«Խանասորի Վարդան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 50. Տող 50.
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր]]
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր]]
[[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]]
[[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]]
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմում ռուսական ռազմական գործիչներ]]
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ]]

16:36, 11 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Սարգիս Մեհրաբյան
1870 - 1943 թվականի հունվարի 2
ԾննդավայրԼեռնային Ղարաբաղ, Ելիզավետպոլի նահանգ
Մահվան վայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակԿամավորական խմբեր
Ծառայության տարիներ1890—1917 թվականներ
Կոչումգեներալ
Զորամասկամավորական խմբեր
Հրամանատարն էր5-րդ կամավորական գնդի, Խանասորի արշավանքի
Պաշտոնխմբապետ, հայդուկապետ
Մարտեր/
պատերազմներ
Շատախի ինքնապաշտպանություն
Խանասորի արշավանք
Հայ-թաթարական ընդհարումներ
Ղարաբաղի
ինքնապաշտպանություն
Վանի ինքնապաշտպանություն, Առաջին համաշխարհային պատերազմ
Պաշտոնաթող1918 թվական

Խանասորի Վարդան կամ պարզապես Վարդան (իրական անուն-ազգանուն՝ Սարգիս Մեհրաբյան, 1870, Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան), Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, ռազմական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է 1870 թվականին Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թվականին Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին։ 1895 թվականի մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից անցնում է Վան: 1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ 1898 թվականին որպես Շատախի ներկայացուցիչ մասնակցում է Հայ հեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովին։ Ժողովը Վարդանին Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան), Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովիանյան) և Գուրգենի (Բաղդասար Մալյան) հետ ընտրում է որպես Բարձրավանդակի (Սասուն) Պատասխանատու մարմնի անդամ, բայց Վարդանը հրաժարվում է այդ պաշտոնից։ 1901-1905 թվականներին Վարդանը Բաքվում էր, ուր աշխատում էր Բաքվի նավթահորերում՝ առանց Բաքվի կուսակցական կյանքին մասնակցության։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հենց Վարդանին է վստահվում Արցախի ինքնապաշտպանությունը։ 1907 թվականին մասնակցում է Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին: 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Իզմիրի շրջանի Մաղնիսա գյուղում, ուր մնում է մինչև 1914 թվականը։ Մի կերպ փրկվելով թուրք ջարդարարներից՝ հաստատվում է Բաքվում։ 1915 թվականի սկզբին անցնում է Թիֆլիս։ 1915 թվականի սկզբին նշանակվում է Հայկական կամավորական 5-րդ գնդի հրամանատար։ 1915 թվականի գարնանը նշանակվում է Արարատյան գնդի (նրա կազմի մեջ էին մտնում Հայկական կամավորական 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդերը) հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել Վասպուրականի հայությանը։ 1917 թվականին դարձյալ հաստատվում է Բաքվում, որտեղ անդամակցում է Բաքվի Հայ ազգային խորհրդին։ 1918 թվականին Բաքվի Հայ ազգային խորհրդի կողմից Վարդանը ընտրվում է Բաքվի հայ զինվորական գերագույն մարմնի անդամ։ Հայաստանի Հանրապետության շրջանում (1918-1920 թվականներ) զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ՝ հեռու մնալով քաղաքական կյանքից։ Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է Երևանում` լինելով օրինապահ քաղաքացի: Մահացել է 73 տարեկան հասակում` 1943 թվականի հունվարի 2-ին, Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը։

Նրա որդին, որ ամուսնացել էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի (Սարգիս Հովհաննիսյան) դստեր հետ, զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում՝ (1941-1945 թվականներին):

Վարդանի մասին կան բազմաթիվ հյուսված երգեր։

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։