«Կանանոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 44. Տող 44.
[[Կատեգորիա:Կանանոց]]
[[Կատեգորիա:Կանանոց]]
[[Կատեգորիա:Թուրքիայի մշակույթ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի մշակույթ]]
[[Կատեգորիա:Արաբական մշակույթ]]

09:36, 15 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

«Ավազան հարեմում» հեղինակ՝ Ժան Լեոն Ժերոմ

Կանանոց կամ հարեմ[1] (արաբ․՝ حرم‎‎ - հարեմ - խարամ, արգելված) կամ տիկնունի (իտալ.՝ seraglio - «պարիսպ, կենդանաբանական այգի»), մուսուլմանների հարուստ տներում կանանց արգելափակված հարկաբաժինը, փոխաբերական իմաստով՝ նաև տանտիրոջ բոլոր կանանց ու հարճերի ամբողջությունը։ Հարեմի կանանց անվանում էին խուրամ[1]։

Ստուգաբանություն

«Հարեմ» բառը գալիս է արաբական «խարամ» (արաբ․՝ حرم‎‎, չպետք է շփոթել արաբ․՝ حرام‎‎, որը նույն արմատն է, և նշանակում է «արգելված»), որը նշանակում «արգելված, սրբազան վայր»[2]։ Մեկ այլ հարեմի անվանումը՝ տիկնունի, մտածել էին իտալացիները, ովքեր իրենց հերթին փոխ են վերցրել պարսկերենից։ Այդ տերմինը նշանակում է ոչ միայն կանանոց («haremlik»), այլ նաև համալիր շենք, որը պատկանում է սուլթանին[3]։

Հարեմի տիրակալներ

Պարսկաստանում, Աֆղանստանում, նախաքրիստոնեական Հայաստանում և այլուր միապետների, բարձրաստիճան անձանց ու հարուստների մեծ կանանոցերը հսկում էին ներքինիները, և սպասարկում սպասուհի կանայք։ Բացի ամուսնուց ու նրա որդիներից՝ մնացած տղամարդկանց մուտքը կանանոց արգելված էր։ Հնում արշավանքների և հեռավոր ճամփորդությունների ժամանակ միապետներն ու բարձրաստիճան անձինք իրենց հետ վերցնում էին նաև կանանոցերը։ Ըստ Ղուրանի՝ մուսուլմանը կարող էր ունենալ մինչև չորս օրինական կին, թուրքական սուլթանին թույլատըրվում էր ունենալ անսահման քանակությամբ հարճեր, սակայն օրինական կանանց թիվը չպետք է անցներ յոթից։ Նրանցից առաջինը Կանանոցում համարվում էր սուլթանին անդրանիկ արու զավակ պարգևողը։ Սուլթանի կանանոցում կարող էին ընդգըրկվել միայն մեծահարուստների տներում դաստիարակված գեղեցկուհի ստրկուհիներ (մեծ մասամբ՝ օտարազգի աղջիկներ)։ Սուլթանի մահից հետո նրա արու զավակների մայրերը տեղափոխվում էին «հին պալատում» ապրելու, իսկ աղջիկներ ծնած կանայք կարող էին հեռանալ և ամուսնանալ։ 20-րդ դարի 20-ական թվականներին՝ շնորհիվ տնտեսական և մշակութային առաջընթացի, դեմոկրատիայի զարգացման, կանանց պայքարի ծավալման և բազմակնության արգելման (Թուրքիայում՝ 1926 թվականին), վերացան նաև կանանոցերը։

Կենդանիների մոտ

Հարեմը նաև անվանում են իգական սեռի ներկայացուցիչները արական սեռի կողքին, հոմոգամետ կենդանիների տեսակ;

Արվեստում

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Джеймс Клуг, 2004
  2. Баранов Х. К. Арабско-русский словарь.
  3. Норман Пензер, 2007, Введение

Գրականություն

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 233