«Մեծավան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 56. | Տող 56. | ||
| Վիքիպահեստում = Metsavan |
| Վիքիպահեստում = Metsavan |
||
}} |
}} |
||
[[Պատկեր: |
[[Պատկեր:Metsavan village.jpg|մինի]] |
||
'''Մեծավան''', գյուղ [[Հայաստան]]ի [[Լոռու մարզ]]ում։ Գյուղը հյուսիսից և արևելքից շրջապատված է Վիրահայոց լեռներով, արևմուտքից Ջավախքի լեռներով, իսկ հարավարևմտյան և հարավային մասերով հոսում է Ձորագետի խոշոր վտակ Տաշիրը: Հյուսիսից սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը, արևելքից` Ձորամուտ գյուղական համայնքին, հարավ-արևելքից` Միխայլովկա գյուղական համայնքին , հարավից Տաշիր քաղաքային համայնքին, հարավ-արևմուտքից` Դաշտադեմ գյուղական համայնքին, արևմուտքից` Ձյունաշող գյուղական համայնքին: Ցուցանակը նշում է` “Մեծավան”, բայց բոլորին այն հայտնի է իր նախկին անվամբ` “Շահնազար”։ Ըստ ստուգաբանության` “Շահնազար” նշանակում է թագավորի հայացքին արժանացած: Մեծավանը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Լոռու մարզի հյուսիսարևմտյան մասում` ծովի մակերևույթից 1580 մ բարձրության վրա: Բնակչության թվով Հայաստանի Հանրապետության ամենամեծ գյուղերից մեկն է, Լոռու մարզում` երկրորդը: |
'''Մեծավան''', գյուղ [[Հայաստան]]ի [[Լոռու մարզ]]ում։ Գյուղը հյուսիսից և արևելքից շրջապատված է Վիրահայոց լեռներով, արևմուտքից Ջավախքի լեռներով, իսկ հարավարևմտյան և հարավային մասերով հոսում է Ձորագետի խոշոր վտակ Տաշիրը: Հյուսիսից սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը, արևելքից` Ձորամուտ գյուղական համայնքին, հարավ-արևելքից` Միխայլովկա գյուղական համայնքին , հարավից Տաշիր քաղաքային համայնքին, հարավ-արևմուտքից` Դաշտադեմ գյուղական համայնքին, արևմուտքից` Ձյունաշող գյուղական համայնքին: Ցուցանակը նշում է` “Մեծավան”, բայց բոլորին այն հայտնի է իր նախկին անվամբ` “Շահնազար”։ Ըստ ստուգաբանության` “Շահնազար” նշանակում է թագավորի հայացքին արժանացած: Մեծավանը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Լոռու մարզի հյուսիսարևմտյան մասում` ծովի մակերևույթից 1580 մ բարձրության վրա: Բնակչության թվով Հայաստանի Հանրապետության ամենամեծ գյուղերից մեկն է, Լոռու մարզում` երկրորդը: |
||
10:46, 12 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծավան (այլ կիրառումներ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գյուղ | ||
---|---|---|
Մեծավան | ||
Շահնազար, | ||
Երկիր | Հայաստան | |
Ենթարկում | գյուղ | |
Մարզ | Լոռի | |
Շրջան | Տաշիր | |
Գյուղապետ | Սերյոժա Վարդանյան | |
Հիմնադրված է | 1820 թ. | |
Այլ անվանումներ | Շահնազար | |
Մակերես | 62,95 կմ² | |
ԲԾՄ | 1575 մ | |
Կլիմայի տեսակ | բարեխառն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 6136[1] մարդ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Կաթողիկե Եկեղեցի | |
Տեղաբնականուն | Մեծավանցի | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
Հեռախոսային կոդ | 94 | |
Փոստային ինդեքս | 2112 | |
Պաշտոնական կայք | metsavan.am (հայ.) | |
| ||
Մեծավան, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։ Գյուղը հյուսիսից և արևելքից շրջապատված է Վիրահայոց լեռներով, արևմուտքից Ջավախքի լեռներով, իսկ հարավարևմտյան և հարավային մասերով հոսում է Ձորագետի խոշոր վտակ Տաշիրը: Հյուսիսից սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը, արևելքից` Ձորամուտ գյուղական համայնքին, հարավ-արևելքից` Միխայլովկա գյուղական համայնքին , հարավից Տաշիր քաղաքային համայնքին, հարավ-արևմուտքից` Դաշտադեմ գյուղական համայնքին, արևմուտքից` Ձյունաշող գյուղական համայնքին: Ցուցանակը նշում է` “Մեծավան”, բայց բոլորին այն հայտնի է իր նախկին անվամբ` “Շահնազար”։ Ըստ ստուգաբանության` “Շահնազար” նշանակում է թագավորի հայացքին արժանացած: Մեծավանը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Լոռու մարզի հյուսիսարևմտյան մասում` ծովի մակերևույթից 1580 մ բարձրության վրա: Բնակչության թվով Հայաստանի Հանրապետության ամենամեծ գյուղերից մեկն է, Լոռու մարզում` երկրորդը:
Մեծավանի պատմությունը
Ներկայիս Շահնազարի տարածքը եղել է Բագրատունիների կալվածքի մի մասը: 11-րդ դարում այն նվաճել են սելջուկները, որի հետևանքով էլ այստեղի հուշարձանները զգալիորեն տուժել են: Սելջուկների գերիշխանությունից երկրամասն ազատագրվել է Օրբելյանների կողմից և դարձել նրանց սեփականությունը: Ավելի ուշ` 1801 թ. Վրաստանի հետ մեկտեղ միացվել է Ցարական Ռուսաստանին :
Շահնազարը հիմնադրվել է 1820 թ. Ալաշկերտից և Մուշից այստեղ գաղթած 69 ընտանիքների կողմից: Երբ ալաշկերտցիները եկել են այստեղ, տեղանքը եղել է անմարդաբնակ և կոչվել է Ղոշ-Քիլիսա` երկու հին և անծածկ եկեղեցի ունենալու պատճառով: Այդ վանքերը այժմ էլ գոյություն ունեն` մեկը գործող և կանգուն, մյուսը` ավերակ: 1546 թ. կառուցված վանքերը վերանորոգվել են գաղթականների կողմից:
Ռուսական կայսրությունը Արցախի Մելիք Շահնազարյանին (Մելիք Ջումշուդ) իր կատարած սխրանքների համար նվիրել է այս տարածքը, որտեղ նա ապրել է շուրջ 10 տարի (1795-1805): Այս տարածքները եղել են Մելիք Շահնազարյանի ամառային արոտավայրերը: Այն ժամանակ, երբ ալաշկերտցիները գաղթում են, գյուղի տարածքը վրաց Օրբելիների կալվածքն էր, սակայն այդ մասին գաղթականները անտեղյակ լինելով` հաստատվում են այստեղ: Նրանք կառուցել են գետնափոր տներ` բնակություն հաստատելու: Պատահաբար այդ մասին իմանալով` վրաց Օրբելի իշխանը նրանց վրա տուրք է նշանակել` 1 հա-ի համար 1 ռուբլի: Բայց 1848 թ. վերջնականապես որոշում են, որ այդ հողերը թագավորական չեն: Նույն ժամանակ նամեստնիկ Վորոնցովը 30-ամյա դաշինք է կնքում կալվածատերերի և գյուղացիների միջև, որոնք պատրաստվում են տարեկան 1 հեկտարի հաշվով 30 կոպեկ հարկ վճարել հողատերերին: Այդ 30 տարիներին շահնազարցիները ունեցան 3 հողատեր` Արթուր Ալիխանով, գեներալ Պեզաք, Լեշչով, որոնցից հիասթափված էին գյուղացիները: Գեներալ Պեզաքի չորս աղջիկներից Շահնազարը բաժին է ընկել Նադեժդա Ֆիրսովային: Մի քանի տարի անց Սարգիս Յազիչյանը և Հովհաննես Այվազովը հեռագիր են ուղարկում հողատիրոջը և ցանկություն հայտնում գնել այն: Այդպես 28 տարի շարունակ գաղթականները հողօգտագործման հարկ են վճարել և միայն Սարգիս վարդապես Յազիչյանի գլխավորությամբ ամբողջ գյուղը փող է հավաքում և կանխիկ գնում այն: Սակարկություններից հետո Նադեժդա Ֆիրսովան համաձայնում է վաճառել դրանք` հեկտարը 10 ռուբլի արժողությամբ` 3157 հա-ի դիմաց ստանալով 31570 ռուբլի:
Շահնազարի առաջին տանուտերը դառնում է Սարգիս Յազիչյանի հայր Պետրոս Յազիչյանը: 1891 թ. Սարգիս Յազիչյանը Պողոս վարդապետի և Գաբրիել Նահապետյանի հետ գնում է Թիֆլիսի ազգային գործոց մաս, խնդրում Կովկասի կառավարիչներին, որ իրավունք տան Շահնազարում հոգևոր դպրոց բացել: Ստանալով թույլտվություն` վերադառնում են գյուղ, և Տեր-Պողոս Չոբանյանը իր տանը կից մի սենյակի մեջ 20-30 տղա է հավաքում և ձեռնամուխ լինում նրանց կրթելու գործին: 1892 թ. շահնազարցիները ջրաղաց են կառուցել: Ջրաղացից ստացած տարեկան եկամուտից 100 ռուբլի բաժին է ընկնում ծխական ուսումնարանին: Առաջին դպրոցը գյուղում բացվում է 1897 թ., տեղացի Արթեն Դումիկյանի տունը: 3 տարի գյուղում ուսուցչություն է արել Գյուլագարակ գյուղի բնակիչ Համազասպ Շահինյանը, 1 տարի` ուզունլարցի Տիգրան Տիտանյանը: Տեղացի առաջին ուսուցիչը եղել է Սրապիոն Թմոյանը: Սարգիս վարդապետ Յազիչյանը գյուղում կառուցում է մի մեծ տուն, որի տանիքը բերել էր իր հետ Պոլսից: Ասում են, որ այդ տանիքը երևացել է նույնիսկ գյուղից դուրս: Սարգիս Յազիչյանը իր հիշատակություններում նշում է, որ «կառուցել է այդ տունը, որ շահնազարցիները բարի նախանձով նախանձեն իրեն և գետնափոր տները փոխարինեն այդպիսի տներով»: Հետագայում այդ տունը ծառայեց որպես դրսից եկած ուսուցիչների տուն, ապա հիվանդանոց, ԽՍՀՄ տարիներին` մանկապարտեզ, այժմ այն չի գործում: 1820-1865 թթ. Շահանազարը գլխավորել են մեկ տանուտեր և մեկ դատավոր: 1865 թ. կարգը փոխվել է: Ղեկավար մարմիններ են եղել մեկ տանուտեր և երեք դատավոր: Իսկ 1890 թ. հինգ կաթոլիկ հայկական և 6 թուրքական գյուղեր միացան Շահնազարի շինական կառավարության ներքո, ապա այդ միավորումը բաժանվեց և վերածվեց երեք գյուղապետարանի, որոնցից մեկն էլ Շահնազարի գյուղապետարանն էր:
1920 թ. գյուղը խորհրդայնացվում է, ստեղծվում են տեղական խորհուրդներ, իսկ 1930-1931 թվականից տեղի է ունենում կոլեկտիվացում: 1937 թ. Տաշիրը հանդես է գալիս որպես առանձին տարածաշրջան: Դրա կազմում էր նաև Շահնազարը: 1978 թ. գյուղը վերանվանվել է Մեծավան:
Մեծավանի պատմամշակութային հուշարձաններ
Խարաբեք-Ավերք (5-18-րդ դդ.) գյուղատեղի: Շահնազարից դեպի արևելք, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվում է Կոկո Բեգո մատուռը , որը, ըստ գտնվելու վայրի, տեղացիներն անվանում են Խարաբի վանք:Մուտքի ճակատային մասում մատուռի արձանագրությունն է` ՀԻՇԱՏԱԿ ԿՈԿՈ ԲԵԳՈՅԻՑ ԱՅՍ ՏԱՃԱՐԸ: Կոկո Բեգոյի (Կարապետյան Բեգլար) ժառանգները պատմում են, որ իրենց հայրն այն վերակառուցել է ` ըստ իր տեսիլքի, որում վկայվել է, որ մատուռը Սբ. Հակոբի մատուռն է, իսկ մոտակա ձորում գտնվող աղբյուրը` Սբ. Հակոբի աղբյուրը: Այն ևս համարվում է 5-6-րդ դարերի կառույց: Ասում են` վանքը բացառիկ զորություն ունի: Տեղանքի արևմտյան մասում ավերված եկեղեցի կա` Սբ. Պողոս-Պետրոս անունով, որը վաղ միջնադարյան 5-6-րդ դարերի միանավ դահլիճի տիպի եկեղեցու մնացորդ է: Պահպանվել են միայն արևելյան, հյուսիսային , մասամբ հարավային պատի մնացորդները` առանց ներքին և արտաքին երեսքարերի: Այս ավերված եկեղեցու քարերից Կարապետյան Բեգլարը (Կոկո Բեգո) 20-րդ դարում օգտագործել է` կառուցելով Սբ. Հակոբի մատուռը: 2006 թվականին վերակառուցվել է տանիքը: 2012 թվականին մատուռի մոտ տեղադրվել է խաչքար, իսկ 2013 թվականին պարսպապատվել է:
Խաչքար (8-9-րդ դդ): Գյուղի հյուսիսային մասում` անմիջապես Վրաստանի սահմանի մոտ, «Կեչնոցի դոշ» վայրում քարե Թևավոր Խաչ կա: Խաչարձանի մոտ 20-րդ դարում կառուցվել է անշուք մի մատուռ, որն անվանվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ, սակայն տեղացիներին այն առավել հայտնի է Խաչքար անունով, իսկ մատուռի մուտքից վերև` սրբատաշ քարի վրա, շինության արձանագրությունն է` գրված 1961 թ., արձանագրության վրա կան ևս մի քանի ազգանուններ` հավանաբար մատուռը կառուցողների: 2014 թվականին փոխվել է տանիքը և ներքին պատերի հարդարանքը: Այստեղ յուրահատուկ սառը աղբյուր կա` «Սուլթանի աղբյուր» անվամբ:
Սբ. Հովհաննեսի Մկրտիչ - Վերի վանք (5-6-րդ դդ.): Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու թվականն ստույգ հայտնի չէ. հորինվածքով, զարդարանքով ընդհանրանում է Լոռվա տարածքի 13-րդ դարի նույնատիպ հուշարձանների հետ, որոնց ժամանակակիցը կարող է համարվել: 19-րդ դարում ևս վերանորոգվել է: 1878 թ. անձրևներից քայքայվում և ավերվում է նրա առջևի պատը, ավերվում է կտուրը: Սարգիս վարդապետը նախաձեռնում է վերականգնողական աշխատանքները և այն դարձնում ծխական ուսումնարան: Ցարական կառավարությունն այն փակում է, բայց մի տարի անց կրկին բացում: «Շահնազարա ծխական ուսումնարանին հիմնարկություն եղավ, 1878 ամին, հուլիսի 16-ին»- գրում է Սարգիս վարդապետը: Նորացվել են պատերի կեսից վերև ընկած մասերը` ծածկը, տանիքը, հավելվել է արևմտյան պատին կից թաղակապ մատուռ-սրահը, որտեղ 19-րդ դարում Միքայել Ադամյանը (Շեգո)Խաչ է տեղադրել: Եկեղեցու շուրջ նախկինում հանգստարան է եղել, որը զբաղեցնում է շուրջ 0.5 հա տարածք: Եկեղեցու հարավարևելյան կողմում ամփոփված է 1853 թ. վախճանված Մխիթար վարդապետի աճյունը, ով ալաշկերտցիներին առաջնորդել է դեպի Շահնազար, իսկ նրա շիրիմը գյուղացիները պատվել են Իրղանչայ կոչվող գյուղատեղիից բերված եկեղեցու մեծադիր ու շքեղ բարավորով` վերածելով այն տապանաքարի, որի վրա վրացերեն արձանագրություններ կան: 2013 թ. վանքի դիմաց դրվել է խաչքար Տաշիրի ոստիկանապետ Մոսի Մարգարյանի ընտանիքի կողմից: Եկեղեցին վերանորոգվել է նաև 2014 թվականին. ամրացվել են պատերը, կառուցվել է մոմավառության սրահ և զանգակատուն: 2014 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ գերաշնորհ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի ձեռամբ` Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաօծվել է:
Սբ. Գևորգ եկեղեցի (5-6-րդ դդ.): Սբ. Գևորգ եկեղեցին (տեղացիների լեզվով` Ժամ) գտնվում է գյուղի կենտրոնում: Սբ. Գևորգ եկեղեցին ուշ շրջանում հիմնովին վերակառուցվել է ` հին եկեղեցու փլատակների տեղում, պահպանված քարերի գործածությամբ նորն է կառուցվել: Հին եկեղեցու երբեմնի ճակատակալ քարը հարավային պատի ներքևի շարքում է դրված: Պահպանվել է քարի վրայի արձանագրությունը` «ասոմթավրուլի» գրչությամբ, տեղ-տեղ «նուսխուրի» տառերի գործածությամբ: Այս արձանագրությունը բավականին մեծ թվով մեկնաբանությունների է ենթարկվել` պարզելու համար, թե որ ժամանակաշրջանին է վերակառուցվել եկեղեցին: Ըստ էության, Սբ. Գևորգ եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունները վերաբերում են 11-րդ դարի վերջին: Եկեղեցին նորոգվել է նաև 19-րդ դարում Հայր Սարգիս վարդապետ Յազիչյանի ջանքերով, ավելացվել է փայտածածկ, թիթեղյա տանիք: Հայր Սարգիս վարդապետ Յազիչյանի ջանքերով եկեղեցու հարևանությամբ կառուցվել է աղբյուր: ԽՍՀՄ տարիներին այն դարձել է ցորենի պահեստ, ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերածվել է ավերակի: Սբ. Գևորգ եկեղեցին 2013 թ. նոյեմբերի 23-ին վերակառուցվել և վերականգնվել է բարերար եղբայրների՝ Արթուր, Հովսեփ և Արտակ Մելքոնյանների ջանքերով: 2013 թվականի հոկտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, օծվել են եկեղեցու Սուրբ խաչն ու զանգը, իսկ արդեն նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Սբ. Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը` կրկին ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդի: 2015 թվականի ապրիլի 9-ին օծվել է , Մելքոնյան եղբայրների բարերարությամբ, Սբ. Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Խաչքարը Նոր Ջուղայի 13-րդ դարի խաչքարի կրկնօրինակն է: Եկեղեցու հարավային, արևելյան և արևմտյան պատերի վերին շարքերում պահպանվել են ճարտարապետական հին մանրամասներ: Իսկ 2007 թ. նրա առջև գյուղի դպրոցի 110-ամյակի առթիվ Վանաձորի Կրթության և գիտության տեսուչ Մայիս Խաչատրյանի հովանավորությամբ դրված խաչքար-հուշարձանը տեղափոխվել է Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի դիմաց:
Սբ. Սարգիս, Կենաց Սրբոյ խաչ մատուռները: Վերջին տարիներին գյուղն ունեցավ ևս երկու նորակառույց մատուռ: Կենարար Սուրբ Խաչ մատուռը կառուցվել է 2014 թվականին` Սպարտակ Պետրոսյանի բարերարությամբ: Մատուռը կոչվում է Կենարար Սուրբ Խաչ, քանզի այնտեղ է պահվում Ալաշկերտից գաղթած Տեր Պետրոսի Ձեռի խաչը: Մատուռը առավել հայտնի է Օմարի խաչ անունով: Մյուս` Սբ. Սարգիս մատուռը գտնվում է գյուղից հյուսիս` Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռից փոքր-ինչ արևմուտք, կառուցվել է 2004 թվականին Ռուբիկ Հարությունյանի նախաձեռնությամբ` ի նշան արված ուխտի:
Մշակութային կենտրոններ
Մշակույթի տուն: Գյուղի կենտրոնից քիչ հարավ` դեպի Տաշիր տանող ճանապարհին Մշակույթի տունն է: Այն հիմնադրվել է ԽՍՀՄ տարիներին, 1950-ական թթ.: Նրա առջև որդուն գրկած մոր արձան է` նվիրված Հայրենական Պատերազմում զոհված 605 շահնազարցիների հիշատակին: Մշակույթի տանը նախկինում գործել է գրադարան, կինոթատրոն, սակայն 2000-ականներին այն փակվեց: Այն այժմ գործում է:
Դպրոցներ: Շահնազարում առաջին դպրոցը եղել է Արտեմ Դումիկյանի տունը 1897 թ., մինչ այդ Տեր-Չոբանյանի տանը կից բացվել էր սենյակ, որտեղ ուսանում էր 20-30 տղա: Հետագայում` 1934 թ., ԽՍՀՄ տարիներին, շահագործման հանձնվեց 1914 թ. կառուցված դպրոցը, որի առաջին տեղացի տնօրենը եղել է Պողոս Հարությունյանը: Այն գտնվում է Սբ. Հովհաննես վանքից քիչ վեր, Սարգիս Յազիչյանի տուն-մանկապարտեզից վերև: Այս դպրոցը գործել է մինչև 1970-ականների կեսերը: Ապա գյուղում բացվեց ներկայիս № 1 դպրոցը, որը 2007 թ. վերանվանվեց շահնազարցի, ականավոր բանասեր, լեզվաբան, ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի անվամբ: Այն գյուղի հարավային հատվածում է: Նրանից քիչ ուշ բացվեց № 2 դպրոցը: Գյուղում գործում է նաև արվեստի դպրոց:
Գրադարաններ: Գյուղում գործել է երեք գրադարան, այժմ գործում են երկուսը:
Մեծավանի աշխարհագրություն
Մեծավանը գտնվում է Լոռու մարզի ծայր հյուսիսում, Վրաստանի պետական սահմանի մոտ, Տաշիր քաղաքից մոտ 10 կմ հեռավորությամբ: Մեծավանի հյուսիսում տարածվում են Վիրահայոց լեռները, որոնք ձգվում են մինչև Դեբեդի խոր կիրճը: Նրա` Մեծավան նայող հարավահայաց լանջերն անտառապատ են: Անտառները արհեստական են, հիմնվել են ԽՍՀՄ տարիներին: Աճում է ուրց, փայտախոտ, շյուղախոտ, խոշոր եղջյուրավոր անասունների համար կերաբույսեր: Կենդանական աշխարհն աղքատ է: Անտառներում հանդիպում են աղվես, գայլ, փորսուղ, ոզնի, նապաստակ, թռչուններից` փայտփոր, կաքավ, կկու, արծիվ, բազե, վերջերս գյուղում և մոտակայքում կարելի է տեսնել արագիլների: Անտառների ստորոտում է «Չատալի արտը»: Գյուղից հյուսիս-արևմուտք, մոտ 3կմ հեռավորությամբ` Մեծավանի ջրամբարն է: Այն նախագծվել է «Հայպետջրնախագիծ» ինստիտուտում և շահագործման է հանձնվել 1990 թ., ունի 5,4 մլն խմ ծավալ, 330 հա մակերես, պատվարի լայնությունը 7 մ է, բարձրությունը` 7 մ: Ջրամբարի ջրերով ոռոգվում է շուրջ 700 հա հողատարածություն:
Բնակչություն
Մեծավանի բնակչությունը այստեղ գաղթած ալաշկերտցիների, մշեցիների, հետագայում նաև այլ վայրերի հետնորդներ են: Ալաշկերտից և Մուշից գաղթել է շուրջ 69 ընտանիք, ներկայում բնակվում է մոտ 6000 մարդ: Յուրաքանչյուր տարի հուլիս ամսի նախավերջին կիրակի օրը Մեծավանի բնակչությունն, ըստ ավանդության, Մեծավանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում տոնում է Վարդավառը` անկախ եկեղեցական տոնացույցից: Այն ուխտի օր է մեծավանցիների համար և միշտ վերածվում է մեծ տոնախմբության, որին մասնակցելու են գալիս նաև հեռավոր վայրերից, նույնիսկ առևտրականներ և այլք … Եկեղեցում մատուցվում է Սբ. և Անմահ Պատարագ:
Մեծավանի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 123 | 2 049 | 3 992 | 5 160 | 5 593 | 6 433 | 6 560 | 6 126 | 6 136 |
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, մասնավորապես խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ: Իսկ հողագործության տեսակետից պայմանները բարենպաստ են կարտոֆիլի ցանքի համար: Ներկայումս մեծ մաս են կազմում արտագնա աշխատանքով ապրողները: Գյուղի անմիջապես կենտրոնում գտնվում է գորգագործական արտելը: 1937 թվականին Ստեփանավանից Շահնազար են գալիս գորգագործության մասնագետներ և այստեղ հիմնում գորգագործական արտելը, որի առաջին տնօրենը եղել է Ստեփան Սողոյանը: Մանավանդ առաջին տարիներին այն արագ տեմպերով զարգացում ապրեց, հայտնի դարձավ ամբողջ Խորհրդային Հայաստանում: 1990-ականներին ևս այն գործում էր մինչև վերջին տարիները, ապա այն վերածվեց մասնավոր շենքի, որտեղ պարի դպրոցն էր: Մեծավանում գործում էր նաև Չարենցավանի հաստոցաշինական գործարանի մասնաճյուղը, սակայն ԽՍՀՄ տարիներից հետո այն այլևս ի զորու չէին շահագործելու, իսկ պետական աջակցություն չկար, ուստի և այն ևս փակվեց: Գյուղի հիվանդանոցը հիմնադրվել է Հայրենական պատերազմի տարիներին, այստեղ գործել է 30-40 մահճակալ, ներկայումս այն վերածվել է առողջապահության կենտրոնի: Գյուղում հիմա գործում են մասնավոր- ընտանեկան բժիշկներ: Գյուղը դեռևս 1890-ականներից արդեն ուներ գյուղապետարան:
Գյուղի հիմնախնդիրներ
Գյուղն աշխատանքի հիմնախնդիր ունի: Նախկինում գործող բոլոր գործարանները վերջին տարիներին փակվեցին` անգործության մատնելով գյուղի բնակիչներին: Իսկ հողի սեփականաշնորհումն առաջ բերեց մի շարք խնդիրներ: Գյուղի մյուս հիմնախնդիրն անբարեկարգ ճանապարհներն են: Ցածր մակարդակի վրա է սպասարկման ոլորտը, հատկապես ջրամատակարարումը, փոստային ծառայությունը։ Բացի այս ամենից, նկատվում է բնակչության աճի կտրուկ անկում:
Գրականություն
- Գառնիկ Շախկյան “Լոռի. Պատմության քարակերտ էջերը”, Եր. “Հայաստան” 1986թ.
- Մելս Բաղդասարյան “Սխրանքի ու փառքի ճամփաներով”, Եր. 2005թ.
- Մելս Բաղդասարյան “Հայրենապատում (Շահնազար)”, Եր. “Էն-Վե Փրինթ” ՍՊԸ, 2007թ
- Սարգիս Յազիչյանի նոթատետր, ձեռագիր, 1865թ.
- Բ.Պ. Մնացականյան, Գ. Պ. Թադևոսյան “ Լոռու կլիման և ջրերը”, Վանաձոր, “Սիմ տպագրատուն” ՍՊԸ, 2007թ.
- Մելքոնյան Տաթևիկ, Մեծավան, ինքնուրույն ուսումնասիրություն, ռեֆերատ, Երևան 2010
- “Մեծավան. Պատմության շավիղներով”, Վանաձոր, “Սիմ տպագրատուն” ՍՊԸ, 2016թ.
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 137» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 30-ին.