«Արհեստական լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 3021 բայթ ծավալ
Տող 7. Տող 7.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

{{Անավարտ}}


[[Կատեգորիա:Արհեստական լեզուներ]]
[[Կատեգորիա:Արհեստական լեզուներ]]

20:03, 31 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Արհեստական լեզուներ, անհատների կողմից ստեղծված լեզուներ։ Արհեստական լեզուներ չեն եղել որևէ ժողովրդի խոսակցական լեզու։

Պատմություն

Առաջ են եկել մարդկանց՝ մի ընդհանուր լեզվով հաղորդակցվելու պահանջով և հավակնում են լինելու միջազգային լեզու։ Գոյություն ունի արհեստական լեզուների ստեղծման երկու եղանակ՝ հանրախոսություն և հանրագրություն։ Հանրախոսությունը նպատակ է հետապնդում ստեղծելու քերականական պարզագույն կանոններից այս կամ այն հին ու նոր լեզուների արմատներից և միջազգային տերմիններից կազմված այնպիսի լեզու, որով մարդիկ կարողանան դյուրությամբ հաղորդակցվել միմյանց հետ։

Համամարդկային լեզվի ստեղծման փորձեր արել են դեռևս Ռ․Դեկարտը՝ 1629 թվականին, Գ․Լայբնիցը՝ 1666 թվականին, բայց միայն 19-20-րդ դարերին է հաջողվել կազմել մի շարք արհեստական լեզուներ։ Դրանցից նշանավորներն են՝ վոլապյուկը (1880), որ ստեղծել է գերմանացի կրոնավոր Ի․Մ․Շլայերը, ունիվերսալը՝ բժիշկ Մոլենարը, Էսպերանտոն (1887լեհական հրեա, բժիշկ Զամենհոֆը, Լանգբլոն (1900)՝ Բոլլաքը, Սահլեռայը (աշխարհլեզու)՝ մի զմյուռնիացի հայ, Նովիալը (1928լեզվաբան Եսպերսենը, իալան (1947Սորբոնի համալսարանի դասախոս Մարտինեն, ինտերլինգվան։ Հանրագրությունը նպատակ է հետապնդում ստեղծելու արհեստական նշանների մի համակարգ, նման մաթեմատիկական սիմվոլներին, որ հասկանալի կլինի ամեն մեկին, ով ծանոթ է այդ նշաններին կամ ձեռքի տակ ունի դրանց բառարանը։ Հանրագրության արհեստական համակարգ են ստեղծել Մեմիյոն՝ 1797 թվականին, Պաիկը՝ 1859 թվականին, Վիեննայի Մխիթարյան միաբան Աթանաս Տիրոյանը՝ 1907 թվականին և այլն։ Հանրագրությունը տարածում չի գտել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։