Yeast Infection?». Արխիվացված է օրիգինալից 2011-02-25-ին. Վերցված է 2011-02-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  46. Donders GGG, Vereecken A, Bosmans E, Dekeersmaecker A, Salembier G, Spitz B (2002). «Definition of a type of abnormal vaginal flora that is distinct from bacterial vaginosis: aerobic vaginitis». BJOG. 109 (1): 34–43. doi:10.1111/j.1471-0528.2002.00432.x. PMID 11845812.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  47. Ferris DG, Nyirjesy P, Sobel JD, Soper D, Pavletic A, Litaker MS (March 2002). «Over-the-counter antifungal drug misuse associated with patient-diagnosed vulvovaginal candidiasis». Obstetrics and Gynecology. 99 (3): 419–425. doi:10.1016/S0029-7844(01)01759-8. PMID 11864668.
  48. Srikumar Chakravarthi; Nagaraja HS (2010). «A comprehensive review of the occurrence and management of systemic candidiasis as an opportunistic infection». Microbiology Journal. 1 (2): 1–5. ISSN 2153-0696. Արխիվացված է օրիգինալից 2013-12-19-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  49. Hidalgo JA, Vazquez JA (18 August 2015). «Candidiasis: Workup». Medscape. WebMD. Արխիվացված է օրիգինալից 11 June 2016-ին. Վերցված է 22 June 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  50. Mastromarino, Paola; Vitali, Beatrice; Mosca, Luciana (2013). «Bacterial vaginosis: a review on clinical trials with probiotics» (PDF). New Microbiologica. 36 (3): 229–238. PMID 23912864. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-05-18-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  51. Nyirjesy P, Sobel JD (May 2013). «Genital mycotic infections in patients with diabetes». Postgraduate Medicine. 125 (3): 33–46. doi:10.3810/pgm.2013.05.2650. PMID 23748505.
  52. Nolting S, Brautigam M, Weidinger G (1994). «Terbinafine in onychomycosis with involvement by non-dermatophytic fungi». The British Journal of Dermatology. 130 Suppl 43: 16–21. doi:10.1111/j.1365-2133.1994.tb06088.x. PMID 8186136.
  53. Errol Reiss; H. Jean Shadomy; G. Marshall Lyon (2011). «Chapter 11». Fundamental medical mycology. Hoboken, N.J.: John Wiley & Sons. ISBN 978-1-118-10176-6. Արխիվացված է օրիգինալից 2016-04-30-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  54. Mobley, David P. Cappelli, Connie C. (2008). Prevention in clinical oral health care. St. Louis, Mo.: Mosby Elsevier. էջ 254. ISBN 9780323036955. Արխիվացված է օրիգինալից 2017-09-06-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  55. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «MedlinePlus» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  56. Falagas, ME; Betsi, GI; Athanasiou, S (August 2006). «Probiotics for prevention of recurrent vulvovaginal candidiasis: a review». The Journal of Antimicrobial Chemotherapy. 58 (2): 266–72. doi:10.1093/jac/dkl246. PMID 16790461. «Thus, the available evidence for the use of probiotics for prevention of recurrent VVC is limited»
  57. Moosa MY, Sobel JD, Elhalis H, Du W, Akins RA (2004). «Fungicidal Activity of Fluconazole against Candida albicans in a Synthetic Vagina-Simulative Medium». Antimicrob. Agents Chemother. 48 (1): 161–7. doi:10.1128/AAC.48.1.161-167.2004. PMC 310176. PMID 14693534.
  58. Morschhäuser J (Jul 18, 2002). «The genetic basis of fluconazole resistance development in Candida albicans». Biochimica et Biophysica Acta. 1587 (2–3): 240–8. doi:10.1016/s0925-4439(02)00087-x. PMID 12084466.
  59. 59,0 59,1 59,2 Soong D, Einarson A (Mar 2009). «Vaginal yeast infections during pregnancy». Canadian Family Physician. 55 (3): 255–6. PMC 2654841. PMID 19282531.
  60. «Systemic candidiasis». NIH.gov. U.S. DHHS, National Institute of Health. Oct 2014. Արխիվացված է օրիգինալից April 27, 2015-ին. Վերցված է April 19, 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  61. Williams D, Lewis M (Jan 28, 2011). «Pathogenesis and treatment of oral candidosis». Journal of Oral Microbiology. 3: 5771. doi:10.3402/jom.v3i0.5771. PMC 3087208. PMID 21547018.
  62. Bouquot, Brad W. Neville, Douglas D. Damm, Carl M. Allen, Jerry E. (2002). Oral & maxillofacial pathology (2. ed.). Philadelphia: W.B. Saunders. էջեր 189–197. ISBN 978-0-7216-9003-2.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  63. Lalla RV, Patton LL, Dongari-Bagtzoglou A (April 2013). «Oral candidiasis: pathogenesis, clinical presentation, diagnosis and treatment strategies». Journal of the California Dental Association. 41 (4): 263–8. PMID 23705242.
  64. Gow, Neil A. R. G (8 May 2002). «Candida albicans - a fungal Dr Jekyll and Mr Hyde». Mycologist. 16 (1). doi:10.1017/S0269915X02006183.
  65. «Candida» (PDF). CDC.gov. Center of Disease Control. Արխիվացված է օրիգինալից (PDF) April 27, 2015-ին. Վերցված է April 19, 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  66. 66,0 66,1 66,2 66,3 66,4 Lynch DP (August 1994). «Oral candidiasis. History, classification, and clinical presentation». Oral Surgery, Oral Medicine, and Oral Pathology. 78 (2): 189–93. doi:10.1016/0030-4220(94)90146-5. PMID 7936588.
  67. Obladen M (2012). «Thrush - nightmare of the foundling hospitals». Neonatology. 101 (3): 159–65. doi:10.1159/000329879. PMID 22024688.
  68. Scully, Crispian (2018-09-24). «Mucosal Candidiasis (Medscape)». WebMD LLC. Արխիվացված է օրիգինալից 2 November 2013-ին. Վերցված է 8 September 2013-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  69. Greuter, W.; McNeill, J.; Burdet, Hervé Maurice; Barrie, F. R. (2000). International Code of Botanical Nomenclature. Königstein. ISBN 978-3-904144-22-3. Արխիվացված է օրիգինալից 2008-12-02-ին. Վերցված է 2008-11-23-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  70. Odds, FC (1987). «Candida infections: an overview». Critical Reviews in Microbiology. 15 (1): 1–5. doi:10.3109/10408418709104444. PMID 3319417.
  71. Stephen Barrett, M.D. (October 8, 2005). «Dubious "Yeast Allergies"». Արխիվացված է օրիգինալից May 13, 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  72. Barrett S (2005-10-08). «Dubious "Yeast Allergies"». QuackWatch. Արխիվացված է օրիգինալից 2007-12-05-ին. Վերցված է 2008-02-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  73. 73,0 73,1 Jarvis WT. «Candidiasis Hypersensitivity». National Council Against Health Fraud. Վերցված է 18 January 2014-ին.
  74. Kumamoto, CA (August 2011). «Inflammation and gastrointestinal Candida colonization». Current Opinion in Microbiology. 14 (4): 386–91. doi:10.1016/j.mib.2011.07.015. PMC 3163673. PMID 21802979.
  75. Gerard, R; Sendid, B; Colombel, JF; Poulain, D; Jouault, T (June 2015). «An immunological link between Candida albicans colonization and Crohn's disease». Critical Reviews in Microbiology. 41 (2): 135–9. doi:10.3109/1040841X.2013.810587. PMID 23855357.
  76. «Growing resistance to antifungal drugs 'a global issue'». BBC News. 17 May 2018. Վերցված է 18 May 2018-ին.
  77. Pappas, PG; Lionakis, MS; Arendrup, MC; Ostrosky-Zeichner, L; Kullberg, BJ (11 May 2018). «Invasive candidiasis». Nature Reviews. Disease Primers. 4: 18026. doi:10.1038/nrdp.2018.26. PMID 29749387.

Արտաքին հղումներ