«Հեթում Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 30. Տող 30.
[[Կատեգորիա:Կիլիկյան Հայաստանի թագավորներ]]
[[Կատեգորիա:Կիլիկյան Հայաստանի թագավորներ]]
[[Կատեգորիա:14-րդ դարում սպանված միապետներ]]
[[Կատեգորիա:14-րդ դարում սպանված միապետներ]]
[[Կատեգորիա:Կիլիկյան Հայաստան]]

16:51, 1 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Հեթում Բ
Պատկեր:Hetum 2.jpg
Իշխանություն12891289
Թագադրում1289
Լրիվ անունՀեթում Հեթումյան
Ծնվել է՝4 մայիս 1265
ԾննդավայրՀայաստան Հայաստան,
Մահացել է՝17 նոյեմբեր 1307 (42 տարեկանում)
Վախճանի վայրԱնարզաբա
Ազգությունհայ
ՀաջորդողՀեթում Բ
ՏոհմՀեթումյաններ
գերիշխան
ՀայրԼևոն Գ
ՄայրԿեռան (թագուհի)

Հեթում Բ (4 մայիս 1265 - 17 նոյեմբեր 1307), Հայոց թագավոր Կիլիկիայում, 1289 թվականից։ Հեթումյանների արքայատոհմից։ Հաջորդել է հորը՝ Լևոն Գ-ին։ Հեթումի լատինամոլ վարքագծի համար Եգիպտոսի Աշրաֆ սուլթանը չեղյալ է հայտարարել 1285 թվականին Կիլիկյան Հայաստանի հետ կնքած 10–ամյա հաշտության պայմանագիրը և 1292 թվականին պաշարել ու գրավել է կաթողանիստ Հռոմկլա քաղաքը։ Սուլթանության զորքերի հետագա առաջխաղացումը կանխվել է հայկական որոշ բերդերի զիջման գնով։ 1294 թվականին Հեթումը, գահը զիջելով իր եղբայր Թորոսին, մտել է վանք։ Հայ ավագանու պահանջով 1295 թվականից կրկին գահակալելով՝ Հեթումը փորձել է վերանորոգել դաշինքը մոնղոլների և Բյուզանդիայի հետ։ Դժգոհելով Հեթումի քաղաքականությունից, 1296 թվականին նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և Հեթումին բանտարկել Բարձրբերդում։ 1298 թվականին Սմբատից գահը խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդինը։ Օգտվելով Կիլիկյան Հայաստանում տիրող գահակալական կռիվներից, 1298 թվականի գարնանը Եգիպտոսի սուլթանության ու հարևան ամիրայությունների զորքերը նվաճել են երկրի հարավ–արևելյան շրջանները՝ մի շարք բերդաքաղաքներով։ 1299 թվականին հայ իշխանները դարձյալ գահ հրավիրեցին Հեթումին։ Նույն թվականին նա մոնղոլների դաշնակցությամբ ետ գրավեց հիշյալ բերդաքաղաքները։ 1301 թվականին Հեթումը Հայոց թագավոր օծելով մանկահասակ եղբորորդուն՝ Լևոն Դ-ին, դարձավ նրա խնամակալը։ 1307 թվականին թաթար զորավար Փիլարղուն Հեթումին և Լևոն Դ-ին բանակցության պատրվակով հրավիրելով Անարզաբա՝ կոտորեց նրանց։

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 332