«Վառլամ Ավանեսով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 19. Տող 19.
[[Կատեգորիա:Ռուս հեղափոխականներ]]
[[Կատեգորիա:Ռուս հեղափոխականներ]]
[[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]]
[[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]]
[[Կատեգորիա:Կուսակցական գործիչներ]]

08:29, 9 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Վառլամ Ավանեսով
Ծնվել էմարտի 24 (ապրիլի 5), 1884 կամ սեպտեմբերի 9, 1884(1884-09-09)[1]
ԾննդավայրԿաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 16, 1930(1930-03-16)[1] (45 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[1]
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԿենտրոնական գործադիր կոմիտե[1]
 Varlam Avanesov Վիքիպահեստում

Վառլամ Ալեքսանդրի Ավանեսով (Սուրեն Կարապետի Մարտիրոսյան, մարտի 24 (ապրիլի 5), 1884 կամ սեպտեմբերի 9, 1884(1884-09-09)[1], Կաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 16, 1930(1930-03-16)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), պետական և կուսակցական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1903 թվականից։

Կենսագրություն

1896 թվականին, Կաղզվանի քաղաքային դպրոցն ավարտելուց հետո, ընդունել է Ստավրոպոլի արական գիմնազիան: Ուսմանը զուգահեռ մասնավոր դասեր է տվել, կատարել թարգմանություններ ռուսերենից հայերեն, հայերենից՝ ռուսերեն: 1905-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության օրերին Հյուսիսային Կովկասի զորամասերում էր: Մի քանի անգամ ձերբակալում է: Հիվանդության պատճառով երաշխավորությամբ ազատվելով բանտից՝ նա ոմն պարսկահպատակ Արմենակ Ալեքսանդրի Ավանեսյանցի անձնագրով 1907 թվականի նոյեմբերին տեղափոխվում է Շվեյցարիա, ուր մնում է մինչև 1913 թվականը: Արտասահմանում նա մտերմական կապեր է հաստատում Լենինի հետ: Այդ տարիներին նաս սովորում է Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետում, ապա՝ Բեռլինի համալսարանում: Բազմիցս հանդիպումներ է ունենում Լենինի հետ: Շվեյցարիայում նա գլխավորում է Դավոս քաղաքի էմիգրանտ սոցիալ-դեմոկրատների միացյալ խմբի աշխատանքները: 1913 թվականի վերջերին, Լենինի ցուցումով, Մոիսեյ Ուրիցկու հետ վերադառնում է Ռուսաստան: 1914-1917 թվականներին նա Մոսկվայի բոլշևիկների ճանաչված ղեկավարներից էր: Մոսկվայի բոլշևիյան կոմիտեի հանձնարարությամբ պայքար է կազմակերպում Մոսկվայի առևտրաարդյունաբերական ծառայողների արհմիությունում և ցենտրոսոյուզում: Նրա ղեկավարությամբ այդ արհմիությունները դարձան մարտական միավորներ և խոշոր դեր կատարեցին Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների օրերին[2]:

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել Է Համառուսաստանյան ԿԳԿ նախագահության անդամ և քարտուղար, 1918 թվականի հունվարից, միաժամանակ՝ ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատում հայկական գործերի կոմիսար։ Նրա ղեկավարությամբ հայկական գործերի կոմիսարիատը զգալի աշխատանք է կատարել Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապաստանած հայ գաղթականներին օգնելու, ժողովրդական կրթության ու քաղաքական լուսավորության գործը կազմակերպելու համար։ Մասնակցել է Արևմտյան Հայաստանի մասին (1917) դեկրետի նախագծի մշակմանը (տես Դեկրետ «Թուրքահայաստանի մասին»)։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։