«Իրավահարաբերություն»–ի խմբագրումների տարբերություն
չ հայերեն անվանում |
չ հեռացնում եմ Անավարտ կաղապարը, քանի որ հոդվածը ունի 2996 բայթ ծավալ |
||
Տող 30. | Տող 30. | ||
[[Կատեգորիա:Իրավական եզրեր]] |
[[Կատեգորիա:Իրավական եզրեր]] |
||
{{Անավարտ}} |
23:56, 31 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իրավահարաբերությունը երկու անձանց միջև առաջացող այնպիսի հարաբերություններն են որոնք կարգավորվում են իրավական նորմերով։
Իրավահարաբերությունը բաղկացած է իրավահարաբերության սուբյեկտներից, օբյեկտից, և բովանդակությունից։ Տվյալ դեպքում իրավահարաբերության սուբյեկտ է համարվում այն անձը, որը կարող է կրել իրավունքներ և պարտականություններ։ Իրավահարաբերության օբյեկտ է համարվում այն խնդիրը, որի շուրջ սուբյեկտները մտել են իրավահարաբերության մեջ։ Իրավահարաբերության բովանդակություն է համարվում օբյեկտի շուրջ իրավահարաբերության մեջ մտած սուբյեկտների իրավունքները և պարտականությունների ամբողջությունը։
Իրավահարաբերությունների սուբյեկտներ կարող են լինել՝
- Պետությունը՝ ի դեմս իր ներկայացուցչի՝ պաշտոնատար անձանց
- Տեղական ինքնակառավարման մարմինները
- Իրավաբանական անձինք
- Ֆիզիկական անձինք
Իրավահարաբերությունները լինում են հարաբերական և բացարձակ
Բացարձակ իրավահարաբերության դեպքում իրավահարաբերության կողմերից մեկը հայտնի է, իսկ մյուս կողմը համարբում են բոլոր այլ անձինք որոնք պետք է հարգեն տվյալ անձի որոշակի իրավունքը (նման հարաբերության տեսակ է սեփականության իրավունքը)
Օր.՝ Սուբյեկտ -> առարկա -> մնացած բոլոր սուբյեկտները
Հարաբերական իրավահարաբերության դեպքում առկա են երկու հայտնի կողմեր, որոնք իրավահարաբերության մեջ են մտնում որոշակի օբյեկտի շուրրջ։
Օր.՝ Սուբյեկը -> առարկա -> սուբյեկտ
Աղբյուրներ
- Վ.Ն. Խրոպանյուկ, «Պետության և իրավունքի տեսություն»
- Տարիել Բարսեղյան, «Քաղաքացիական Իրավունք», հատոր 1-ին
- Հայկական Սովետական Հանրագիտարան
- Ներսիսյանց, «Իրավունքի և պետության տեսություն»