«Կեռասենի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 151. Տող 151.
[[Կատեգորիա:Վարդազգիներ]]
[[Կատեգորիա:Վարդազգիներ]]
[[Կատեգորիա:1753 թվականին նկարագրված բույսեր]]
[[Կատեգորիա:1753 թվականին նկարագրված բույսեր]]
[[Կատեգորիա:Եվրոպայի բուսական աշխարհ]]

03:46, 18 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Կեռասենի
Ծաղկած կեռասենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սալոր
Տեսակ Կեռասենի
Լատիներեն անվանում
Prunus avium
(L.) 1755
Հոմանիշներ
  • Cerasus avium (L.) Moench
  • Prunus cerasus var. avium L.
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 24770
NCBI 42229
EOL 301092

IPNI729478

Կեռասենի (լատին․՝ Prunus avium), վարդազգիների ընտանիքի կեռասենու ցեղի պտղատու բույս։ Բարձրությունը հասնում է մինչև 10 մետրի, հաճախ ավելի բարձր, նույնիսկ 30 մետր[1] և ավելի, օրինակ՝ Կիևի անտառներում։

Կեռասենու ծառը ունի նույն բալենու տեսքը։ Ենթադրվում է, որ այն հայտնի է եղել Անատոլիում և Եվրոպայում, Դանիայում և Շվեյցարիայում դեռևս մ. թ. ա. 8000 թվականից[2]։

Անվանում

Կեռասունտ քաղաքը գտնվել է Տրապիզոնից ոչ հեռու, ահա այստեղ են հռոմեացիներն առաջին անգամ տեսել իրենց անհայտ պտղատու ծառեր, որոնք անվանել են լատին․՝ cerasi։ Այստեղից էլ իտալ.՝ ciliega, արաբ․՝ كرز‎‎ - կեռաս, ֆր.՝ cerise, իսպ.՝ cereza, պորտ.՝ cereja, գերմ.՝ Kirsche, անգլ.՝ cherry, ռուս.՝ черешня[3]

Կենսաբանական նկարագիր

Պտուղները

Բնի կեղևը գորշասպիտակավուն։ Բարձրությունը՝ մինչև 15 մ։ Երկարակյաց է (մինչև 100 տարի և ավելի)։ Տերևները պարզ են, խոշոր, երկար, ձվաձև, սուր ծայրամասով, ատամնաեզր։ Ծաղկաբույլը նոսրածաղիկ հովանոց է, ծաղիկները՝ խոշոր, սպիտակ, երկար կոթուններով, երբեմն՝ մեկական։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը տարբեր մեծության, հյութալի, կլոր, երբեմն՝ բութ, սրտանման կորիզապտուղ է, կարմիր, վարդագույն, դեղին, սև գույնի։ Պտղահյութը՝ անգույն, երբեմն մուգ կարմրավուն, քաղցր, քաղցրաթթվաշ, թույլ տտիպությամբ։

Կիրառություն և նշանակություն

Պտուղներն օգտագործվում են թարմ, չորացած և վերամշակված (կոմպոտ, մուրաբա, ջեմ, զովացուցիչ ջրեր)։ Կեռասենին բազմանում է պատվաստներով և մացառներով։ Բերքատվությունը 70-80 ց/հա է։ Մշակվում է Ուկրաինայի հարավում, Մոլդովայում, Կովկասում, միջինասիական հանրապետություններում։ Պտուղները պարունակում են շաքարներ, ազոտ և այլ նյութեր, օգտագործվում են թարմ և վերամշակած (մուրաբա, կոմպոտ, հյութ, ջեմ, գինի, չիր, շաքարաչիր և այլն)։ Կորիզի միջուկը պարունակում է յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության, բնափայտը՝ ատաղձագործության մեջ (պատրաստում են երաժշտական գործիքներ)։ Երկարակյաց է (ապրում է մինչև 100 տարի և ավելի), ջերմա-, լուսա-, խոնավասեր է։ Բազմանում է արմատներով, սերմերով և արմատային մացառներով։ Մեղրատու է։

Հայաստանում մշակվում է հյուսիսում և հարավարևելյան շրջաններում, Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում։ Մշակվող սորտերից են՝ Դրոգանա դեղինը, Դենիսենի դեղինը, Մեթաթարականը, Սև Նապոլեոնը։ Հայաստանի տեղական սորտերից են Քանաքեռի կեռասը, Սպիտակենին, Կարմիրկենին։

Կեռասենու պտուղներ


Սննդային արժեք (100 գ.)
Էներգետիկ արժեք 12 կկալ 52 կՋ
Ջուր85,7 գ
Սպիտակուցներ1,1 գ
Ճարպեր0,4 գ
— հագեցած0,1 գ 
Ածխաջրեր10,6 գ

Ռետինոլ (վիտ․ A)25 մկգ
Թիամին (B1)0,01 մգ
Ռիբոֆլավին (B2)0,01 մգ
Ասկորբինաթթու (վիտ․ С)15 մգ
Տոկոֆերոլ (виտ. E)0,3 մգ

Կալցիում33 մգ
Երկաթ1,8 մգ
Ֆոսֆոր28 մգ
Կալիում233 մգ
Նատրիում13 մգ

Բալենու պտուղները պարունակում են մինչեւ 15 տոկոս շաքարներ, 11 տոկոս պեկտին, 1,5-2,5 տոկոս օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, խինինի, սաթի), դաբաղանյութեր, կումարին, ներկանյութ, 0,75-1,3 տոկոս ազոտային նյութեր։ 100 գ հումքի մեջ պարունակվում են հետեւյալ վիտամինները` 0,1 մգ կարոտին, 0,32 մգ տոկոֆերոլներ, 15 մգ ասկորբինաթթու, նիացին (PP)-0,4 մգ, բիոտին (H)-0,4 մկգ, B1-0,03 մգ, B2-0,03մգ, B5-0,08 մգ, B6-0,05 մգ, B9-6 մկգ, ֆլավոնոիդ կվերցետին, ռուտին, և այլն։ Պտուղը պարունակում է նաև կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, կոբալտ, յոդ, ցինկ, մարգանեց, քրոմ, բոր, մոլիբդեն, ֆտոր, պղինձ, երկաթ։ Կորիզում` 25-30 տոկոս ճարպայուղ, ամիգդալին, եթերային նյութեր, իսկ տերեւներում՝ դաբաղանյութ, ֆիտոնցիդներ, կումարին, ամիգդալին։

Բալենու տարբեր մասերում պարունակվում են տանին, այլ նյութեր։ Կեռասենու պտուղները գնահատվում են իրենց վաղահասությամբ, տեխնոլոգիական և սննդային բարձր հատկանիշներով։ Բալից մուրաբա, կոմպոտ և չիր են պատրաստում։ Առավել տարածված են 4-ը՝ սովորական կամ թթու, տափաստանային, թավոտ և ավազաբալենի։ Մշակվող սորտերի մեծ մասն ստացվել է առաջին 2 տեսակներից։ ՀՀ-ում հայտնի են բալենու 3 վայրի տեսակներ՝ մահալեբյան, մանրապտուղ և ալեհեր։ Մշակվում է սովորական կեռասենին։ Տեղական սորտերը հատուկ անուններ չունեն, կոչվում են իրենց աճման վայրի անունով, այն է՝ Երևանի, Մեղրիի, Քանաքեռի, Սիսիանի և այլն։

Կեռասենու հայտնի սորտեր.
  • Ադելինա
  • Ալկարմիր
  • Անուշկա
  • Արիադնան
  • Թավշյա
  • Բրյանսկ վարդագույն
  • Վալերի Չկալովի
  • Դաղստանի շուտ
  • Դեմեթեր
  • Աղանդեր
  • Դոլորես
  • Կովկասյան

Պատկերասրահ

Ընդհանուր տեսքը

Տերևներ

Ծաղիկներ

Պտուղներ

Պտուղներ

Ծանոթագրություններ

  1. AgroAtlas — Дикие родичи культурных растений — Cerasus avium (L.) Moench — Вишня птичья, черешня
  2. Плоды земли = Früchte der Erde / Пер. с нем. и предисл. А. Н. Сладкова. — М.: Мир. — 270 с.
  3. Талах, 2013, էջ 22

Գրականություն

  • Сусов В. Черешня в Подмосковье։ культура, сорта, агротехника // Сад и огород ։ Журнал. — 2009. — № 1.
  • Талах В. Н. Рожденный под знаком кометы։ Митридат Эвпатор Дионис / В. Н. Талах; под ред. В. Н. Талаха, С. А. Куприенко. — 2-е, доп. и перераб.. — Киев։ Видавець Купрієнко С. А., 2013. — 214 с. — ISBN 978-617-7085-08-8.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 385