«Սևդա Սևան»–ի խմբագրումների տարբերություն
չ added Category:Հայ գրողներ (CatCompleter via en:Category:Armenian writers) using HotCat |
|||
Տող 38. | Տող 38. | ||
[[Կատեգորիա:Դիվանագետներ այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Դիվանագետներ այբբենական կարգով]] |
||
[[Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ]] |
[[Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ գրողներ]] |
|||
19:09, 22 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սևդա Սևան Ֆրանսուհի Բահչեջյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1945 |
Ծննդավայր | Նովա Զագորա, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 16, 2009 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | գրող, դիվանագետ և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան (1978) |
Աշխատավայր | Նարոդնա մլադեժ և ՀՀ ԱԳՆ |
Պարգևներ | |
Ամուսին | Վարբան Ստամատով |
Սևդա Սևան Վիքիդարանում |
Սևան Սևդա (Ֆրանսուհի Գևորգի Բահչեջյան, նոյեմբերի 6, 1945, Նովա Զագորա, Բուլղարիայի թագավորություն - մայիսի 16, 2009, Սոֆիա, Բուլղարիա), ազգությամբ հայ բուլղարագիր գրող։ Ծնվել է 1945 թվականին, բուլղարական Նովա Զագորա քաղաքում: Ծնողները Մեծ եղեռնից փրկված հայեր էին:
Կենսագրություն
Ուսանել է Բուրգասի հայկական վարժարանում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը (1978)։ Աշխատել է «Նարոդնա մլադեժ» թերթի խմբագրությունում։ 1994-1999 թվականներին՝ Բուլղարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1999-2005 թվականներին՝ արտակարգ և լիազոր դեսպան։
Ստեղծագործել է 1962 թվականից։ Գրական իր ուղու սկզբից ևեթ հանդես է եկել Սևդա Սևան կեղծանունով, որտեղ Սևդան նշանակում է սեր, իսկ Սևանը՝ Հայաստանի ամենամեծ լիճը՝ հայտնի իր զուլալ ու քաղցրահամ ջրով[1]: 1969 թվականին լույս է ընծայել «Քար քարի վրա» բանաստեղծությունների ժողովածուն (դրանցից շատերը թարգմանվել են հայերեն)։ Հայտնի է դարձել «Ռոդոսթո, Ռոդոսթո…» վեպով, որի առաջին և երկրորդ մասերը լույս են տեսել 1981 և 1988 թթ., թարգմանվել հայերեն և ռուսերեն։ Գրել է նաև «Որևէ տեղ Բալկաններում» (1987), «Տեր-Զոր» վեպերը (եռագրություն), որոնցում ներկայացված են Մեծ եղեռնը, Բալկաններում զորավար Անդրանիկի և բուլղարական զորամասերի ազատագրական համատեղ գործողությունները։
Գրել է 1988 թվականին Բուլղարիայում նկարահանված «Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի սցենարը։ Թարգմանել է Գևորգ Էմինի բանաստեղծություններից («Արդար երգ», 1979, ժողովածու)։
Բազմիցս այցելել է Հայաստան։ Հայտնի է նաև իր հայանպաստ հասարակական գործունեությամբ։ Ամուսինը բուլղար հայտնի արձակագիր Վրբան Ստամատովն է (հայերեն հրատարակվել է նրա «Մակույկով մինչև Արարատ» ստեղծագործությունը), ունի մի որդի՝ Ալեն Լազարով։
2005 թվականին պարգևատրվել է բուլղարական „Стара планина“ շքանշանով: 2006 թվականին արժանացել է բուլղարական ազգային գրական „Константин Константинов“ մրցանակի՝ „Հեղինակ“ անվանակարգում: Բուլղարական մանկական գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար ստացել է „Петя Караколев“ մրցանակ[2]:
Ստեղծագործություններ
- „Камък върху камък“ (стихосбирка)
- „Това е мой дълг“ (пътеписи)
- „Родосто, Родосто“ (роман, 1982)
- „Някъде на Балканите“ (роман, 1987)
- „Дер Зор“ (роман, 1993)}}
- Ռոդոսթո, Ռոդոսթո... (վեպ, 1984 թ., Երևան, «Սովետական գրող» հրատ.)
- Ռոդոսթո, Ռոդոսթո... (վեպի երկու մասերը մեկ գրքով, 1989 թ., Երևան, «Սովետական գրող» հրատ.)
Ծանոթագրություններ
- ↑ Двор на кирилицата, Комплекс „Стара Плиска“ – в дворнакирилицата.bg, 2018 г.
- ↑ Напусна ни известната писателка и дипломат Севда Севан
Արտաքին հղումներ
- Ангелова-Дамянова, София. Женският свят и морето („Родосто, Родосто...“ от Севда Севан)
- Armenian Bulgarian Writer Sevda Sevan dies – в panarmenian.net, 19.05.2009
|
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևդա Սևան» հոդվածին։ |