«Էլիֆ Շաֆաք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 66. Տող 66.
[[Կատեգորիա:20-րդ դարի վիպասաններ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի վիպասաններ]]
[[Կատեգորիա:Թուրք կին գրողներ]]
[[Կատեգորիա:Թուրք կին գրողներ]]
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ]]

09:22, 6 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Էլիֆ Շաֆաք
Elif Şafak
Ծնվել էհոկտեմբերի 25, 1971(1971-10-25)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրՍտրասբուրգ, Ֆրանսիա[4]
Մասնագիտությունգրող, վիպասան և լրագրող
Լեզութուրքերեն
Քաղաքացիություն Թուրքիա[4]
ԿրթությունMiddle East Technical University Faculty of Economics and Administrative Sciences? և Միջինարևելյան տեխնիկական համալսարան
Ժանրերպոստմոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներՍիրո քառասուն կանոնները և Havva'nın Üç Kızı?
ԱշխատավայրՄիչիգանի համալսարան և Արիզոնայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինԷյուփ Ջան[7]
Կայքelifsafak.com.tr
 Elif Şafak Վիքիպահեստում

Էլիֆ Շաֆաք (թուրքերեն՝ Elif Şafak, հոկտեմբերի 25, 1971(1971-10-25)[1][2][3][…], Ստրասբուրգ, Ֆրանսիա[4]), թուրքական արմատներով բրիտանացի[8] գրող, էսսեիստ, ակադեմիկոս, հանրային խոսնակ և կանանց իրավունքների ակտիվիստ: Անգլերենով հրապարակել է անգլիականացած Էլիֆ Շաֆաք գրական կեղծանվամբ[9]:

Շաֆաքը դասավանդել է աշխարհի մի շարք համալսարաններում, իսկ վերջերս դասավանդել է Օքսֆորդի Սուրբ Աննայի քոլեջում[10]:

Շաֆաքն ստեղծագործում է թուրքերենով և նգլերենով, հրապարակել է 16 գիրք, որից տասը վեպեր են, ներառյալ «Ստամբուլի բիճը», «Սիրո քառասուն կանոնը» և «Եվայի երեք դուստրը»: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 49 լեզվով և արժանացել են «Արվեստի և գրականության մրցանակ»-ին (ֆր.՝ Ordre des Arts et des Lettres[11]:

2012 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը հրատարակվել է հայերեն:

Նա կանանց և փոքրամասնությունների իրավունքների ակտիվիստ է, պայքարում է խոսքի ազատության համար: Նա նաև գրում և խոսում է մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ համաշխարհային ու մշակութային քաղաքականությունը, Եվրոպայի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի ապագան, ժողովրդավարությունը և բազմակարծությունը: Նա երկու անգամ եղել է TED-ի համաշխարհային խոսնակ[12], Դավոսի ստեղծագործական տնտեսության վերաբերյալ Weforum Համաշխարհային օրակարգի խորհրդի անդամ է[13] և ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդի հիմնադիր անդամ է: 2017 թվականին «Politico» մեդիա կազմակերպության կողմից դարձել է այն 12 մարդկանցից մեկը, որը «ձեր սրտին կտա մեծ անհրաժեշտության աճ»[14]:

Կենսագրություն

Վաղ տարիներ

Էլիֆ Շաֆաքը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 25-ին դիվանագետների ընտանիքում[15]: Հայրը փիլիսոփա էր: Ծնողների ամուսնալուծությունից հետո վերադարձել է Անկարա (Թուրքիա) և ապրել է մոր և տատիկի հետ[16]։ Նա նշել է, որ ոչ լիարժեք ընտանիքում ապրելը բազմաթիվ պատճառներով բարդ է եղել նրա համար, սակայն առանց հայրիշխանության ապրելը իր վրա դրական ազդեցություն է թողել: Ապրել է Իսպանիայում և Հորդանանում, իսկ ավելի ուշ տեղափոխվել Թուրքիա։ Էլիֆ Շաֆաքը մեծացել է առանց հոր, իսկ իր խորթ եղբայրների հետ առաջին անգամ հանդիպել է երբ քսան տարեկան էր դառնում: Պատանեկան տարիներն անցկացրել է Օմանում և Մադրիդում։ Մինչև Միացյալ Թագավորությունում հաստատվելը՝ ապրել է Թուրքիայում: Ավարտել է Անկարայի Միջին արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել մագիստրոսի կոչում։ Մեկ տարի վերապատրաստվել է ԱՄՆ-ում, որի արդյունքում դասախոսությունների է հրավիրվել տարբեր համալսարանների կողմից։ Սովորել է նաև Միչիգանի համալսարանում և Արիզոնայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետում։ Ապրում է Թուրքիայում և ԱՄՆ-ում, գրում է թուրքերեն և անգլերեն լեզուներով։ Շաֆաքն ունի երկու երեխա և ներկայումս ապրում է Լոնդոնում՝ «սրտում պահելով Ստամբուլը»[17]:

2006 թվականին Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնում է դատարանի առաջ։ Շաֆաքին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի համաձայն՝ թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ հանվում են։

Ստեղծագործությունը

Շաֆաքի գրքերի մեծ մասը պատմական վեպեր են։ Գրում է երգեր՝ ռոք-համույթների համար, և աշխատություններ՝ մշակույթի և քաղաքականության թեմաներով։

Գրքերը

Թուրքերեն լեզվով

  • Kem Gözlere Anadolu (1994)
  • Փինհան/ Pinhan (1997, «Սևլանա» մրցանակ)
  • Քաղաքի արտացոլանքը/ Şehrin Aynaları (1999)
  • Մահրամ/ Mahrem (2000, Թուրքիայի գրողների միության մրցանակ)
  • Լվական ամրոց/ Bit Palas (2002)
  • Քավարան/ Araf (2004)
  • Beşpeşe (2004)
  • Med-Cezir (2005)
  • Baba ve Piç (2006)
  • Սև կաթ/ Siyah Süt (2007)
  • Սեր/ Aşk (2009)
  • Kâğıt Helva (2010)
  • İskender (2011, Ֆրանսիայի գրախանութների ցանցի Relay մրցանակ, 2013)
  • Şemspare (2012)
  • Ստամբուլի բիճը

Անգլերեն լեզվով

  • The Saint of Incipient Insanities (2004)
  • The Bastard of Istanbul (2006)
  • The Forty Rules of Love (2010)

Ռուսերեն լեզվով

  • Սիրո քառասուն կանոն (2012)
  • Պատիվ (2014)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. http://orf.at/stories/2388045/
  6. https://www.bbc.com/news/world-59514598
  7. https://books.google.co.uk/books?id=4ddqaCdZdZ0C&pg=PA297
  8. «Elif Shafak». Curtis Brown. Վերցված է 17 May 2018-ին.
  9. Her name is spelled Shafak (with the digraph ⟨sh⟩ in place of the ⟨ş⟩) on her books published in English, including the Penguin Books edition of "The Forty Rules of Love."
  10. http://www.st-annes.ox.ac.uk/about/weidenfeld-visiting-professorship-in-comparative-european-literature
  11. «Elif Şafak honored at French Embassy». Hürriyet Daily News. Վերցված է 2017-05-18-ին.
  12. «Elif Shafak's TED Talks». TED. TED. Վերցված է 4 May 2018-ին.
  13. «World Economic Forum: Elif Shafak». World Economic Forum. Վերցված է 4 May 2018-ին.
  14. Varadarajan, Tunku (2 Sep 2017). «12 people who will make 2017 great again (in a good way)». Politico.
  15. Էլիֆ Շաֆաքի անձնական կայքը
  16. Finkel, Andrew. «Portrait of Elif Şafak». Turkish Cultural Foundation. Վերցված է 2010-12-10-ին.
  17. Kate, Kellaway (2017-05-02). «Elif Shafak: 'When women are divided it is the male status quo that benefits'». The Guardian New Review. Վերցված է 4 May 2018-ին.

Հղումներ