«Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ Հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակ՝ 2017 source edit
Պիտակ՝ 2017 source edit
Տող 83. Տող 83.
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամն իրականացրել է մի շարք գրքերի հրատարակումներ և վերահրատարակումներ։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամն իրականացրել է մի շարք գրքերի հրատարակումներ և վերահրատարակումներ։
2014 թվականին հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը ստանձնեց ժողովրդական, [[Աշուղական երաժշտություն|աշուղական]] և [[Հոգևոր երաժշտություն|հոգևոր երաժշտության]]` ձեռագիր և նախկինում տպագրված [[նոտա]]ների ուսումնասիրությունը: Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը։ Մեկնարկեցին [[հայերեն]] տեքստերի [[Լատիներեն|լատինատառ]] տառադարձության, ծանոթագրական նյութերի պատրաստման և դրանց անգլերեն [[Թարգմանություն|թարգմանության]] գործընթացները։ [[2015]] թվականի հունիսի վերջին, իրականացավ [[Կոմիտաս վարդապետ|Կոմիտաս Վարդապետ]]ի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին<ref>[https://www.aravot.am/2015/10/16/619756/ Կոմիտասին վերադարձնելով ժողովրդին]</ref>։ Այն անվճար հատկացվել է [[Գրադարան|գրադարաններին]], ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:
2014 թվականին հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը ստանձնեց ժողովրդական, [[Աշուղական երաժշտություն|աշուղական]] և [[Հոգևոր երաժշտություն|հոգևոր երաժշտության]]` ձեռագիր և նախկինում տպագրված [[նոտա]]ների ուսումնասիրությունը: Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը։ Մեկնարկեցին [[հայերեն]] տեքստերի [[Լատիներեն|լատինատառ]] տառադարձության, ծանոթագրական նյութերի պատրաստման և դրանց անգլերեն [[Թարգմանություն|թարգմանության]] գործընթացները։ [[2015]] թվականի հունիսի վերջին, իրականացավ [[Կոմիտաս վարդապետ|Կոմիտաս Վարդապետ]]ի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին<ref>[https://www.aravot.am/2015/10/16/619756/ Կոմիտասին վերադարձնելով ժողովրդին]</ref>։ Այն անվճար հատկացվել է [[Գրադարան|գրադարաններին]], ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:
2015 թվականի [[հուլիս]]ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ հայտնի մշակութային և պետական գործիչների մասնակցությամբ: Մինչ այսօր անց են կացվում բազմաթիվ շնորհանդեսներ և PR ակցիաներ, որոնց թվում են [[ՅՈՒՆԵՍԿՕ|ՅՈՒՆԵՍԿՕ-յի]] կոնֆերանսին «Ազգային ինքնության պահպանում» թեմայով հաշվետվության ներկայացումը, պրեզենտացիաներ [[Հարավային Կալիֆոռնիայի համալսարան|Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանում]] ([[ԱՄՆ]]), «[[Այբ դպրոց|Այբ]]» միջազգային դպրոցում, [[Կոմիտասի թանգարան-ինստիտուտ|Կոմիտասի թանգարանում]] և այլուր:
2015 թվականի [[հուլիս]]ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ հայտնի մշակութային և պետական գործիչների մասնակցությամբ: Մինչ այսօր անցկացվում են բազմաթիվ շնորհանդեսներ և PR ակցիաներ, որոնց թվում են [[ՅՈՒՆԵՍԿՕ|ՅՈՒՆԵՍԿՕ-ի]] կոնֆերանսին «Ազգային ինքնության պահպանում» թեմայով հաշվետվության ներկայացումը, պրեզենտացիաներ [[Հարավային Կալիֆոռնիայի համալսարան|Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանում]] ([[ԱՄՆ]]), «[[Այբ դպրոց|Այբ]]» միջազգային դպրոցում, [[Կոմիտասի թանգարան-ինստիտուտ|Կոմիտասի թանգարանում]] և այլուր:
[[Պատկեր:Makar ekmalyan.jpg|250px|մինի|ձախից]]
[[Պատկեր:Makar ekmalyan.jpg|250px|մինի|ձախից]]
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ, հրատարակել է հայ հոգևոր երաժշտական կարևորագույն մատյաններ: Առաջինը [[Մակար Եկմալյան]]ի՝ [[Երգչախումբ|երգչախմբի]] համար գրված «Սուրբ Պատարագն» է՝ եռաձայն արական, քառաձայն արական և քառաձայն խառը կազմերի համար, որն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին [[Լայպցիգ (քաղաք)|Լայպցիգ]]ում<ref>[https://www.mediamax.am/am/news/society/24145/ Հրատարակել է Մակար Եկմալյանի «Սուրբ Պատարագը»]</ref>: Շուրջ 120 տարի անց, [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածն]]ի օրհնությամբ, «Սուրբ Պատարագի» բազմաձայնումը վերահրատարակվեց, նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տառադարձությամբ, երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ: Նպատակն էր [[Հայ Եկեղեցիներ|հայ եկեղեցու]] գլխավոր [[ծես]]ի այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և [[սփյուռք]]ին հասանելի դարձնելը։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ, հրատարակել է հայ հոգևոր երաժշտական կարևորագույն մատյաններ: Առաջինը [[Մակար Եկմալյան]]ի՝ [[Երգչախումբ|երգչախմբի]] համար գրված «Սուրբ Պատարագն» է՝ եռաձայն արական, քառաձայն արական և քառաձայն խառը կազմերի համար, որն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին [[Լայպցիգ (քաղաք)|Լայպցիգ]]ում<ref>[https://www.mediamax.am/am/news/society/24145/ Հրատարակել է Մակար Եկմալյանի «Սուրբ Պատարագը»]</ref>: Շուրջ 120 տարի անց [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածն]]ի օրհնությամբ, «Սուրբ Պատարագի» բազմաձայնումը վերահրատարակվեց, նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տառադարձությամբ, երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ: Նպատակն էր [[Հայ Եկեղեցիներ|հայ եկեղեցու]] գլխավոր [[ծես]]ի այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և [[սփյուռք]]ին հասանելի դարձնելը։


[[Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Կաթողիկոս Ամենայն Հայոց|Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ի օրհնությամբ լույս տեսավ «[[Ժամագիրք|Ժամագիրքը]]», որը քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից է, հայ եկեղեցական արարողակարգին և [[Եկեղեցական տոներ|տոն]]երին հարմարեցված [[աղոթք]]ների, [[Հոգևոր երաժշտություն|հոգևոր երգ]]երի, [[Քարոզ|քարոզ]]ների հիմնական ժողովածուն<ref>[http://hayernaysor.am/archives/259213 «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ժամագիրք» հոգևոր ժողովածուն]</ref><ref>[https://armeniasputnik.am/culture/20170915/8675631/armenai-jamagirq.html 140 տարի անց լույս է տեսել Հայ եկեղեցու գլխավոր ծիսական մատյաններից մեկը՝ Ժամագիրքը]</ref>:
[[Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Կաթողիկոս Ամենայն Հայոց|Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ի օրհնությամբ լույս տեսավ «[[Ժամագիրք|Ժամագիրքը]]», որը քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից է՝ հայ եկեղեցական արարողակարգին և [[Եկեղեցական տոներ|տոն]]երին հարմարեցված [[աղոթք]]ների, [[Հոգևոր երաժշտություն|հոգևոր երգ]]երի, [[Քարոզ|քարոզ]]ների հիմնական ժողովածուն<ref>[http://hayernaysor.am/archives/259213 «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ժամագիրք» հոգևոր ժողովածուն]</ref><ref>[https://armeniasputnik.am/culture/20170915/8675631/armenai-jamagirq.html 140 տարի անց լույս է տեսել Հայ եկեղեցու գլխավոր ծիսական մատյաններից մեկը՝ Ժամագիրքը]</ref>:
«Ժամագիրքը» եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել: Այն [[1877]] թվականին [[Համբարձում Լիմոնջյան]]ի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր [[Նիկողայոս Թաշճյան]]ը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի]] ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով ժամագիրքը փոխադրվել է եվրոպական նոտագրության: 960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով։ Այս ամենը առկա է հայերեն և անգլերեն լեզուներով։
«Ժամագիրքը» եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել: Այն [[1877]] թվականին [[Համբարձում Լիմոնջյան]]ի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր [[Նիկողայոս Թաշճյան]]ը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի]] ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով ժամագիրքը փոխադրվել է եվրոպական նոտագրության: 960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով։ Այս ամենը առկա է հայերեն և անգլերեն լեզուներով։



09:14, 11 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ
Изображение логотипа
Ընկերության տեսակՀիմնադրամ
Հիմնադրված է2017
ՎայրԵրևան
ԵրկիրՀայաստան
ԿայքՊաշտոնական կայք

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ:

Պատմություն

«Ինտելեկտուալ Ռենեսանս» և «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամները ստեղծվել են 2013 և 2014 թվականներին Արթուր Ջանիբեկյանի կողմից։ Մինչև 2017 թվականը նրանցից յուրաքանչյուրը ծավալում էր առանձին գործունեություն։ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամն իրականացնում էր այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «Սարոյան հաուսը»[1], «Տղամարդիկ» արձանախմբի[2] և «Վարք Հավերժության» արձանի տեղադրումը[3], աջակցությունը Հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը[4][5]։ «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամն իրականանցում էր «Հայկական Ազգային Երաժշտական Գանձարան» (armenianmusic.am) նախագիծը[6][7], որի շրջանակում վերահրատարակվեցին նաև մի քանի արժեքավոր գրքեր։ 2017 թվականին, ստեղծված լինելով միևնույն հիմնադրի՝ Արթուր Ջանիբեկյանի կողմից, երկու հիմնադրամները միավորվել են և շարունակում են իրենց գործունեությունը «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ անունով։

Խորհրդանշան

Հիմնադրամի խորհրդանշանի հիմքում ընկած են վերածնունդ, մշակութային և ինտելեկտուալ բառերի սկզբնատառերը՝ պատկերված միջնադարի հայկական թռչնագրին հատուկ էլեմենտներով։ Վերջիններս սահուն կերպով միանում են միմյանց՝ ամբողջացնելով թռչնի պատկերը։ Խորհրդանշանի երեք հիմնական գույներն են կարմիրը, սևը և սպիտակը։

Հիմնադիր

Հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հիմնադիրը Արթուր Ջանիբեկյանն է՝ Հայաստանում իրականացավող մի շարք կրթական, մշակութային, հասարակական նախաձեռնությունների հեղինակն ու հովանավորը: Նա այժմ ղեկավարում է «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը (ТНТ, ТВ-3, «Пятница» և «2х2»)[8][9][10]: 2007 թվականին հիմնել է «Քոմեդի Քլաբ Փրոդաքշն» ընկերությունը[11], այժմ ընկերության գլխավոր տնօրենն է: 2008 թվականին հիմնադրել է «Քոմեդի TV» շուրջօրյա հումորային հեռուստաալիքը։ Նաև բազմաթիվ հայկական և ռուսական ֆիլմերի պրոդյուսեր է։ Իրականացրել է մասնագիտացված սեմինարներ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում (Columbia University), Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում։ «Սնոբ» բանավեճային ակումբի անդամ է[12]։ «Այբ» կրթական համալիրի՝ առաջին հայկական նորարարական կրթական կենտրոնի աջակիցներից է։ Ջանիբեկյանը հայրենիքում և արտասահմանում արժանացել է մի շարք պարգևների։ 2016 թվականին ՀՀ-ում պարգեւատրվել է մեդալով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանով։

Նախագծեր

«Տղամարդիկ» Արձանախումբ և «Վարք Հավերժության»

«Վարք հավերժության» քանդակը Երևանում

Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» արձանախումբը (Երևան, Ստեփան Զորյան փողոց) ներկայացնում է մեծ ժողովրդականություն վայելող 1972 թվականին նկարահանված «Տղամարդիկ» կինոկատակերգության չորս գլխավոր հերոսներին, որոնց ֆիլմում մարմնավորել են հայ ամենասիրված դերասաններ Մհեր (Ֆրունզե) Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Ավետիք Գևորգյանը և Արմեն Այվազյանը։ Արձանի կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2006 թվականին, իսկ պաշտոնական բացումն իրականացվել է 2007 թվականի հոկտեմբերի 13-ին: Արձանախումբը հնարավորություն է տալիս այցելուներին մտովի վերականգնելու սիրելի ֆիլմի հերոսների կերպարները և պատկերացնելու նրանց քաղաքում շրջելիս[13]։

«Տղամարդիկ» արձանախումբը Երևանում

«Վարք հավերժության» անունը կրող բրոնզաձույլ, 3 մետր բարձրությամբ քանդակը գտնվում է Երևանի Մոսկովյան - Տերյան խաչմերուկի հարակից տարածքում[14]։ Քանդակագործն է Դավիթ Երևանցին, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։ Կառուցվել է հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, տեղադրվել՝ 2012 թվականի ապրիլի 23-ին։ Հանդիսավոր բացմանը ներկա էին քաղաքական և մշակութային բազմաթիվ գործիչներ։ Արձանը խորհրդանշում է «Մշո ճառընտիր» մատյանը՝ պատկերելով երկու կանանց, ովքեր հայերեն այս ամենամեծ մագաղաթյա գիրքը, երկու մասի են բաժանել և փրկել թուրքական յաթաղանից։

Աջակցություն Հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը

2014 թվականին անցկացրած վիքիճամբարի ֆլեշմոբը

2013 թվականի հոկտեմբերին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը սկսեց աջակցել «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամին՝ իրականացնելով մի շարք ծրագրեր, որոնցից են «Մեկ հայ, մեկ հոդված» արշավը[15][16][17][18][19], Վիքիճամբարները[20] և Վիքիակումբների ստեղծումը:


2014 թվականի մարտի 24-ին մեկնարկված համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ բազում մշակութային գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետել վիքիմշակույթին և իրենց ներդրումն ունենալու հայերեն վիքիպեդիայի հարստացման գործում: Արշավին անդրադարձան այնպիսի արտասահմանյան պարբերականներ, ինչպիսիք են BBC[21][22], The Guardian-ը, News Week-ը և այլն։

Համագործակցության ընթացքում 2014 թվականին կազմակերպվեց առաջին վիքիճամբարը[23]: 14 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները ծանոթացան վիքիպեդիայի խմբագրելու գործիքներին։ Ճամբարի առօրյայում ներառված էին հայկական պարերի և երգերի ուսուցում, հայկական ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպումներ անվանի գիտնականների, գրողների և մշակութային գործիչների հետ։ 2014 թվականի օգոստոսին կազմակերպվեց վիքիճամբարի երկրորդ հերթափոխը: Վիքիճամբարը միջազգային «Վիքիմեդիա» հիմնադրամի կողմից ճանաչվեց 2014 թվականի լավագույն վիքի միջոցառում[24]։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2014 թվականի հունիսի 1-ին սկսել է աջակցել վիքիակումբների ստեղծմանն ու գործունեությանը՝ հիմնելով Ապարանի վիքիակումբը։ Հետագայում, «Վերածնունդ»-ի աջակցությամբ հիմնվել են վիքիակումբներ նաև Եղվարդում, Աշտարակում, Ստեփանակերտում։

2015 թվականի հունիսի 20-ին Երևանի Արշակունյաց 2 հասցեում կայացավ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված և տեխնիկապես վերազինված գրասենյակի բացումը[25]։

Աջակցության ընթացքում՝ 2013–2015 թվականներին հայերեն Վիքիպեդիայի հոդվածների թիվը ավելացավ 70․000-ից հասնելով 200․000-ի։։

Հայկական Ազգային Երաժշտական Գանձարան (armenianmusic.am)

Հայկական ազգային երաժշտական գանձարան ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի փետրվարին, բաղկացած է մի քանի նախագծերից[26]: Նախագծի նպատակն է ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը, պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը[27]։ Ստեղծվեց 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը, որը գործում է 2014թ․-ի փետրվարից և 4 ամսում հասցրել է ձայնագրել 60 հոգևոր-եկեղեցական երգերից կազմված ընտրանի` 5-րդ դարից մինչև 15-րդ դար: 2014 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում AP records-ի տաղավարներում ձայնագրվեցին 500-ից ավել վոկալ և գործիքային ստեղծագործություններ՝ ժողովրդական, հոգևոր[28] , աշուղական: Ձայնագրմանը զուգահեռ՝ աշխատանքներ սկսվեցին armenianmusic.am երաժշտական առցանց պորտալի ստեղծման ուղղությամբ, որում տեղակայվեցին բոլոր աուդիոձայնագրությունները: Երգերը դասավորված են բոլոր հնարավոր ֆիլտրերով. ըստ երգի տիպի, ժանրի, կատարողի, տարածաշրջանի, օգտագործված գործիքների եւ այլն: Ստեղծագործությունների ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները[29]: Կայքը քառալեզու է՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն։ Կայքը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով՝ IOS և Android օպերացիոն համակարգերի համար: Պորտալում յուրաքանչյուր երգի ուղեկցում է համապատասխան թեմատիկ նկարազարդումը: Նկարազարդումները ստեղծվել են հատուկ այդ ձայնագրությունների համար՝ Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստական քոլեջի ուսանողների, ինչպես նաև անվանի նկարիչների կողմից։

Գրքերի Տպագրություն

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամն իրականացրել է մի շարք գրքերի հրատարակումներ և վերահրատարակումներ։ 2014 թվականին հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության` ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը: Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը։ Մեկնարկեցին հայերեն տեքստերի լատինատառ տառադարձության, ծանոթագրական նյութերի պատրաստման և դրանց անգլերեն թարգմանության գործընթացները։ 2015 թվականի հունիսի վերջին, իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին[30]։ Այն անվճար հատկացվել է գրադարաններին, ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն: 2015 թվականի հուլիսին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ հայտնի մշակութային և պետական գործիչների մասնակցությամբ: Մինչ այսօր անցկացվում են բազմաթիվ շնորհանդեսներ և PR ակցիաներ, որոնց թվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսին «Ազգային ինքնության պահպանում» թեմայով հաշվետվության ներկայացումը, պրեզենտացիաներ Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանում (ԱՄՆ), «Այբ» միջազգային դպրոցում, Կոմիտասի թանգարանում և այլուր:

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ, հրատարակել է հայ հոգևոր երաժշտական կարևորագույն մատյաններ: Առաջինը Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված «Սուրբ Պատարագն» է՝ եռաձայն արական, քառաձայն արական և քառաձայն խառը կազմերի համար, որն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին Լայպցիգում[31]: Շուրջ 120 տարի անց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ, «Սուրբ Պատարագի» բազմաձայնումը վերահրատարակվեց, նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տառադարձությամբ, երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ: Նպատակն էր հայ եկեղեցու գլխավոր ծեսի այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և սփյուռքին հասանելի դարձնելը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսավ «Ժամագիրքը», որը քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից է՝ հայ եկեղեցական արարողակարգին և տոներին հարմարեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների հիմնական ժողովածուն[32][33]: «Ժամագիրքը» եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել: Այն 1877 թվականին Համբարձում Լիմոնջյանի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով ժամագիրքը փոխադրվել է եվրոպական նոտագրության: 960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով։ Այս ամենը առկա է հայերեն և անգլերեն լեզուներով։

Սարոյան Հաուս

Վ.Սարոյանի տուն-թանգարանը

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2016 թվականին գնեց Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյում գտնվող տունը և այդ պահից ազդարարվեց «Սարոյան հաուս» նախագծի սկիզբը[34]: Նախագիծը նպատակ ունի նորագույն տեխնոլոգիական լուծումներով ներկայացնել Վիլյամ Սարոյանի ամբողջական կերպարն ու խառնվածքը, բացահայտել նրա մինչ այս անհայտ կողմերը և ներկայացնել այն ոչ ստանդարտ լուծումներով: Գրիֆիթ վեյ 2729 հասցեում գտնվող տունը[35], որտեղ Վիլյամ Սարոյանը անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները, 2018 թվականի օգոստոսի 31-ին, գրողի 110-ամյակին[36], վերաբացվեց որպես տուն-թանգարան: Նշանավոր գրողի լիարժեք ներկայացման համար նախագիծը ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել Վիլյամ Սարոյանի հետ առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկաներ, ֆիլմեր ու ձայնագրություններ[37][38][39][40]:

Հայ Ֆեստ

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2017 թվականից կանգնած է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի կողքին[41]: Աջակցելով դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումների կյանքի կոչմանը՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը և «Վերածնունդը» որդեգրել են մշակութային քաղաքականության ոլորտում որոշիչ ներդրումներ կատարելու առաքելությունը[42]:

Քան Ակադեմիա Հայաստան

2017 թվականի հուլիսի 1-ից «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, համագործակցելով «Այբ» կրթական հիմնադրամի հետ, զբաղվում է աշխարհահռչակ «Քան» ակադեմիա առցանց կրթական հարթակի հայերեն բաժնի ստեղծմամբ և զարգացմամբ[43]։ Նախագծի նպատակ է թարգմանել մաթեմատիկայի, գիտության և արվեստի մասին նյութերի շարքը, ինչպես նաև ստեղծել հայոց լեզվի քերականության տեսանյութերի շարք։ Արդյունավետ համագործակցության շնորհիվ այսօր Youtube-ի հարթակում և «Քան» ակադեմիայի հայալեզու կայքում հասանելի են 2000-ից ավելի տեսանյութեր և 900-ից ավել վարժություններ ու ուսուցողական նյութեր:

Նարեկացու Վերածնունդ

Նարեկացուն նվիրված նախագծի շրջանակում հիմնադրամն իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ Գրիգոր Նարեկացուն նվիրված կայքի գործարկումը (2017 թվական), Գրիգոր Նարեկացու հուշարձանի տեղադրումը Վատիկանի պարտեզում (2018 թվականի մարտի 21-ին)[44][45], «Մատյան ողբերգության» պոեմին նվիրված հուշարձանի միջազգային մրցույթը (2018 թվականի հոկտեմբերի 13)[46] և 2013 ու 2014 թվականներին հիմնադրամը ձեռք է բերել հնագույն արժեքավոր ձեռնագրեր և ի պահ տվել վերջիններիս Մատենադարանին: Narekatsi.com կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Ներառում է Նարեկացու կենսագրությունը, նրան նվիրված ֆիլմերի, հաղորդումների, հոդվածների հղումներ։ Կայքում զետեղված են ավանդազրույցներ, տաղեր, գանձեր, աղոթքներ և այլ ստեղծագործություններ՝ տարբեր տարիների, երկրների հրատարակություններով։ Աշխատանքներ են տարվում «Մատեան Ողբերգութեան» պոեմի իտալերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն և մի շարք այլ լեզուներով թարգմանությունների ձեռք բերման ուղղությամբ։ Կայքը հնարավորություն է տալիս այս ամենը կարդալ տեքստային և/կամ գրքային տարբերակով։ Կայքն ունի նաև առանձին բաժին՝ նվիրված Նարեկավանքին, որտեղ հնարավոր է գտնել վանքի մասին տեղեկատվություն և նկարներ։

Հանրային Ռադիոյի «Ոսկե ֆոնդ»

2017 թվականից «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի մեկենասությամբ սկսվել է Հայաստանի ռադիոյի ձայնադարանի թվայնացումը, որի «Ոսկե ֆոնդում» պահպանվում է մոտ 97.000 ձայնագրություն, որից 28.000-ը հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են[47]: Եռալեզու կայքում հնչում են արդեն դասական դարձած երգեր, ելույթներ, համերգներ, ձայներ, նաև ձայնագրություններ, որոնք եզակի են, շատերի համար մինչ այս անհայտ։ Յուրաքանչյուր աուդիոձայնագրությանը կցվում են ձայնագրության տարեթիվը, երաժշտության և խոսքերի հեղինակը, ներկայացվում է կենսագրություն, ֆոտոալբոմ և այլն: Այսօր հնարավորություն կա ոչ միայն վայելելու «Ոսկե ֆոնդի» գոհարները, այլ նաև ստեղծելու նորերը: Վերջերս վերաբացված Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում` «Ռադիո ստուդիա»-ում, որտեղ տասնամյակներ շարունակ ձայնագրվել է արխիվի ձայնագրությունների մեծ մասը, արդեն իսկ ձայնագրվում են ստեղծագործություններ, որոնք վաղը կդառնան մեր այսօրվա մշակութային արժեքների վկայությունը[48]։

Ծանոթագրություններ

  1. Սարոյան Հաուս նախագծի շրջանակներում, կպահպանվի Վիլյամ Սարոյանին պատկանող իրերը
  2. Տղամարդիկ արձանախումբը տեղադրվեց Մոսկովյան 31 հասցեում
  3. «Վարք հավերժության» քանդակը` Օղակաձև զբոսայգում
  4. Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամի աջակցությամբ սկսվեց «Մեկ հայ՝ մեկ հոդված» արշավը
  5. Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամի աջակցությամբ բացվեց Վիքիմեդիա Հայաստան հիմնադրամի գրասենյակը, որի բացմանը ներկա գտնվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը
  6. Ներկայացվել է «Հայկական ազգային երաժշտական գանձարանը»
  7. Հայկական ազգային երաժշտության մոտ 550 օրինակ՝ մեկ ձայնադարանում
  8. Արթուր Ջանիբեկյանը կգլխավորի «Գազպրոմ-Մեդիա»-ի ժամանցային հեռուստաալիքների խումբը
  9. Արթուր Ջանիբեկյանը գլխավորել է «Գազպրոմ-Մեդիայի» ժամանցային հեռուստաալիքները
  10. Comedy Club-ի հիմնադիրը դարձել է «Գազպրոմ-Մեդիայի» 4 հեռուստաալիքների ղեկավարը
  11. Արթուր Ջանիբեկյանը ստեղծեց «Քոմեդի Քլաբ Փրոդաքշն» ընկերությունը
  12. Արթուր Ջանիբեկյանը snob.ru կայքում
  13. Արթուր Ջանիբեկյանը` Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակի հովանավոր
  14. «Վարք հավերժության» քանդակը` Օղակաձև զբոսայգում
  15. Մեկնարկեց «Մեկ հայ, մեկ հոդված» արշավը
  16. Հայկական բանկերը միանում են արշավին
  17. Էկոնոմիկայի նախարարությունը միացել է «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությանը
  18. Պաշտպանության նախարարը կմիանա «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախագծին
  19. BBC-ի անդրադարձել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի «Մեկ հայ, մեկ հոդված» նախաձեռնությանը
  20. Վիքիճամբարներ. ակտիվ հանգիստ ու օգտակար աշխատանք պատանիների և երիտասարդների համար
  21. BBC-ն անդրադարձել է Վիքիպեդիա հանրագիտարանում հայերի ակտիվությանը
  22. BBC-ի անդրադարձը Wikipedia-ում հայերի ակտիվությանը
  23. Վանաձորում տեղի կունենա «Վիքի ճամբար 2014»-ը
  24. Վիքիճամբարը ճանաչվեց տարվա լավագույն Վիքինախագիծ
  25. «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամի գրասենյակի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ երրորդ նախագահը
  26. «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
  27. «Հայկական ազգային երաժշտական գանձարան»-ի ոսկե ֆոնդի հասցեն՝ armeniamusic.am
  28. Ազգային երաժշտական գանձարան կամ մեր հոգևոր տարածքի պահապան «մատյան գունդ»-ը
  29. «Հայկական ազգային երաժշտական գանձարանը» ներակայացվեց սփյուռքահայ երիտասարդներին
  30. Կոմիտասին վերադարձնելով ժողովրդին
  31. Հրատարակել է Մակար Եկմալյանի «Սուրբ Պատարագը»
  32. «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ժամագիրք» հոգևոր ժողովածուն
  33. 140 տարի անց լույս է տեսել Հայ եկեղեցու գլխավոր ծիսական մատյաններից մեկը՝ Ժամագիրքը
  34. «Սարոյան Հաուս» նախագիծի մասին
  35. Վիլյամ Սարոյանի տունը կդառնա ինտերակտիվ թանգարան
  36. «Սարոյան հաուս» նախագիծը գրողի ծննդյան օրը ներկայացնում է նրա տուն-թանգարանի հայեցակարգը
  37. Ֆրեզնոյում բացվում է Սարոյանի տուն-թանգարանը
  38. «Սարոյան հաուս» նախագիծը գրողի ծննդյան օրը ներկայացնում է նրա տուն-թանգարանի հայեցակարգը
  39. Պոստ Ֆակտում. Սարոյանի վերածնունդը
  40. Տուն-թանգարանի բացումը Ֆրեզնո քաղաքում
  41. «Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամը կհամագործակցի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի հետ
  42. Սեպտեմբերի 28-ին սկսվում է «Հայֆեստ» միջազգային թատերական 16-րդ փառատոնը
  43. «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ
  44. Վատիկանում հանդիսավորությամբ բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը
  45. Վատիկանում բացվեց Նարեկացու արձանը
  46. «Վերածնունդ» հիմնադրամը հայտարարում է քանդակագործության մրցույթ՝ նվիրված Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին
  47. Հանրային ռադիոյի արխիվը՝ համացանցում
  48. Հանրային ռադիոն թվայնացրել է իր ոսկե ֆոնդի ութ հազար ձայնագրություն

Արտաքին հղումներ