«Հովհաննես Հովհաննիսյան (փիլիսոփա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 45. Տող 45.
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ]]
[[Կատեգորիա:ԵՊՀ դասախոսներ]]

11:20, 14 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1970(1970-11-29) (53 տարեկան)
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Հայաստանի կրթության և գիտության նախարարություն, Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)հասարակական գործիչ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու

Հովհաննես Օնիկի Հովաննիսյան, հայ փիլիսոփա, հասարակական գործիչ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Կենսագրություն

Հովհաննես Հովհաննիսյանը 1987-1992 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետում, 1992-1995 թվականներին՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: 1996 թվականին պաշտպանել է գիտական թեզ՝ «Վեճը որպես մտավոր հաղորդակցման եղանակ. փիլիսոփայական վերլուծություն» թեմայով՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր: Կինը՝ Պետրոսյան Աստղիկ Ալեքսանի:

Աշխատանքային գործունեություն

1990-1992 թվականներին աշխատել է ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես լաբորանտ, 1992-1994 թվականներին եղել է ՀՀ Լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1993-1998 թվականներին՝ ՀՀ Հեռուստառադիոպետվարչության (հետագայում` ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության և գրահրատարակչության վարչության) հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի խմբագիր, այնուհետև` գլխավոր մասնագետ, 1996 թվականից՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի ավագ լաբորանտ, 1996-2000 թվականներին՝ ԵՊՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն` ավագ դասախոս, 2000 թվականից՝ ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, 2003 թվականից՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, հումանիտար հասարակագիտական առարկաների ամբիոնի պատասխանատու, 2005, 2006 թվականներին՝ ՄԱԿ-ի Ազգային զարգացման ծրագրի` մասնագիտական կրթության հարցերով փորձագետ, ազգային փորձագետների թիմի ղեկավար, 2005-2007 թվականներին՝ «Վիճաբանության տեսություն և արվեստ: Բանակցային տեխնոլոգիաներ» գիտահետազոտական թեմայի ղեկավար, 2008-2010 թվականներին՝ «Հռետորիկայի ժամանակակից հիմնահարցեր» թեմայով գիտահետազոտական թեմայի ղեկավար: 2004-2010 թվականներին եղել է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի դոցենտ, 2012-2015 թվականներին՝ Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, 2013 թվականից՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ[1][2]:

Անդամակցություն

  • Հայոց փիլիսոփայական ակադեմիայի գլխավոր գիտնական քարտուղար, 1998 թ.
  • Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի գլխավոր խորհրդական, 2001 թ.
  • Փաստարկման միջազգային ինստիտուտի «Երիտասարդ գիտնականի ամբիոն» մատենաշարի խմբագրական կոլեգիայի անդամ, 2002 թ.
  • Հայաստանում ֆրանսիական համալսարանի գիտամանկավարժական խորհրդի անդամ, 2003 թ.
  • «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, 2004 թ.
  • Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի «Ինչպես եմ տեսնում 21-րդ դարի փիլիսոփայությունը» մատենաշարի խմբագրական կոլեգիայի անդամ, 2005 թ.
  • ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գիտխորհրդի անդամ, 2006 թ.
  • ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մեթոդական խորհրդի անդամ, 2008 թ.
  • ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ, 2009 թ.
  • Քաղաքացիական հասարակության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2010 թ.
  • Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի անդամ, 2010 թ.
  • Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային ինստիտուտի փոխնախագահ, 2012-2016 թթ.

Պարգևներ

  • Երևանի պետական համալսարանի պատվոգրեր, 2009, 2014 թթ.
  • Հայոց փիլիսոփայական ակադեմիայի «Եռամեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթ» մեդալ, 2007 թ.
  • Հայաստանում ֆրանսիական համալսարանի շքանշան, 2010 թ.
  • ՀՀ պաշտպանության նախարարության «Հայաստանի զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ, 2012 թ.

Երկեր

Հեղինակ է գրքերի, հոդվածների, ուսումնական ձեռնարկների:

  • Հովհաննիսյան Հ. Օ., Պետրոսյան Ա. Ա., Մասնակցություն հանուն փոփոխությունների | Որակական հետազոտության արդյունքներ, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն, Oxfam GB, Երևան, «Ասողիկ» հրատ., 2012 թ., 69 էջ

Ծանոթագրություններ

  1. «Հովհաննես Օնիկի Հովհաննիսյան». ysu.am. Վերցված է 2016-12-19-ին.
  2. «Հովհաննես Օնիկի Հովհաննիսյան». aspu.am. Վերցված է 2016-12-19-ին.