«Տե՛ր, ների՛ր մեզ` մեղավորներիս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Sigma'am տեղափոխեց էջը «Տեր, ներիր մեզ` մեղավորներիս»-ից «Տե՛ր, ների՛ր մեզ` մեղավորներիս»: Ավելի ճիշտ տարբերակ
No edit summary
Տող 9. Տող 9.
== Դերերում ==
== Դերերում ==
* [[Բոգդան Ստուպկա]] - Գրիգորի Պետրովիչ Ցիբուկին
* [[Բոգդան Ստուպկա]] - Գրիգորի Պետրովիչ Ցիբուկին
* [[Օլգա Գոբզևա]] - Վարվարա (Գրիգորիի կինը)
* [[Օլգա Գոբզևա]] - Վարվառա (Գրիգորիի կինը)
* [[Վալենտին Տրոցյուկ]] - Անիսիմ (Գրիգորիի ավագ որդին)
* [[Վալենտին Տրոցյուկ]] - Անիսիմ (Գրիգորիի ավագ որդին)
* [[Օստապ Ստուպկա]] -Ստեպան (Գրիգորիի կրտսեր որդին)
* [[Օստապ Ստուպկա]] -Ստեպան (Գրիգորիի կրտսեր որդին)
Տող 24. Տող 24.


== Հետաքրքիր փաստեր ==
== Հետաքրքիր փաստեր ==
* Դերասանուհի [[Օլգա Գոբզևա]]ն, ով խաղում էր Գրիգորի Ցիբուկինի կնոջ դերը, վերջին անգամ նկարահանվել է «Տե՛ր, ներիր մեզ մեղավորներին» ֆիլմում. 1993 թվականին կուսակրոնություն է ընդունել<ref>{{статья |автор=Валерия Михайлова |заглавие=Скорый поезд… в монашество |ссылка=https://foma.ru/skoryij-poezd-v-monashestvo.html |издание=Фома |год=2010 |месяц=январь |номер=1 (81) |страницы= |doi= |issn=}}</ref>:
* Դերասանուհի [[Օլգա Գոբզևա]]ն, ով խաղում էր Գրիգորի Ցիբուկինի կնոջ դերը, վերջին անգամ նկարահանվել է «Տե՛ր, ներիր մեզ մեղավորներիս» ֆիլմում. 1993 թվականին կուսակրոնություն է ընդունել<ref>{{статья |автор=Валерия Михайлова |заглавие=Скорый поезд… в монашество |ссылка=https://foma.ru/skoryij-poezd-v-monashestvo.html |издание=Фома |год=2010 |месяц=январь |номер=1 (81) |страницы= |doi= |issn=}}</ref>:
* Ֆիլմը ռեժիսոր Արթուր Վոյտեցկու վերջին գործն է: Նա մահացավ 1993 թվականի մայիսին:
* Ֆիլմը ռեժիսոր Արթուր Վոյտեցկու վերջին գործն է: Նա մահացավ 1993 թվականի մայիսին:
* Ֆիլմը նկարահանվել է Ուկրինայի [[Վիննիցայի մարզ]]ի գյուղերում:
* Ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի [[Վիննիցայի մարզ]]ի գյուղերում:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

08:01, 23 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Տե՛ր, ների՛ր մեզ` մեղավորներիս
Երկիր Ուկրաինա
Ժանրդրամա և պատմական ֆիլմ
ՀիմքՁորակում
Թվական1992
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱրթուր Վոյտեցկի
Սցենարի հեղինակԱրթուր Վոյտեցկի
ԴերակատարներԲոգդան Ստուպկա, Օլգա Գոբզևա, Վալենտին Տրոցյուկ և Օստապ Ստուպկա
ԵրաժշտությունՎլադիմիր Գրոնսկի
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն81 րոպե

«Տեր, ներիր մեզ` մեղավորներիս» (ռուս.՝ «Господи, прости нас, грешных»[1]), Արթուր Վոյտեցկու ֆիլմը` հիմնված ռուս գրող Անտոն Չեխովի «Ձորակում» վիպակի վրա, որը նկարահանվել է 1992 թվականին Ուկրաինայում: Ստեղծագործության էկրանավորումը կատարվում է առակի տեսքով, որը պատմում է, որ անարդար ձեռք բերված բարիքը երջանկություն չի բերում:

Սյուժե

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջում, ռուսական գյուղում: Սյուժեի կենտրոնում գտնվում է գյուղական ազնվական քաղքենի Գրիգորի Պետրովիչ Ցիբուկինը, որը հայտնի էր հարստությամբ և ժլատությամբ: Նրա ողջ կյանքը ուղղված է իր կապիտալի բազմապատկմանը, բայց հարստությունը նրա ընտանիքին երջանկություն չի բերում, այլ միայն խնդիրներ է առաջացնում:

Ֆիլմի առաջին տեսարանը` Գրիգորի Պետրովիչի որդու Անիսիմի և ռամիկ Լիպայի հարսանիքն է: Հարսանիքից կարճ ժամանակ անց երիտասարդ ամուսինը աշխատանքի է մեկնում քաղաք, որտեղ պարզվում է, որ հարսանիքից հետո նրան տրված դրամները կեղծ են: Ձերբակալությունից հետո, չնայած ընտանիքի բազմաթիվ խնդրանքներին, Անիսիմին ուղարկում են Սիբիր՝ տաժանակիր աշխատանքի: Զգալով իր մեղավորությունը որդու հանդեպ՝ Գրիգորին որոշում է իր ժառանգության մեծ մասը գրանցել Լիպայի և Անիսիմի նորածին որդու անվամբ: Տեղեկանալով այդ մասին՝ Ակսինան կատաղում է և եռացող ջուր լցնում երեխայի վրա, որից հետո նա մահանում է: Այդ վիշտը և տառապանքները կրելուց հետո Լիպան Ցիբուկինների տանից տեղափոխվում է իր մոր մոտ, իսկ Ակսինյան դառնում է այդ կիսավեր ընտանիքի գլխավորը: Նա սկսում է զբաղվել շահավետ աշխատանքով՝ տանից վռնդելով ծերունուն և նրա կնոջը: Այս ամենից հետո ծերունին ամբողջովին կորցնում է կյանքի իմաստը, նա օրեր շարունակ սոված նստում է եկեղեցու մոտակայքում: Մի անգամ փողոցում տեսնելով իր սկեսրոջը՝ Լիպան հասկանում է, որ նա սոված է և հաց է տալիս նրան:

Դերերում

Նկարահանող խումբ

  • Ռեժիսոր - Արթուր Վոյտեցկի
  • Պրոդյուսեր - Ալեքսեյ Ժուկով
  • Սցենարի հեղինակ - Արթուր Վոյտեցկի, Անտոն Չեխով
  • Օպերատոր - Վյաչեսլավ Ռոդնիչենկո
  • Կոմպոզիտոր - Վլադիմիր Գրոնսկի, Կոնստանտին Սկոպցով
  • Կինոընկերություն - Ա. Դովժենկոյի անվան կինստուդիա

Հետաքրքիր փաստեր

  • Դերասանուհի Օլգա Գոբզևան, ով խաղում էր Գրիգորի Ցիբուկինի կնոջ դերը, վերջին անգամ նկարահանվել է «Տե՛ր, ներիր մեզ մեղավորներիս» ֆիլմում. 1993 թվականին կուսակրոնություն է ընդունել[2]:
  • Ֆիլմը ռեժիսոր Արթուր Վոյտեցկու վերջին գործն է: Նա մահացավ 1993 թվականի մայիսին:
  • Ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի Վիննիցայի մարզի գյուղերում:

Ծանոթագրություններ

  1. В титрах до и после фильма в названии упущена запятая — «Господи, прости нас грешных».
  2. Валерия Михайлова Скорый поезд… в монашество // Фома. — 2010. — № 1 (81).