«Դափնեվարդ»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<references /> +{{ծանցանկ}}) |
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 3588 բայթ ծավալ |
||
Տող 13. | Տող 13. | ||
[[Կատեգորիա:Դեղաբույսեր]] |
[[Կատեգորիա:Դեղաբույսեր]] |
||
[[Կատեգորիա:Թունավոր բույսեր]] |
[[Կատեգորիա:Թունավոր բույսեր]] |
||
{{Անավարտ}} |
20:07, 31 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Դափնեվարդ | |
Դափնեվարդ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Բոգածաղկավորներ (Gentianales) |
Ընտանիք | Շնամեռուկազգիներ (Apocynaceae) |
Ենթաընտանիք | Շնամեռուկայիններ (Apocynoideae) |
Տրիբա | Nerieae |
Ենթատրիբա | Neriinae |
Ցեղ | Nerium |
Տեսակ | Դափնեվարդ (N. oleander) |
Միջազգային անվանում | |
Nerium oleander | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Դափնեվարդ (լատին․՝ Nerium), շնամեռուկազգիների (Apocinaceae) ընտանիքի բույսերի ցեղ։ Հայրենիքը Փոքր Ասիան և Հարավային Եվրոպան է (Միջեկրականի ծովեզերք)։ Մշտադալար բարձր թուփ է, իր հայրենիքում աճում է գետերի ափերին, բարձրությունը հասնում է 4-5 մետրի։ Ծաղիկները բուրավետ են,սպիտակ, կարմիր, վարդագույն և դեղին երանգներով։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Մշակության մեջ հաճախ կարելի է հանդիպել սովորական ճփնուն (լատին․՝ N․ oleander) և նրա լիաթերթ ծաղկավոր այլատեսակին (N. o. fl. pl.):
Ծաղիկները փնջերով աճում են միամյա ճյուղերի ծայրերին։ Կաշվեկերպ տերևները նեղ են, երկարավուն-նշտարաձև, փայլատ-կանաչավուն։ Լիաթերթ այլատեսակի ծաղիկները նման են վարդին։ Արձակում է յուրահատուկ բուրմունք, որը վտանգավոր է մարդու համար, հատկապես գիշերը՝ փակ սենյակում։ Այդ բուրմունքը մարդկանց մոտ ուժեղ գլխացավ և գլխապտույտ է առաջացնում։ Ընդհանրապես ամբողջությամբ վերցրած բույսը թունավոր է, անասունները տերևները կամ ծաղիկները ուտելու դեպքում թունավորվում, սատկում են։ Պատահել են դեպքեր, երբ կտրոններ մթերելիս բույսի հյութը աչքի մեջ ընկնելով մարդուն զրկել է տեսողությունից։ Ահա թե ինչու բույսի հետ գործ ունենալուց հետո անհրաժեշտ է ձեռքերը լավ լվանալ օճառով։ Այլ վայրերում աճեցվում է որպես սենյակային բույս։ Թունավոր է․ պարունակում է գլիկոզիդներ (օլեանդրին, կորներին)։ Տերևներից ստացվում են ներիոլին, կորներին, որոնք հաբերի և լուծույթների ձևով օգտագործվում են սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։
Բազմացվում է սերմերով, կտրոններով և անդալիսով։ Կտրոնները ավազում կամ ջրում 20-220 ջերմության պայմաններում սովորաբար արմատակալում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Ճփնին ծաղկում է ամռանը։ Բույսերը գարնանից անհրաժեշտ է փոխադրել պատշգամբ կամ պարտեզ և պահել ուղղակի արևի տակ[1]։
Ծանոթագրություններ
Ընթերցե՛ք «դափնեվարդ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 320)։ |