«Ժան-Պիեռ Ժոնե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Կինեմատոգրաֆիստ}}
{{Տեղեկաքարտ Կինեմատոգրաֆիստ}}
'''Ժան-Պիեռ Ժոնե''', ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Ծնվել է [[1953]] թ-ի սեպտեմբերի 3-ին։ Հայտնի է « [[Կորած երեխաների քաղաք]]», «[[Դելիկատես]]» և «[[Ամելի]]» ֆիլմերի համար։
'''Ժան-Պիեռ Ժոնե''', ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Ծնվել է [[1953]] թ-ի սեպտեմբերի 3-ին։ Համբավվել է հատկապես « [[Կորած երեխաների քաղաք]]», «[[Դելիկատես]]» և «[[Ամելի]]» ֆիլմերով։


== Կյանքը և գործունեությունը ==
== Կյանքը և գործունեությունը ==
Տող 7. Տող 7.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}

{{DEFAULTSORT:Ժոնե, Ժան-Պիեռ}}
{{DEFAULTSORT:Ժոնե, Ժան-Պիեռ}}
[[Կատեգորիա:Ֆրանսիացի կինոռեժիսորներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացի կինոռեժիսորներ]]

15:16, 28 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Ժան-Պիեռ Ժոնե
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 3, 1953(1953-09-03)[1][2][3][…] (70 տարեկան)
Ծննդավայր՝Le Coteau
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0000466
jpjeunet.com

Ժան-Պիեռ Ժոնե, ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Ծնվել է 1953 թ-ի սեպտեմբերի 3-ին։ Համբավվել է հատկապես « Կորած երեխաների քաղաք», «Դելիկատես» և «Ամելի» ֆիլմերով։

Կյանքը և գործունեությունը

Ժան-Պիեռ Ժոնեն ծնվել է Ռուանում՝ Լուառ, Ֆրանսիա։ Նա իր առաջին տեսախցիկը ձեռք է բերել 17 տարեկանում։ Հենց այդ տարիքում՝ անիմացիա սովորելիս, նա նկարեց իր առաջին ֆիլմերը։ Նա ընկերացավ դիզայներ և երգիծական գրքույկների հեղինակ Մարկ Կարոյի հետ, որը դարձավ իր գործընկերը։ Միասին Ժոնեն և Կարոն նկարահանեցին բազմաթիվ անիմացիաներ։ Նրանց առաջին խաղարկային կինոնկարը «The Bunker of the Last Gunshots»-ն էր՝ Կարճամետրաժ ֆիլմ|կարճամետրաժ կինոնկար], որը պատմում է ապագա աշխարհում գտնվող զինվորականների մասին։ Ժոնեն նաև նկարահանել է շատ գովազդներ և երաժշտական հոլովակներ։ Ժոնեի և Կարոյի առաջին լիամետրաժ կինոնկարը «Դելիկատես»-ն է (1991 թ.)։ Այն մի մելանխոլիկ կատակերգություն է, որը տեղի է ունենում մի աշխարհում, ուր սովն էր տիրում։ Հաջորդը « Կորած երեխաների քաղաք»-ն էր։ Այն ֆիլմ է մի խելագար գիտնականի մասին, ով գողանում է երեխաների երազները, որպեսզի ինքը հավերժ ապրի։ Ժոնեն այնուհետև նկարեց « Ամելին» (2001 թ.)։ Այդ կինոնկարը շարունակում էր նախորդող ֆիլմերի սյուռեալիստական տրամադրությունը, սակայն այն ավելի ուրախ էր և նրա մեջ ավելացվել էին ռոմանտիկ և երգիծական տարրեր։ Այս ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով հաճույք է ստանում ուրիշներին լավություն անելիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր իսկական սերը։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում։ 2004 թ-ին Ժոնեն թողարկեց «Երկար նշանդրեք», որը Սեբաստիան Ժապրիսոտի վեպի վրա էր հիմնված։ Այն պատմում էր մի կնոջ մասին, ով իր սիրեցյալին էր փնտրում Առաջին Համաշխարհային պատերազմից հետո։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Պիեռ Ժոնե» հոդվածին։