«Հարություն Ճանկուլյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 25. Տող 25.
[[Կատեգորիա:Հայերն Օսմանյան կայսրությունում]]
[[Կատեգորիա:Հայերն Օսմանյան կայսրությունում]]
[[Կատեգորիա:Վանում ծնված անձինք]]
[[Կատեգորիա:Վանում ծնված անձինք]]
[[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]]





12:24, 10 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Հարություն Ճանկուլյան
արմտ. հայ.՝ Յարութիւն Ճանկիւլեան
Դիմանկար
Ծնվել է1855
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 15, 1915(1915-06-15)
Մահվան վայրԴիարբեքիր, Դիարբեքիրի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունպատմաբան և քաղաքական գործիչ
ԱշխատանքՀնչակյան կուսակցության անդամ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
 Harutiun Djangulian Վիքիպահեստում

Հարություն Ճունկլյան (Ճանկյուլյան, 1856, Վան - 1915, հունիսի 15, Մեծ եղեռնի զոհ, նահատակվել է աքսորի ճանապարհին), քաղաքական գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։

Կենսագրություն

Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1890 թվականի Գում Գափուի ցույցի կազմակերպիչներից և առաջնորդներից։ Ձերբակալվել է. դատապարտվել մահապատժի, սակայն վճիռը փոխվել է ցմահ բանտարկությամբ (մինչև 1896 թվականը՝ Աքյայի բանտում)։ 1897 թվականին անցել է Կիպրոս։ Աշխատել է հաշտեցնել պառակտված հնչակյան կուսակցության երկու թևերը (1698 թվականին Կահիրեում հրապարակել է «Դիմակավորներ» գրքույկը, ուր սուր քննադատության է ենթարկել հնչակյան վերակազմյալ թևին)։

Եվրոպայում գտնված ժամանակ փորձել է համագործակցություն ստեղծել հնչակյանների և դաշնակցականների միջև, սակայն՝ ապարդյուն։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Կ. Պոլսում, պաշտոններ վարել հնչակյան կուսակցության պատասխանատու մարմիններում, ընտրվել ազգային երեսփոխան[1]։

Երկեր

  • Յիշատակներ հայկական ճգնաժամէն, մաս 1-5, ԿՊ, 1913։
  • Ճանկյուլյան Հ., Դիմակաւորներ, գրքույկ, Կահիրե, 1898։

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։