«Ջեմմա Ուորդ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 46. | Տող 46. | ||
* {{IMDb name|1801841}} |
* {{IMDb name|1801841}} |
||
* {{fashionmodel|Gemma_Ward}} |
* {{fashionmodel|Gemma_Ward}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
|||
{{DEFAULTSORT:Ուորդ, Ջեմմա}} |
{{DEFAULTSORT:Ուորդ, Ջեմմա}} |
||
[[Կատեգորիա:Մոդելներ այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Մոդելներ այբբենական կարգով]] |
15:48, 17 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ
Ջեմմա Ուորդ անգլ.՝ Gemma Ward | |
---|---|
Հասակը | 176 սմ[1] |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Պերթ, Ավստրալիա |
Կրթություն | Shenton College?[2] |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի և կինոդերասանուհի |
Ջեմմա Ուորդ (անգլ.՝ Gemma Louise Ward, նոյեմբերի 3, 1987, Պերթ, Ավստրալիա, Ավստրալիա), ավստրալացի սուպերմոդել և դերասանուհի[3]: Աշխարհի ամենահարուստ սուպերմոդելներից մեկը։
Կենսագրություն
Ջեմմա Ուորդ ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 3-ին, Արևմտյան Ավստրալիայի Պերթ քաղաքում։ Նա Գարի Ուորդի (ավստրալացի բժիշկ) և Քլերի (անգլիացի բուժքույր) չորս երեխենարից երկրորդն է[4]: Նա ունի նաև մեկ քույր՝ Սոֆի Ուորդը (ով նույնպես աշխատում է որպես մոդել) և երկու զույգ եղբայրներ՝ Օսքարն ու Հենրին։ Կրթություն ստացել է Պրեսբիտերական լեդիների քոլեջում (անգլ.՝ Presbyterian Ladies' College) և Պերթ քաղաքի Շանթոնա քոլեջում (անգլ.՝ Shenton College)[5] Ջեմման ընտանիքի ծաղրածուն էր, ով ցանկանում էր դառնալ դերասանուհի[6]: Դերասանության նկատմամբ սերը առաջացավ 1997 թվականին, երբ 10 տարեկան հասակում նա դպրոցում Հենզելը և Գրետելը բեմադրության մեջ վհուկի դեր էր տանում[7]:
Կարիերա
16 տարեկանում Ջեմման ամենաերիտասարդ մոդելն էր, ով երբևէ Vogue ամերիկական ամսագրի թոփ ցուցակում։ Նա հայտնվել է այնպիիսի մոդելների ցուցադրություններում, ինիչպիսիք են Prada, Versace, Jean Paul Gaultier, Lanvin, Gucci, Chanel, Valentino, Alexander McQueen և այն մոդելներ։
Ջեմման «զարդարել է» այնպիսի հայտնի ամսագրերի շապիկները, ինչպիսիք են Vogue-ն և TIME Magazine-ն։ 2004 թվականի սեպտեմբերին Ջեմման հայտնվել է Teen Vogue ամսագրի շապիկին։
2005 թվականը 17-ամյա Ջեմմային բերեց իսկական փառք, երբ նա պայմանագիր ստորագրեց Vogue հանրաճանաչ հրատարակչության չինական տարբերակի հետ, որի արդյունքում 300 000 շապիկներ Ջեմմայի մասնակցությամբ մի քանի ժամվա ընթացքում ցրվեցին։ Նույն թվականին Ջեմման դառնում է «Քելվին Քլայն» ընկերության նոր դեմքը։ «Քելվին Քլայն» ընկերության հետ պայմանագիրը նրան բերեց ավելի քան 1000000 դոլար: Ավելի ուշ համանման գումար Ջեմմա Ուորդին սկսեցին վճարել նաև Burberry-ն և Valentino-ն։
2007 թվականի հուլիսին, Ջեմման, անցած տարի աշխատելով մոտ 3 միլիոն դոլար հանտնվում է Forbes ամերիկական ամսագրի թոփ ցուցակի տասներորդ հորիզոնականում, որպես աշխարհի ամենահարուստ սուպերմոդել։
Անձնական կյանք
Ջեմման փաստացի ամուսնացած է Դեյվիդ Լեթթսի հետ։ Զույգը ունի մեկ աղջիկ՝ Նեյյա Լեթթսը (ծնվել է 2013 թվականի դեկտեմբերին)[8]:
Ներկայումս Ջեմման ապրում է Նյու Յորքում և պահում է ընկերական հարաբերություններ այլ հայտնի մոդելների հետ (Լիլի Դոնալդսոն, Դարեյ Վերբովոյ և Քերոլին Վինբերգ)։
Հետաքրքիր փաստեր
- Ջեմմայի կարիերան սկսվել է պատահական։ Նրան նկատել է մոդելային գործակալության մի սկաուտ «Սուպերմոդելների փնտրտուքներով» ավստրալական շոուի համար ընթացող քասթինգի ժամանակ, ուր նա գնացել էր աջակցելու իր ընկերներին[9]:
- Ջեմմա Ուորդը հաճախել է նաև ջութակի դասերի։
Կինոնկարահանումներ
- 2001 թվականից նկարահանվել է կինոյում։ Բացի կինոյից, Ջեմման նաև նկարահանվել է Ջոն Մեյեր «Դստրեր» երաժշտական տեսահոլովակում։
- 2001 թվականին թողարկվեց «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմը, որտեղ Ջեմման խաղում էր դիպվածային երգող ջրահարսի դերը։
Ֆիլմագրություն
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | ֆ | Վարդագույն գիշերազգեստ | Pink Pyjamas | Հայդի |
2008 | ֆ | Սև գունդ | The Black Balloon | Ջեքքի Մասթերս |
2008 | ֆ | Անծանոթներ | The Strangers | Անծանոթուհի |
2011 | ֆ | Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին | Pirates of the Caribbean: On Stranger Tides | ջրահարս Տամարա |
2013 | ֆ | Մեծն Գեթսբին | The Great Gatsby | աղջիկ Գեթսբիի երեկույթում |
Ծանոթագրություններ
- ↑ «Gemma Ward» (անգլերեն). Fashion Model Directory. Վերցված է 2015-12-16-ին.
- ↑ Who's Who in Australia — 1906.
- ↑ Gaimari, Angela. "Bang a Gong", Fashion Week Daily, 6 September 2006. Retrieved on 20 December 2007.
- ↑ DailyTelegraph.com.au Gemma Ward.
- ↑ «Gemma Ward». OK!. 18 June 2010. Վերցված է 18 April 2011-ին.
- ↑ Overton, Peter (24 September 2006). «The It-girl: Gemma Ward». 60 Minutes. Վերցված է 18 April 2011-ին.
- ↑ Rule, Billy (6 February 2011). «Heath was one of a kind». Herald Sun. Australia. Վերցված է 18 April 2011-ին.
- ↑ First photo of Gemma Ward’s baby girl
- ↑ «Статья: Джемма Ворд – фарфоровый ангел Австралии» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին. Վերցված է 2010-02-09-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն)
Արտաքին հղումներ
- Ջեմմա Ուորդ it -ում
- Ջեմմա Ուորդ Internet Movie Database կայքում
- Կաղապար:Fashionmodel
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմմա Ուորդ» հոդվածին։ |
|