«Կեչի ելունդավոր»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Եվրոպայի բուսական աշխարհ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 61. | Տող 61. | ||
[[Կատեգորիա:Կեչազգիներ]] |
[[Կատեգորիա:Կեչազգիներ]] |
||
[[Կատեգորիա:Եվրոպայի բուսական աշխարհ]] |
03:29, 18 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Կեչի ելունդավոր | |
Կեչի ելունդավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Կեչազգիներ (Betulaceae) |
Ենթաընտանիք | Կեչայիններ (Betuloideae) |
Ցեղ | Կեչի (Betula) |
Տեսակ | Կեչի ելունդավոր (B. pendula) |
Միջազգային անվանում | |
Betula pendula | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կեչի ելունդավոր (լատին․՝ Betulaceae verrucosa Ehrh), կեչազգիների ընտանիքի, կեչի ցեղի բույս։
Նկարագրություն
Ծառեր են՝ մինչև 20 մ բարձրությամբ և 20-30 սմ բնի տրամագծով։ Սաղարթը անկանոն-ձվաձև է, թափանցիկ, դեպի ցած հակված ճյուղերով։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են սպիտակ, բարակ շերտերով անջատվող կեղևով։ Ծեր ծառերի բնի հիմքում կեղևը խիստ ճաքճքված է, ամուր, սևավուն։ Տարեկան ընձյուղները կարմրագորշավուն են, երիտասարդները մերկ, ծածկված ելունդանման խեժագեղձերով։ Տերևները ձվաձև-շեղանկյունաձև են կամ եռանկյուն ձվաձև, 3,5-7 սմ երկարությամբ և 2,5-5,5 սմ լայնությամբ, հիմքում լայն-սեպաձև, գագաթը սրածայր, կրկնակի սուրարմատաեզր, երկու կողմերից հարթ, նոր բացված ժամանակ կպչուն։ Կոթունը մերկ է, 2-3 սմ երկարությամբ։ Պտղաբերող կատվիկները գլանաձև են, 2,5-3 սմ երկարությամբ և մոտ 1 սմ տրամագծով։ Թեփուկները կանաչավուն են, 5 մմ երկարությամբ ու լայնությամբ։ Ընկուզիկը երկարավուն-էլիպսաձև է, թևիկները 2-3 անգամ ավելի լայն են ընկուզիկից։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։
Տարածվածություն
Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Բալկաններում, Արևմտյան Սիբիրում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան և հյուսիսային շրջաններում, Ապարան-Հրազդանում, Գեղարդում, Վայքում, Ջանգեզուրում և Մեղրիում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում, ծովի մակերևույթից մինչև 2400 մ բարձրության վրա, հաճախ՝ քարքարոտ վայրերում, ամենուրեք կեչուտներ առաջացնելով։
Կիրառություն
Ելունդավոր կեչին ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք լայնորեն ենմշակվում կանաչապատման բնագավառում։ Դրանք տարբերվում են սաղարթի և տերևների ձևերով, սաղարթի գույնով։ Ամենատարածված կեչիներից մեկն է, որը առաջացնում է մաքուր և խառը տնկարկներ։ Լավ է վերականգնվում ինքնացանով և մացառներով։ Սերմերը հեշտությամբ են տարածվում քամու միջոցով։ Չափազանց լուսասեր ծառատեսակ է։ Արագ է աճում։ Մեծ տարիքում վերատնկումը վատ է տանում։ Բնափայտը օգտագործվում է կահույք, ֆաներա պատրաստելու համար։ Լավ փայտածուխ է տալիս։ Օգտագործվում է նաև որպես վառելիք։ Վերնակեղևը օգտագործում են ամանեղեն, տուփեր, պատրաստելու, տները ծածկելու համար։ Դրանից խեժ են ստանում[1]:
Հոմանիշներ
Ըստ The Plant List տվյալների 2013 թվականին հայտնի են եղել հետևյակ հոմանիշները[2].
- Betula aetnensis Raf. ex J.Presl & C.Presl
- Betula brachylepis V.N.Vassil.
- Betula cajanderi Sukaczev
- Betula demetrii I.V.Vassil.
- Betula ellipticifolia V.N.Vassil.
- Betula etnensis Raf.
- Betula grandifolia Litv., nom. illeg.
- Betula gummifera Bertol.
- Betula hippolyti Sukaczev
- Betula hybrida Blom
- Betula insularis V.N.Vassil.
- Betula kossogolica V.N.Vassil.
- Betula laciniata Wahlenb., nom. illeg.
- Betula lobulata Kit.
- Betula ludmilae V.N.Vassil.
- Betula microlepis I.V.Vassil.
- Betula mongolica V.N.Vassil.
- Betula montana V.N.Vassil.
- Betula palmata Borkh.
- Betula platyphylloides V.N.Vassil.
- Betula pseudopendula V.N.Vassil.
- Betula talassica Poljakov
- Betula tiulinae V.N.Vassil.
- Betula transbaicalensis V.N.Vassil.
- Betula tristis Dippel, nom. inval.
- Betula urticifolia (Spach) Regel
- Betula uschkanensis Sukaczev, nom. inval.
- Betula verrucosa Ehrh.
- Betula virgultosa Fr. ex Regel
- Betula vladimirii V.N.Vassil.
Ծանոթագրություններ
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 196։
- ↑ «Betula pendula Roth is an accepted name». The Plant List (2013). Version 1.1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2013. Վերցված է 2015-01-30-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|work=
Գրականություն
- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
- Гроздова, Н. Б., Некрасов, В. И., Глоба-Михайленко, Д. А. Деревья, кустарники и лианы։ Справ. пособ. — М.։ Лесн. пром-сть, 1986. — С. 110—111.
- Лищинская, С. Н. Эколого-биологические особенности берёзы повислой (Betula pendula Roth.) как компонента антрогенных лесонасаждений г. Самары. — Автореф. дис. на соиск. учён. степ. канд. биол. наук. — Самара. — 2003. — 18 с.
- Древесные породы мира. В 3 т. — Т. 3. Древесные породы СССР. — М.։ Лесн. пром-сть, 1982. — С. 54—57.
- Жизнь растений. В 6 т. — Т. 5. Ч. 1. Цветковые растения. — 1980. — С. 320.
- Скворцов, В. Э. Учебный атлас. Флора Средней России. — М.։ ЧеРо, 2004. — С. 103.
- Коновалова, Т. Ю., Шевырёва, Н. А. Декоративные деревья и кустарники: Атлас-определитель. — М.: Фитон+, 2007. — С. 90. — ISBN 978-5-93457-157-4