«Անարզաբա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 106. Տող 106.
[[Կատեգորիա:Թուրքիայի հին հունական հնավայրեր]]
[[Կատեգորիա:Թուրքիայի հին հունական հնավայրեր]]
[[Կատեգորիա:Թուրքիայի հռոմեական տեղավայրեր]]
[[Կատեգորիա:Թուրքիայի հռոմեական տեղավայրեր]]
[[Կատեգորիա:Ասիայի կաթոլիկ նստավայրեր]]

20:03, 31 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անարզաբա (այլ կիրառումներ)
Քաղաք
Անազարբա
ԵրկիրԱրևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան
ԵրկրամասԱդանայի նահանգ
Այլ անվանումներԱյնարբե, Անաբարզա, Անազարբ, Անազարբա, Անավարզա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունանարզաբացի
Ժամային գոտիUTC+3
Անարզաբա (Աշխարհ)##
Անարզաբա (Աշխարհ)

Անարզաբա, (Անազարբա, Անավարզա, լատին․՝ Anazarbus), ամրոց և քաղաք Կիլիկիայի Հայկական Թագավորությունում, ներկայումս Թուրքիայի տարածքում Անավարզա գյուղն է։

Քաղաքի այլ անվանումներն են Այնարբե, Անաբարզա, Անազարբ, Անազարբա, Անավարզա, Անզարաբա, Դիոկեսարիա, Էնզարբահ, Կեսարիա Անազարբյան, Կեսարիա Անազարբյան, Հուստիանապոլիս, Հուստինոպոլիս, Նավարզա։

Աշխարհագրական դիրք

Անարզաբան գտնվել է Դաշտային Կիլիկիայում, Սիս քաղաքից մոտ. 25 կմ հարավ-արևելք, Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում։ Ամրոցը կառուցված էր մոտ 200 մ բարձրությամբ ժայռաբլրի վրա և երեք կողմից անմատչելի էր։ Ամրոցի արևմտյան ստորոտին տարածվում էր բուն քաղաքը։

Պատմություն

Անվան հետ կապված ստույգ տվյալներ չկան, ենթադրաբար ունի սեմական ծագում և արաբերեն նշանակում է դեղին աղբյուր (այն զարբա)։ Հիմնադրման ժամանակը նույնպես հայտնի չէ։ Բարգավաճել է Հռոմեական կայսրության օրոք և Օկտավիանոս Օգոստոս կայսեր պատվին կոչվել է Կեսարիա Անազարբյան կամ Դիոկեսարիա։

3-րդ դարում եղել է Կիլիկիայի գլխավոր քաղաքը։ Մի քանի անգամ ավերվել է երկրաշարժերից ու վերաշինվել։ Հուստինիանոս Ա կայսեր օրոք կատարված վերաշինությունից հետո կոչվել է Հուստինիանուպոլիս և Բյուզանդական Հայաստանի հետ մտել է Բյուզանդական կայսրության մեջ։

Նշանավոր դեպքերից է Անարզաբայի պաշտպանությունը, 1137 թ., երբ քաղաքում կենտրոնացած հայկական ուժերը 35 օր ինքնապաշտպանական մարտեր են մղել Բյուզանդական մեծաքանակ զորքի դեմ։

1909 թ. Ադանայի կոտորածի ժամանակ սպանվում են նաև Անարզաբայի բնակչությունը։

Աղբյուրներ

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։