«Արտաքսերքսես II»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Արտաքսերքսես II''', Աքեմեյան հարստության թագավոր Իրանում: Իշխել է մ.թ.ա. 404-358-ին, հաջո...
(Տարբերություն չկա)

12:19, 6 փետրվարի 2012-ի տարբերակ

Արտաքսերքսես II, Աքեմեյան հարստության թագավոր Իրանում: Իշխել է մ.թ.ա. 404-358-ին, հաջորդել հորը` Դարեհ II -ին: Գահակալական կռիվներում 401-ին հաղթել է եղբորը` Փոքր Ասիայի կուսակալ Կյուրոսին, որին օգնության եկած 10000 հույն վարձականները հարկադրաբար նահանջել են Հայաստանի վրայով: 394-ին Կնիդոս կղզու մոտ ջախջախել է սպարտական նավատորմիղը, այնուհետև Սպարտայի հետ պատերազմել Աթենքի դեմ, Անտալկիդասի պայմանագրով (387-386) վերստին տիրել է Փոքր Ասիայի հունական քաղաքներին, քանդել հունական քաղաքական միությունները: Այնուհանդերձ նա չի վերականգնել Աքեմենյան պետության հզորությունը: Կառավարման վերջին շրջանում հսկայական ջանքեր է վատնել նվաճված ցեղերին ու սատրապություններին հնազանդ պահելու համար: Հայաստանի սատրապ Երվանդը ամուսնացած է եղել նրա դուստր Հռոդոգունեի հետ, որի համար հետագա Երվանդունիները իրենց համարել են Աքեմենյանների շառավիղ: Սպանվել է դավադրությամբ: