«Դարդանելի նեղուց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 72. Տող 72.
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Թուրքիայում]]
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Թուրքիայում]]
[[Կատեգորիա:Չանաքքալեի նահանգի ռելիեֆ]]
[[Կատեգորիա:Չանաքքալեի նահանգի ռելիեֆ]]
[[Կատեգորիա:Հին Հունաստանի աշխարհագրություն]]

15:54, 12 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Դարդանելի նեղուց
Çanakkale boğazı (tr)
Hellespontus (la)
Տեսարան դեպի Դարդանելի նեղուցը նավակից
ԵրկիրԹուրքիա
Բաժանում էԳալիպոլի թերակղզին և Փոքր Ասիայի հյուսիսարևմտյան ափը
Առավելագույն խորություն103 մ մ
Երկարություն61 կմ
Լայնություն1,2-6 կմ
Դարդանելի նեղուց (Թուրքիա)##
Դարդանելի նեղուց (Թուրքիա)

Դարդանելի (նաև Հելլեսպոնտոս (հուն․՝ Ελλήσποντος), թուրքերեն՝ Çanakkale boğazi), նեղուց Եվրոպական Գալիպոլյան կղզիների (Թուրքիա) և Փոքր Ասիայի հյուսիսարևմտյան մասի միջև։

Նեղուցը միացնում է Էգեյան ծովը Մարմարա ծովի հետ, իսկ Բոսֆորի հետ միասին, նաև Սև ծովին։ Հին անվանումը եղել է Գելեսպոնտ՝ լատին․՝ Hellespontus։ Իր ժամանակաից անվանումը ստացել է Դարդանիա քաղաքի անվանումից, որը գտնվում է Իդա լեռան վրա։

Նեղուցի երկարությունը կազմում է մոտ 65 կմ, լայնությունը 1,3-ից 6 կմ, միջին խորությունը 50 մ է։

Անվանում

Կոչվում է Դարդանուս քաղաքի անունով, որն իր անվանումը ստացել է դարդաններ ցեղի անունից (նեղուցի ափին ապրած դարդանները եղել են տրոյացիների դաշնակիցը)։ Հին հունական անվանումը եղել է Հելլեսպոնտոս, որը բառացի նշանակել է «Հելլայի ծով»։

Ըստ հին հունական ավանդության՝ այդ անվանման առաջացումը կապվում է Հելլայի անվան հետ, որն այնտեղ ծովն է ընկել իր չար, խորթ մորից Կոլխիդա փախչելիս։ Նեղուցի թուրքական անվանումն է Չանաքկալե բողաղ՝ ափին գտնվող Չանաքկալե քաղաքի անունից։ Իսկ բողազ նշանակում է նեղուց[1]։

Հոսանքներ

Լևիտանի և Սև ծովերի աղիության շնորհիվ գոյություն ունեն երկու հիմնական հոսանքներ՝ սևծովյան աղազերծված ջրերը 1-1,5 միջին արագությամբ մակերույթային հոսքով զիջում են Մարմարա ծովի հանգույցից մինչև եվրոպական ծովափ, հատակամերձ հոսանքները՝ Եգեյան ծովից Մարմարա ծով[2][3]:

Տեղադիրքը

Դարդանելի նեղուցը միացնում է Էգեյան ծովը Մարմարա ծովին, ևս մեկ զույգ էլ՝ Բոսֆորը՝ Սևին:

Պատմություն

Հին ժամանակներում այստեղ գլխավոր քաղաքն էր Աբիդոսը: Ասիական ափի թուրքերին (1352 թվական) անցնելուց հետո հետո, նրա տեղը զբաղեցրեց Չանաքկալե քաղաքը:

1841 թվականի պայմանագրի համաձայն,միայն թուրքական ռազմական նավերին թույլատրվեց անցնել Դարդանելի նեղուցը: Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Հունաստանի նավատորմը նեղուցի մուտքի մոտ երկու անգամ պարտության մատնեց թուրքերին, որից հետո օսմանյան նավատորմը չէր համարձակվում դուրս գալ Դարդանելից: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1915 թվականին, Թուրքիայում և Անտանտի միջև ծանր երկար մարտեր ձգվեցին:

2016 թվականին, Մարմարա ծովի շրջանում, տրանսպորտային օղակաձև շինարարության շրջանակներում, սկսվեցին «Չանաքկալե-1915» (անգլ.՝ Çanakkale 1915 Bridge) կամրջի կառուցումը Դարդանելով[4]: Կամուրջը միացնելու էր Կոջավելի ասիական բնակատեղին (Բալիկեսիր պրովինցիա) և եվրոպական մասի Գելիբոլու քաղաքի Սյուտլյուջեն (Չանաքկալե պրովինցիա): «Չանաքկալե-1915» կամուրջը կլինի աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը, ընդհանուր ձգվածությունը ափից ափ՝ 3869 մ է: 2017 թվականի մարտի 18-ին, Չանաքկալե քաղաքում տեղի ունեցավ Դարդանելի նեղուցով ավտոմոբիլային կամրջի շինարարության համար առաջին քարը դնելու արարողությունը[5]: Շինարարությունը ծրագրվում է ավարտել 2023 թվականին: Կամուրջը կդառնա «Կինալի— Տեգիրդագ—Չանաքկալե—Սավաշտեպե» 80կմ-ոց ավտոմայրուղու մի մասը: Կառուցումը կատարվելու է երկու թուրքական և հարավկորեական ընկերությունների կոնսորցիումի կողմից[6][7]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  2. Гидрология Средиземного моря / И. М. Овчинников, Е. А. Плахин, Л. В. Москаленко и др. ; Под ред. д-ра геогр. наук В. А. Буркова. — Л.: Гидрометеоиздат, 1976. — 375 с.
  3. Залогин, Б. С.; Косарев А. Н. Средиземное море // География : Журнал. — Издательский дом «Первое сентября», 2000. — № 29.
  4. В Турции начали строить мост через Дарданеллы. Первый со времён царя Ксеркса, 2 ноября 2016
  5. В Турции началось строительство моста через пролив Дарданеллы, 20 марта 2017
  6. Названы сроки закладки фундамента нового моста «Чанаккале-1915» в Турции, 6 марта 2017
  7. Южнокорейско-турецкий консорциум построит мост через пролив Дарданеллы
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարդանելի նեղուց» հոդվածին։