«Ամասիա (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 114. Տող 114.
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի հին հունական հնավայրեր]]
[[Կատեգորիա:Թուրքիայի հին հունական հնավայրեր]]
[[Կատեգորիա:Ասիայի կաթոլիկ նստավայրեր]]

20:02, 31 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամասիա (այլ կիրառումներ)
Քաղաք
Ամասիա
թուրքերեն՝ Amasya
Տներ Ամասիայում
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏարածաշրջանՍևծովյան տարածաշրջան
Նահանգ (իլ)Ամասիա
Մակերես1.730 կմ²
ԲԾՄ366 մ
Բնակչություն82.200 մարդ (2008)
Խտություն74 մարդ/կմ²
Ագլոմերացիա128.703
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+90) 358
Փոստային ինդեքս05000
Ավտոմոբիլային կոդ05
Պաշտոնական կայքamasya.gov.tr
Ամասիա (քաղաք) (Թուրքիա)##
Ամասիա (քաղաք) (Թուրքիա)

Ամասիա (թուրքերեն՝ Amasya, հուն․՝ Ἀμάσεια), քաղաք և շրջան ներկայիս Թուրքիայի Հանրապետության հյուսիսային մասում, Սև ծովը թափվող Իրիս (այժմ՝ Եշիլ-իրմակ) գետի վրա, որը քաղաքը բաժանում է երկու մասի։ Ամասիա նահանգի վարչական կենտրոնն է։ Պատմական առումով գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ Փոքր Հայքում։ Հիմնադրման օրից ցայժմ Ամասիան համարվել է քաղաք։ Քաղաքը ավելի քան 2500 տարի է, ինչ պահպանել է Ամասիա անունը։

Պատմություն

Պատկեր:Ամասիա Երմակով.jpg
Ամասիա (լուսանկարը՝ Երմակովի, «Արաքս» հանդես, 1892, Բ)

Ամասիան ոմանք ենթադրաբար նույնացնում են խեթական Կարախանա բնակավայրի հետ։

Հնում մտնում էր Փոքր Հայքի Առաջին Հայք պրովինցիայի, իսկ Հուստինիանոս կայսեր (527 - 565) վարչական վերափոխությունից հետո՝ Երկրորդ Հայքի մեջ։ Այժմ Ամասիա գավառի (սանջակ) և գավառակի (կազա) կենտրոնն է, որոնք պատկանում են Սեբաստիայի (Սվազի) նահանգին։ Երկարաձիգ ու հարուստ պատմություն ունի Ամասիան։ Պատմագիրները նրա հիմնադրումը վերագրում են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներին (մ.թ.ա. IV դ.)։ Նրանք հաղորդում են, որ քաղաքը կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու հրամանով ՝ նրա հորեղբայր Ամասիայի կողմից, իսկ հետագայում ընդարձակել ու վերակառուցել էր Միհրդատ Պոնտացին (մ.թ.ա. I դ.), դարձնելով իր մայրաքաղաքը։ Այդ ժամանակներում Ամասիան Փոքր Հայքի ամենանշանավոր քաղաքներից էր և բանուկ ճանապարհներով կապված էր Եվդոկիայի, Սեբաստիայի ու Խարբերդի հետ։ Ստրաբոնը գրում է, որ իր հայրենի քաղաք Ամասիան ամուր քաղաք էր, շրջափակված ամրակուռ պարիսպների մեջ, իսկ Հովհաննես Դրասխանակերտցին վկայում է, որ քաղաքը գրավում էր հսկայական տարածություն, «տիեզերասահման քաղաք» էր։ Այստեղ կառուցել էին արքունի պալատներ, կերտել Վանի ուրարտական կառույցների նման ձեռակերտեր, ստեղծել վիմափոր դամբարաններ։ Ամասիան, որ իր ընդհանուր համայնապատկերով նման էր մի հսկայական ամֆիթատրոնի, հին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն էր, Կոստանդին Ծիրանածինի հիշատակած Հայկական բանակաթեմի 7 նշանավոր քաղաքներից մեկը։ Հետագա ժամանակներում նույնպես Ամասիան խոշոր ու ծաղկուն քաղաք էր։ Արաբական հեղինակ Իբն-Բաթուտան գրում է, որ Ամասիան «մեծ ու գեղեցիկ քաղաք է. ունի գետեր, պարտեզներ, ծառեր և շատ պտուղներ։ Գետերի վրա կան անիվներ, պարտեզները ջրելու և խմելու համար։ Ունի լայն փողոցներ ու շուկաներ»։ Իբրև ծաղկուն քաղաք, Ամասիան իր վրա էր գրավել շատ նվաճողների ուշադրությունը։ Այն զավթել են հռոմեացիները, բյուզանդացիները, սելջուկները, մոնղոլները։ Լենկթեմուրը 7 ամիս շարունակ պաշարել է այդ քաղաքը, բայց չի հաջողել այն գրավել։ Ամասիան թուրքերի կողմից նվաճվել է Բայազետ Սսուլթանի օրոք, 1392 թվականին։ Հենց այդ ժամանակներից էլ սկսում է վայրէջք ապրել վաղեմի շեն ու ծաղկուն քաղաքը, XVIII-XIX դարերում վերածվելով սովորական գավառական անշուք կենտրոնի։ Այն կարող է պարծենալ միայն իր անցյալի փառքով և հուշարձանների ու հնությունների մնացորդներով, որոնց մասին հիշատակություններ ունեն եվրոպական ճանապարհորդները՝ Տավերնիեն, Տուրնեֆորը, Մորիերը, Համիլտոնը և ուրիշներ։ Ամասիայում է կնքվել սուլթանական Թուրքիայի և շահական Իրանի միջև 1555 թվականի հաշտությունը, որով Հայաստանն առաջին անգամ բաժանվել է այդ երկու գիշատիչ պետությունների միջև։

Բնակչություն

19-րդ դարի 70-ական թվականներին քաղաքն ուներ ավելի քան 16 հազար հայ, թուրք և հույն բնակիչ[1]։ 20-րդ դարի սկզբին նրա բնակչության թիվը հասնում էր մոտ 30 հազար մարդու, որի ավելի քան 35%-ը կազմում էին հայերը։ Այստեղի հայերը երկու անգամ՝ 1895-1896 թթ. և 1915 թ. ենթարկվեցին բնաջնջման ու տեղահանման։ 1895-1896 թթ. կոտորածների ժամանակ զոհ գնացին ավելի քան 1000 հայեր, իսկ մնացածը Մեծ եղեռնի ժամանակ տեղահան եղան և ցրիվ եկան տարբեր կողմեր։ Ըստ 1929 թվականի վիճակագրական տվյալների, Ամասիայում կային միայն 400 հայ բնակիչ, իսկ 1971 թվականին՝ 300։

Տնտեսություն

Նոր ժամանակներում Ամասիայի բնակչության զբաղմունքները կազմում էին արհեստները, տնայնագործությունն ու մանուֆակտուրային արտադրությունը, առևտուրը, երկրագործությունն ու այգեգործությունը։ Հայերն այստեղ ունեին երկաթագործական, ատաղձագործական, կոշկակարական, կարի, մանածագործական, թիթեղագործական 95 արհեստանոց-խանութներ։

Պատմամշակութային կոթողներ

Թեպետ Ամասիան շատ է տուժել 1734 և 1825 թթ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից, այնուամենայնիվ, այստեղ տարբեր վիճակում պահպանվել են հին և միջնադարյան հուշարձաններ, տարբեր կառույցների ավերակներ, զանազան հնություններ։ Հնադարյան բերդի ավերակները գտնվում են քաղաքի դիմաց վեր խոյացող մերկ, անձրևներից լվացված 200 մ բարձրությամբ ժայռի վրա, որի «կատարը պսակված է հսկայական, դղյակի խարխլված պարիսպներով»՝ հին արքունական պալատի ավերակներով, իսկ բերդի ոտքերի տակ փռված էր երբեմնի հռչակված բուն քաղաքը։ Բերդի պատերին կան շատ մակագրություններ և արձանագրություններ։ Ենթադրվում է, որ Միհրդատ 6–րդը այստեղ էր պահում իր գանձերը։ Պատմաճարտարապետական առումով հատկապես հիշատակության արժանի են հնադարյան ժայռակերտ քարայր–դամբարանները, որոնք գտնվում են բերդակիր լեռան լանջին և վերաբերում են հելլենիստական ժամանակներին։ Դրանցից ամենաշքեղները Միհրդատի վիմափոր դամբարաններն են (թուրքերի կողմից Այնալը-մաղարա կոչված քարայրները), որոնք թվով 3 հատ են, մեծությամբ սենյակի չափ, իրարից անջատված միջանցքներով և իրար հետ կապված քարեղեն սանդուղքներով։ Իրենց հնությամբ ու ճարտարապետությամբ քաղաքի հայտնի կառույցներից էին հայկական 4 եկեղեցիները՝ Ս.Աստվածածինը, որ համարվում էր քաղաքի մայր եկեղեցին, Ս.Նիկողայոսը՝ կառուցված 1218 թ., Ս. Հակոբը՝ կառուցված 1255 թ. և Ս.Գևորգը։ Քաղաքում և նրա շրջակայքում կային մի քանի ուխտավայրեր և երկու վանք։ Մզկիթներից հայտնին սուլթան Բայազետի ջամին էր՝ երկու մինարեով, մարմարյա սյուներով, արաբական նկարներով ու քանդակներով մի շենք, որ ընդգծված էր քաղաքի ընդհանուր համայնապատկերում։ Իբրև գավառի (իսկ այժմ վիլայեթի) կենտրոն, Ամասիայում կառուցվել են վարչական զանազան շենքեր, որոնք իրենց մեծությամբ ու հարմարանքներով տարբերվում էին սովորական բնակելի տներից։ Ամասիայում, Իրիս (Եշիլիրման) գետի վրա կառուցված էին 5 կամուրջ, որոնք իրար հետ էին միացնում քաղաքի երկու մասերը և որոնց վրայով անցնում էին դեպի Եվդոկիա ու Սեբաստիա տանող ճանապարհները։ Այդ կամուրջներից մեկի հիմքն ունի ավելի քան 2000 տարվա հնություն։

Մշակույթ

Ամասիան հայկական մշակույթի նշանակալի կենտրոն էր։ Այստեղ XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբներին գործում էին հայկական 7 դպրոցներ, որոնցից 3–ը եկեղեցիներին կից էին, 5 մանկապարտեզ, Ազգային հիվանդանոց, կանանց կար ու ձևի ուսումնարան, «Իրիս» թատերական ընկերությունը, մշակութային և կրթական բազմաթիվ ընկերություններ՝ Պարթևական, Ներսիսյան, Կանանց կրթասիրաց և այլն, որոնք նպաստում էին քաղաքի մշակութային կյանքի առաջադիմությանը։

Ականավոր ամասիացիներ

  • Ստրաբոն (մ.թ.ա. 63 թ.-մ.թ. 21/25 թ.) - հույն հայտնի հեղինակ, աշխարհագրագետ
  • Ամիրդովլաթ Ամասիացի (1420/25-1496) - միջնադարյան հայ ականավոր բժիշկ, մատենագիր ու բառարանագիր
  • Գալուստ Ամասիացին - բժիշկ, որը 1669 թ Պոլսում հրատարակել է իր բժշկարանը

Ենթադրվում է, որ այստեղ է ծնվել նաև Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը (մ.թ.ա. 132-63 թթ.)։

Ծանոթագրություններ

  1. «Արաքս», Պետերբուրգ, 1890, գիրք 2, էջ 17:

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

  • Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 35-39։