«Հարավային օվկիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ հեռացնում եմ geo-stub կաղապարը, քանի որ հոդվածը ունի 9377 բայթ ծավալ
Տող 31. Տող 31.


[[Կատեգորիա:Հարավային օվկիանոս]]
[[Կատեգորիա:Հարավային օվկիանոս]]


{{geo-stub}}

21:44, 31 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Հարավային օվկիանոս

4 օվկիանոսներից՝ Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, բացի երբեմն առանձնացնում են 5-րդ օվկիանոսը՝ Հարավային օվկիանոս, որը ընդգրկում է Անտարկտիդային հարող շրջանները կամ վերը նշված առաջին 3 օվկիանոսների հարավային շրջանները։ Մակերեսը կազմում է 20,327,000 քառակուսի կիլոմետր, եթե հաշվենք, որ հյուսիսային սահմանը հարավային լայնության 60 աստիճանն է[1][note 4]:

Այս օվկիանոսն անվանվում է նաև Անտարկտիկական կամ Ավստրալական[2] ,[3][note 5],[note 6] [2][note 7]}} [5] Մեծությամբ չորրորդ օվկիանոսն է՝ իր զբաղեցրած տարածքով մեծ լինելով միայն Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից[6]: Այս օվկիանոսի սահմանագծային գոտին այնտեղ է, որտեղ անտարկտիկական դեպի հյուսիս հոսող սառը ջրերրը միախառնվում են մերձանտարկտիկական համեմատաբար տաք ջրերին:

Միջազգային ջրագրական կազմակերպության [International Hydrographic Organization] (IHO) ներկայացուցիչ, կոմոնդոր Ջոն Լիչի (Commodore John Leech) կարծիքով՝ վերջին շրջանում իրականացված օվկիանոսագրական հետազոտությունները բացահայտել են Հարավային ջրաշրջանառության կարևորությունը, և անհրաժեշտություն է, որ գործածվի Հարավային օվկիանոս եզրույթը՝ բնորոշելու համար ջրային այն մեծ տարածքը, որն ընկած է այդ ջրաշրջանառության հյուսիսային սահմանագծից դեպի հարավ[7]: Հարավային օվկիանոսի հարցում IHO-ի պաշտոնական տեսակետը ներկայումս վերոշարադրյալն է, քանզի 60-րդ զուգահեռականը որպես սահմանագիծ ճանաչելու վերաբերյալ տեսակետը հավանության չի արժանացել: Ոմանք էլ իբրև բնական սահմանագիծ են ընդունում անտարկտիկական սեզոնային տատանվող կոնվերգենցիան[8]:

2000 թվականին Միջազգային հիդրոբանական կազմակերպությունը (International Hydrographic Organization, IHO ) որոշում ընդունեց համաշխարհային օվկիանոսը բաժանել հինգ օվկիանոսների՝ առանձնացնելով Հարավային օվկիանոսը Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներից[9]։

Գրականություն

  • Gille, Sarah T. 2002. "Warming of the Southern Ocean since the 1950s": abstract, article. Science: vol. 295 (no. 5558), pp. 1275–1277.
  • Descriptive Regional Oceanography, P. Tchernia, Pergamon Press, 1980.
  • Matthias Tomczak and J. Stuart Godfrey. 2003. Regional Oceanography: an Introduction. (see the site)

Ծանոթագրություններ

  1. NGS (2014).
  2. 2,0 2,1 2,2 2,3 Sherwood, Mary Martha (1823), An Introduction to Geography, Intended for Little Children, 3rd ed., Wellington: F. Houlston & Son, էջ 10.
  3. 3,0 3,1 EB (1911).
  4. 4,0 4,1 Hooker, Joseph Dalton (1844), Flora Antarctica: The Botany of the Antarctic Voyage, London: Reeve.
  5. «Geography – Southern Ocean». CIA Factbook. Վերցված է 16 July 2012-ին. «... the Southern Ocean has the unique distinction of being a large circumpolar body of water totally encircling the continent of Antarctica; this ring of water lies between 60 degrees south latitude and the coast of Antarctica and encompasses 360 degrees of longitude.»
  6. «Introduction – Southern Ocean». CIA Factbook. Վերցված է 16 July 2012-ին. «...As such, the Southern Ocean is now the fourth largest of the world's five oceans (after the Pacific Ocean, Atlantic Ocean, and Indian Ocean, but larger than the Arctic Ocean).»
  7. The Southern Ocean is the Fifth and Newest World Ocean
  8. Pyne, Stephen J.; The Ice: A Journey to Antarctica. University of Washington Press, 1986. (A study of Antarctica's exploration, earth-sciences, icescape, esthetics, literature, and geopolitics)
  9. http://geography.about.com/od/learnabouttheearth/a/fifthocean.htm

Արտաքին հղումներ

Երկիր մոլորակի օվկիանոսներ


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "note", but no corresponding <references group="note"/> tag was found