«Ներսես Դ Կլայեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
-spam
No edit summary
Տող 130. Տող 130.
* [http://armenianhouse.org/shnorhali/shnorhali-am.html Ներսես Շնորհալու կենսագրությունը, հանելուկները և անգլերեն թարգմանություններ]
* [http://armenianhouse.org/shnorhali/shnorhali-am.html Ներսես Շնորհալու կենսագրությունը, հանելուկները և անգլերեն թարգմանություններ]
* [http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=12805&pid=12804 Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքը]
* [http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=12805&pid=12804 Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքը]
* [https://www.shnorhali.com/ Saint Nerses IV the Gracious "Shnorhali"] Saint Nerses IV the Gracious - Shnorhali (1102 - 1173) Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ.
* [https://www.shnorhali.com/english/ Saint Nerses IV the Gracious - Shnorhali "I Confess With Faith" “HAVADOV KHOSDOVANIM”] Saint Nerses IV the Gracious - Shnorhali (1102 - 1173) "I Confess With Faith" “HAVADOV KHOSDOVANIM”


{{կաթողիկոսներ}}
{{կաթողիկոսներ}}

20:46, 23 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Ներսես Դ Կլայեցի
Ներսես Դ Կլայեցի
Կառավարում
Տիտղոս Ամենայն Հայոց Կաթողիկոս (68-րդ)
Ժամանակամիջոց 1166-1173 թթ.
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Կարմիր վանք
Ծնվել է 1102 թ.
Ծննդավայր Կիլիկիայի հայկական թագավորություն Կիլիկյան ՀայաստանԾովք դղյակ
Մահացել է Օգոստոսի 13, 1173 թ.
Մահվան վայր Կիլիկիայի հայկական թագավորություն Կիլիկյան ՀայաստանՀռոմկլա
Ձեռնադրում 1166 թ.
Գրիգոր Գ        Գրիգոր Դ

Սուրբ Ներսես Շնորհալի (Ներսես Դ Կլայեցի, Ներսես Երգեցող, հունիսի 4, 1102[1][2], Հայոց Միջագետք - օգոստոսի 13, 1173[1][2], Հռոմկլա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի։

Կենսագրություն

Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում։ Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը։ Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել։ Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ։

1166 թվականից Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Վախճանվել է 1173 թվականի օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։

Նա վախճանվել է 1173 թվականին և թաղվել Հռոմկլա ամրոցում։ Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։

Գրական ժառանգություն

Շնորհալիի պատկերը Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարի պատին

Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն (վիպերգություններ, երգեր, հանելուկներ՝ հիմնված հայ բանահյուսության մոտիվների, պատմական փաստերի վրա)։ 1166 թվականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովրդին, որը պարունակում է մի շարք կրոնական հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ։

Հայ միջնադարյան մտածողության վրա մեծ ազդեցություն թողեց 1166 թ. Շնորհալու գրած «Թուղթ ընդհանրական»[3] արձակ գործը։

Ներսես Շնորհալին մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը՝ լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել։

Շնորհալուն է պատկանում նաև Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» (1152) վիթխարի պոեմը, «Վիպասանութիւն»[4], «Ողբ Եդեսիոյ»[5] 1145-46)՝ հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը, հոգևոր երգեր, մոտ 300 հանելուկներ[6]՝ բանաստեղծության ձևով, վերցված բանահյուսությունից։ «Յաղագս երկնի և զարդուց նորա»[7] տիեզերագիտական պոեմը ստեղծվել է Մխիթար Հերացու խնդրանքով։

Նրա շարականների, տաղերի[8] գանձերի ու փոխերի[9] թիվն անցնում է 100-ը։ Նրա լավագույն շարականներից մեկն սկսվում է «Առաւօտ լուսոյ» տողով։ Շնորհալին գրել է պարզ ու մատչելի, որպեսզի հասկանալի լինի բոլորին։ Այս տեսակետից կարևոր են նաև նրա հանելուկները, որոնց թիվը հասնում է 300-ի։

Մեծ սիրով և հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը։


Նախորդող՝
Գրիգոր Գ Պահլավունի
Կաթողիկոս
1166–1173
Հաջորդող՝
Գրիգոր Դ Տղա

Երկերի մատենագիտություն

  • Յիսուս որդի, Ամստերդամ, 1661, 616 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, ա. տ. եւ թ., 44 էջ:
  • Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1746, 432 էջ:
  • Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1746, 484 էջ:
  • Յիսուս որդի, Սանկտ Պետերբուրգ, 1785, 440 էջ:
  • Ընդհանրական, Սանկտ Պետերբուրգ, 1788, 336 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Վենետիկ, 1815, 172 էջ:
  • Գիրք, որ կոչի Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1824, 108 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Կ. Պոլիս, 1825, 233 էջ:
  • Մեկնութիւն սուրբ Ավետարանին, որ ըստ Մատթէոսի, Կ. Պոլիս, 1825, 658 էջ:
  • Ողբ Եդեսիոյ, Փարիզ, 1827, 112 էջ:
  • Ողբ Եդեսիոյ, Տփղիս, 1829, 112 էջ:
  • Բանք չափաւ, Վենետիկ, 1830, 621 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Վենետիկ, 1830, 84 էջ:
  • Հռչակաւոր աղոթք, Մոսկուա, 1830, 112 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1833, 597 էջ:
  • Նամականի, Վենետիկ, 1838, 332 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1849, 649 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Վաղարշապատ, 1853, 452 էջ:
  • Ընդհանրական թուղթք, Կ. Պոլիս, 1853, 152 էջ:
  • Սրբոյն Ներսէս Շնորհալիոյ պատմութիւն վարուց, Վենետիկ, 1854, 88 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1856, 649 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1861, 652 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Էջմիածին, 1865, 498 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Երուսաղէմ, 1871, 336 էջ:
  • Թուղթք, Վենետիկ, 1873, 332 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Երուսաղէմ, 1881, 680 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Վաղարշապատ, 1892, 792 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Վենետիկ, 1923, 52 էջ:
  • Բանք չափաւ, Վենետիկ, 1928, 676 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Երուսաղէմ, 1955, 736 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Հալէպ, 1961, 32 էջ:
  • Յաղագս երկնի եւ զարդուց նորա (Հանելուկներ: Ողբ Եդեսիոյ), Երևան, 1968, 112 էջ:
  • Ընդհանրական թուղթք, Իսթանպուլ, 1973, 93 էջ:
  • Ողբ Եդեսիոյ, Երեւան, 1973, 168 էջ:
  • Յիսուս որդի, ա. տ., 1974, 80 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Անթիլիաս, 1977, 132 էջ:
  • Հոդվածների ժողովածու, Երևան, 1977, 228 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Պէյրութ, 1979, 32 էջ:
  • Վիպասանութիւն (պոեմ), Երեւան, 1981, 164 էջ:
  • Եդեսիայի ողբը: Տաղեր, Երևան, 1982, 216 էջ:
  • Առաւօտ լուսոյ, Նիւ Եորք, 1983, 92 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Թորոնթօ, 1985, 48 էջ:
  • Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Նիւ Եորք, 1986, 736 էջ:
  • Տաղեր և գանձեր, Երևան, 1987, 448 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Երևան, 1991, 126 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Նիւ Եորք, 1991, 24 էջ:
  • Հիսուս որդի, Երևան, 1991, 224 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Երեւան, 1995, 176 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Թեհրան, 2000, 33 էջ:
  • Հավատով խոստովանում եմ, Երևան, 2003, 32 էջ:
  • Տաղեր և շարականներ, Երևան, 2003, 44 էջ:
  • Առավոտ լուսո (շարականներ), Երևան, 2007, 74 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Ստամպուլ, 2008, 144 էջ:
  • Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, Էջմիածին, 2008, 300 էջ:
  • Թուղթ ընդհանրական, Երեւան, 2009, 224 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Անթիլիաս, 2009, 550 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Էջմիածին, 2009, 56 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Բրբանք, 2011, 64 էջ:
  • Նամականի, Էջմիածին, 2011, 320 էջ:
  • Ժամերգեր, Երևան, 2012, 252 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Անթիլիաս, 2012, 24 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Երեւան, 2012, 32 էջ:
  • Հավատով խոստովանում եմ, Երևան, 2012, 608 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Երեւան, 2013, 598 էջ:
  • Հիսուս որդի, Երևան, 2013, 220 էջ:
  • Հաւատով խոստովանիմ, Էջմիածին, 2015, 55 էջ:

Գրականություն Ներսես Շնորհալու և նրա գործունեության մասին

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են