«Անտոն Քոչինյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
+ 4 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 48. Տող 48.
[[Կատեգորիա:ԽՄԿԿ 21-րդ համագումարի պատվիրակներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ 21-րդ համագումարի պատվիրակներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ]]
[[Կատեգորիա:Կուսակցական գործիչներ]]

07:12, 8 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Անտոն Քոչինյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25, 1913(1913-11-25)
ԾննդավայրՎահագնի, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[1] (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի վարչապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
 Anton Kochinyan Վիքիպահեստում

Անտոն Երվանդի Քոչինյան (նոյեմբերի 25, 1913(1913-11-25), Վահագնի, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական և պետական գործիչ։ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար 1966-1974 թվականներին։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի Կոմունիստական գյուղատնտեսական բարձրագույն դպրոցը (Երևան, 1935 թվական), ՀԱՄԿ(բ)Կ կենտկոմին կից կուսկազմակերպիչների բարձրագույն դպրոցը (Մոսկվա, 1946 թվական), ԽՄԿԿ կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (Մոսկվա, 1959 թվական)։

1935-1937 թվականներին աշխատել է շրջանային թերթերում, եղել խմբագիր։ 1937 թվականին ընտրվել է ՀԼԿԵՄ Ազիզբեկովի շրջկոմի առաջին քարտուղար, 1938 թվականին՝ ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար, 1939 թվականին՝ առաջին քարուղար։ 1946 թվականին ընտրվել է ՀԿ (բ) կ կենտկոմի քարտուղար, 1952 թվականի հունվարին՝ ՀԿ (բ) կ Երևանի օկրուգային կոմիտեի առաջին քարտուղար, նոյեմբերին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ, մինչեւ 1966 թ. հունվար։ ԽՍՀՄ (1950-1975 թվականներ) և ՀԽՍՀ (1951-1975 թվականներ) Գերագույն խորհրդի պատգամավոր։

Քոչինյանը մեծ ներդրում ունի երկրի տնտեսական և մշակութային առաջընթացում։

Նրա պաշտոնավարության ժամանակ սկսեց կառուցվել Արփա-Սևան ջրատարը։ Երևանում մետրոպոլիտեն կառուցելու նախաձեռնությունը նույնպես պատկանում է Անտոն Քոչինյանին, որը հետո կյանքի կոչեց Կարեն Դեմիրճյանը։ Նրա պաշտոնավարման օրոք է կառուցվել Եղեռնի հուշարձանը։

Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղադրվել են նրա կիսանդրիները Երևանում և Վահագնի գյուղում։

Հիշատակ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Քոչինյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Քոչինյան» հոդվածին։