«Արկաթիակերտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 18. Տող 18.
[[Կատեգորիա:Ծոփքի թագավորություն]]
[[Կատեգորիա:Ծոփքի թագավորություն]]
[[Կատեգորիա:Ծոփքի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Ծոփքի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Բյուզանդիայի քաղաքներ]]

17:42, 24 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Հայկական աշխարհակալ տերություն

Արկաթիակերտ կամ Կարկաթիակերտ, Ծոփքի թագավորություն մայրաքաղաքը։ Աշխարհագրական դիրքը վերջնականապես չի ճշտված։ Ոմանք այն նույնացնում են հետագայի Անգղ բերդի հետ (Չորրորդ Հայքի Անգեղտուն գավառի գլխավոր բերդը), ոմանք Զինթա ամրոցի, ոմանք՝ Խարբերդի, ոմանք՝ Ամիդ–Դիարբեքիրի, իսկ ոմանք էլ Տիգրանակերտ–Մարտիրոսապոլսի հետ։ Դրանցից ամենահավանականն այն վարկածն է, ըստ որի Կարկաթիոկերտը գտնվում էր Անգեղտուն գավառի Անգղ բերդի տեղում կամ նրա շրջակայքում։ Իսկ վերջինիս ավերակներն ընկած են Արևմտյան Տիգրիս գետի վերին հոսանքից ոչ հեռու, Ծովք լճից մոտ 4 կմ հեռավորությամբ, ստորին Արածանիի ձախ կողմում։

Անվան ստուգաբանությունը

Հին Հայաստանի այս քաղաքը Ստրաբոնի մոտ կոչված է Կարթասիոկերտ, այլ հեղինակներ հիշատակում են նաև Արկաթիոկերտ անունով։ Կոչվել է նաև Եպիփանիա։

Պատմություն

Կարկաթիոկերտի հիմնադրման մասին գրավոր հիշատակություններ չկան։ Սակայն անուղղակի աղբյուրներից հայտնի է դարձել, որ այն գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից՝ մ.թ.ա. VIII—VII դարերից, և մեծ վերելք է ապրել հելլենիզմի դարաշրջանում, հատկապես՝ մ.թ.ա. II—I դդ,: Ծոփաց թագավորության ամենահին մայրաքաղաքն էր և գտնվում էր հարավային առևտրական մեծ ճանապարհի վրա, որը բանուկ էր դեռևս մ.թ.ա. VII—VI դարերից։ Հայաստանի հելլենիստական բազմամարդ ու ծաղկած քաղաքներից էր։ Մ.թ.ա. III դարի վերջերին և II դարի սկզբներին դարձել էր ներքին, արտաքին ու տարանցիկ առևտրի և արհեստագործության խոշոր կենտրոն։ Հայ–ասորական պատերազմի ժամանակ, մ.թ.ա. 165 թ. սելևկյան Անտիոքոս 4–րդը, որ կրում էր Եպիփանես մականունը, գրավել է Կարկաթիոկերտը և վերանվանել իր մականվամբ՝ Եպիփանիա։

Կարկաթիոկերտի մասին, իբր Ծոփաց թագավորության արքայանիստ քաղաքի, առաջին վկայությունը պատկանում է Ստրաբոնին։ Հայ պատմագիրները այս քաղաքի վերաբերյալ հիշատակություններ ամենևին չունեն և դժվար է ուրվագծել նրա հետագա շրջանի պատմությունը։ Սակայն, նկատի ունենալով Հայաստանի հելլենիստական մյուս քաղաքների՝ Արմավիրի, Արտաշատի, Երվանդաշատի, Զարիշատի, Զարեհավանի և մյուսների պատմության ընթացքը, կարելի է չկասկածել, որ Կարկաթիոկերտը նույնպես նրանց նման IV—V դարերում կորցրել էր իր նախկին փառքը՝ առաջնության դափնին զիջելով նոր առաջացած ֆեոդալական քաղաքներին։ Հնարավոր է նաև, որ Կարկաթիոկերտը դրանից մի քանի հարյուր տարի առաջ էր կորցրել իր նշանակությունը, վերածվելով ֆեոդալական դղյակի։

Աղբյուրներ

  • Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 160-161