«Քրիստափոր Իվանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 66. Տող 66.
[[Կատեգորիա:Անձինք Թբիլիսիից]]
[[Կատեգորիա:Անձինք Թբիլիսիից]]
[[Կատեգորիա:Հայերը Վրաստանում]]
[[Կատեգորիա:Հայերը Վրաստանում]]
[[Կատեգորիա:Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ]]

15:54, 21 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Քրիստափոր Իվանյան
Քրիստափոր Իվանյանը Արցախյան ազատամարտի տարիներին
դեկտեմբերի 20, 1920(1920-12-20) - օգոստոսի 30, 1999(1999-08-30) (78 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստան
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումգեներալ-լեյտենանտ (1978)
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Order of Suvorov, 3rd class, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» մեդալ, «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» I աստիճանի մեդալ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ, Արցախի հերոս, «Մարտական խաչ» շքանշան, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, «Մարշալ Բաղրամյան» մեդալ և Ռազմական խաչ (Չեխոսլովակիայի պատերազմ)

Քրիստափոր Իվանի Իվանյան (դեկտեմբերի 20, 1920(1920-12-20), Թիֆլիս, Վրաստան - օգոստոսի 30, 1999(1999-08-30), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000)[1]։

Ուսումը

  • 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը։
  • 1949 թվականին Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
  • 1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը։

Ծառայությունը

  • 1938-1978 - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
    • 1941-1945 - մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
    • 1941-1942 - հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական։
    • 1942-1943 - 195-րդ ականանետային գնդի հրամանատար։
    • 1943-1944 - 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա)։
    • 1949-1952 - հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավար։
    • 1952-1955 - 280-րդ Գվարդիական հակատանկային գնդի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում)։
    • 1956-1958 - Հատուկ հակատանկային Գվարդիական գնդի հրամանատար։
    • 1958-1961 - Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի ղեկավար։
    • 1962-1968 - Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար։
    • 1968-1973 - Օդեսայի զինվորական օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար։
    • 1973-1978 - Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ։
  • 1992 - նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու։ Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քննչական կոմիտեի նախագահ։

Պարգևներ

  • Լենինի շքանշան (1941, 1943)
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Սուվորովի 3-րդ աստիճանի շքանշան
  • Կարմիր Աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» I աստիճանի մեդալ
  • Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • Արցախի հերոս
  • Ոսկե արծիվ և ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշաններ[2]
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ
  • «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» մեդալ
  • «Խորհրդային բանակի ու նավատորմի 30-ամյակի հոբելյանական մեդալ»
  • «ԽՍՀՄ զինված ուժերի 40-ամյակի հոբելյանական մեդալ»

Տարբեր

  • Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել՝
    • Արցախի Ասկերանի շրջանի Խոջալու գյուղը։
    • Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը։
    • Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը։
  • Քրիստափոր Իվանյանի կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար։

Ծանոթագրություններ

  1. «Ով ով է հայեր. Կենսագրական հանրագիտարան», հատոր առաջին, Երևան, 2005:
  2. «Христофор Иванович Иванян». karabakh.livejournal.com. Վերցված է 2019-07-01-ին.

Գրականություն

  • Դևրիկյան Տ., Երկու պատերազմների լեգենդը: Քրիստափոր Իվանյան, Երևան, 2003:
  • Саркисян С. Т., Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.։ ил. ISBN 5-9676-0034-5