«Դիոգենես Սինոպացի»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: be:Дыяген |
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: sk:Diogenes zo Sinópy |
||
Տող 76. | Տող 76. | ||
[[sh:Diogen iz Sinope]] |
[[sh:Diogen iz Sinope]] |
||
[[simple:Diogenes of Sinope]] |
[[simple:Diogenes of Sinope]] |
||
[[sk:Diogenes zo |
[[sk:Diogenes zo Sinópy]] |
||
[[sl:Diogen iz Sinope]] |
[[sl:Diogen iz Sinope]] |
||
[[sr:Диоген из Синопе]] |
[[sr:Диоген из Синопе]] |
10:15, 9 փետրվարի 2012-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դիոգենես Սինոպացի (հին հունարեն՝ Διογένης ὁ Σινωπεύς; շուրջ մ.թ.ա. 412 թ., Սինոպ — մ.թ.ա. 323թ. հունիսի 10, Կորնթոս), հին հույն փիլիսոփա, կինիկյան փիլիսոփայական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ, Անտիսթենեսի աշակերտը:
Կյանքը
Ըստ անտիկ հեղինակների կիսաառասպելական տեղեկությունների՝ իր հայրենի Սինոպ քաղաքում երիտասարդ հասակում իր հոր հետ զբաղվել է դրամ կեղծելով: Երբ դրա մասին իմացվել է, հորը բանտարկել են, իսկ Դիոգենեսը փախել է քաղաքից՝ վարելով ծայարհեղ աղքատի կյանք: Իմանալով, որ Աթենքում ապրում է մի փիլիսոփա, որը լինելով բարեկեցիկ ընտանիքից, համակերպվել է աղքատության հետ՝ գալիս է Անտիսթենեսի մոտ, որպեսզի նրանից սովորի ընտելանալ աղքատությանը: Անտիսթենեսը սկզբում չի համաձայնում նրան ընդունել որպես աշակերտ: Դիոգենեսը մի քանի անգամ խնդրելով բարկացնում է Անտիսթենեսին, որը սկսում է ծեծել նրան փայտով: Դիոգենեսը, դիմանալով հարվածներին, ասում է. «Դու այնքան ամուր փայտ չես գտնի, որը կոտրի իմ կամքը»: Այդ բառերը դուր են գալիս Անտիսթենեսին և նա ընդունում է Դիոգենեսին:
Անտիկ հեղինակները հաղորդում են Աթենքում Դիոգենեսի կողմից գրված 14 երկասիրության մասին, որոնց մեջ ներկայացված են ինչպես փիլիսոփայական աշխատություններ («Առաքինության մասին», «Բարու մասին» և այլն), այնպես էլ մի քանի ողբերգություն:
Դիոգենեսի մասին պահպանվել են բազմաթիվ անեկդոտիկ պատմություններ:
- Երբ մի անգամ ցերեկով շրջում էր ճրագը ձեռքին, նրան հարցրին, թե ինչ է անում, նա պատասխանեց. «Մարդ եմ որոնում»:
- Երբ նա վերադարձել է օլիմպիական խաղերից, նրան հարցրել են. «Շատ մարդ կա՞ր»: Նա պատասխանել է. «Ժողովուրդ` շատ, մարդ` քիչ»:
- Մի անգամ Ալեքսանդր Մակեդոնացին իր շքախմբով գալիս է Դիոգենեսի մոտ և հարցնում. «Ի՞նչ կուզես դու քեզ համար»: Դիոգենեսը այդ ժամանակ կիսապառկած է լինում խոտին: Տեսնելով, որ Ալեքսանդրը կանգնել է արևի դիմաց և ստվեր է գցում իր վրա` ասում է. «Մի քիչ էն կողմ գնա արևից»:
- Երբ Ալեքսանդրը վերադառնում էր, նրա խմբի մարդիկ զարմացած էին Դիոգենեսի «հիմարության» վրա, որ նա չօգտագործեց պահը մի արժեքավոր բան ստանալու համար: Ի պատասխան Ալեքսանդրը նկատեց. «Եթե ես չլինեի Ալեքսանդր, կուզենայի լինել Դիոգենես»:
- Մի անգամ ծովահենները բռնել էին Դիոգենեսին և հանել վաճառքի որպես ստրուկ: Երբ գնորդներից մեկը` կորնթացի Քսենիադը հարցնում է. «Դու ի՞նչ կարող ես անել», նա պատասխանում է. «Թող ինձ գնի այն մարդը, որը տիրոջ կարիք ունի»: Գնորդին դուր եկավ այս պատասխանը, և նա գնեց նրան, դարձրեց իր երեխաների ուսուցիչ: Երբ երեխաները մեծացան, նրան ազատ արձակեց:
Դիոգենեսը եղել է փայլուն հռետոր: Ասում են, որ Էգինացի Օնեսիկրիտեսը ուղարկել է Աթենք իր որդուն` Անդրոսթենեսին, որը սկսեց լսել Դիոգենեսին և էլ չվերադարձավ: Հայրը ուղարկեց երկրորդ որդուն` Թիլիսկոսին, որը նույնպես չվերադարձավ: Հայրն էլ ստիպված հետ¨եց որդիներին: Դիոգենեսը ապրել է իննսուն տարի, մահացել է Ալեքսանդր Մակեդոնացու հետ նույն օրը, նրա տապանաքարին նկարել են շուն և գրվել են հետևյալ տողերը.
- Թող ծերանա պղինձը ենթարկվելով ժամանակի կամքին, սակայն
- Քո փառքը՝ Դիոգենես, կապրի առհավետ,
- Դու մեզ սովորեցրեցիր ինչպես ապրել, բավարարվելով նրանով ինչ ունենք,
- Դու մեզ ուղի ցույց տվեցիր, որից ավելի հեշտը չկա
Ուսմունքը
Համընդհանուր բարոյական նորմերին հակադրվելը Դիոգենեսը դարձնում է սկզբունք` արհամարհելով ամեն կարգի ծաղր ու հայհոյանք: Դիոգենեսը ծաղրում էր ոչ միայն հարստությունը, փառքը, ազնվական ծագումը, այլև ժխտում էր ընտանիքի ու պետության անհրաժեշտությունը: Որպես միակ պետություն ընդունում էր ողջ աշխարհը՝ իրեն համարելով «աշխարհի քաղաքացի»: Ըստ նրա` ինչպես ծառաներն են ստրկության մեջ իրենց տերերի ձեռքին, այնպես էլ հիմար մարդիկ ստրկության մեջ են իրենց ցանկությունների ձեռքին: Հաճույքի հանդեպ արհամարհանքը սովորության միջոցով դառնում է գերագույն հաճույք: Ըստ նրա` կրթությունը զսպում է պատանիներին, մխիթարում է ծերերին, հարստացնում է աղքատներին, զարդարում է հարուստներին: