«Պարսիվալ Լոուել»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 21. Տող 21.
[[Կատեգորիա:Հարվարդի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Հարվարդի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Կաթվածից մահացածներ]]
[[Կատեգորիա:Կաթվածից մահացածներ]]
[[Կատեգորիա:Մաթեմատիկոսներ այբբենական կարգով]]

23:03, 17 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Պարսիվալ Լոուել
Percival Lowell
Ծնվել էմարտի 13, 1855(1855-03-13)[1][2][3][…]
Բոստոն, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 12, 1916(1916-11-12)[1][2][3][…] (61 տարեկան)
Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ
ԳերեզմանPercival Lowell Mausoleum[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, մաթեմատիկոս, գործարար, գրող, ձեռնարկատեր, դիվանագետ և botanical collector
Գործունեության ոլորտաստղագիտություն[5], մաթեմատիկա[5], բիզնես ձեռնարկություն[5] և Դիվանագիտություն[5]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Noble and Greenough School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][5]
Հայտնի աշակերտներԷնդրյու Էլիկոթ Դուգլաս
Պարգևներ
Ամուսին(ներ)Կոնստանս Սևիջ Քեյթ[6]
ՀայրՕգաստես Լոուել[6]
ՄայրՔեթրին Բիգելոու Լոուրենս[6]
Ստորագրություն
Изображение автографа
 Percival Lowell Վիքիպահեստում

Պարսիվալ Լոուել (անգլ.՝ Percival Lowell, Ծնվ.՝ 13 մարտի 1855, Բոստոն, Մասաչուսետս - Մահ.՝ 12 նոյեմբերի 1916, Ֆլագստաֆ, Արիզոնա), ամերիկացի գործարար, արևելագետ, դիվանագետ, աստղագետ և մաթեմատիկոս, աշխատել է Լոուելի աստղադիտարանում։

Մարս մոլորակի հետազոտող, հայտնաբերել է (793) Արիզոնա աստերոիդը։ Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի, Բրիտանական արևելագետների միության, Ֆրանսիական աստղագիտական միության, ԱՄՆ, Բելգիայի, Գերմանիայի և Մեքսիկայի աստղագիտական միությունների պատվավոր անդամ։

Պարգևատրվել է Ֆրանսիական աստղագիտական միության Ժանսենի մեդալով (1904), ինչպես նաև Մեքսիկայի աստղագիտական միության Ոսկե մեդալով (1908), երկուսն էլ Մարսի հետազոտությունների համար։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։ Լոուելի պատվին են անվանվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա։

Պերսիվալ Լոուելը հանդիսանում է ԱՄՆ-ում խոշորագույն մասնավոր աստղադիտարանի հիմնադիրը և առաջին տնօրենը։ Շատ տարիներ է նվիրել Արեգակնային համակարգի իններորդ մոլորակի որոնումներին։ Քլայդ Տոմբոյի կողմից գաճաճ մոլորակ Պլուտոնի հայտնաբերումից հետո, Լոուելի մահից 14 տարի անց, այն անվանվեց այնպես, որպեսզի մնա նույն դիցաբանական շարքում, ինչպես և մյուս մոլորակները, սակայն այնպես, որպեսզի անունը պարունակի նաև Լոուելի անվանատառերը։

Միևնույն ժամանակ, Լոուելը զարգացնում էր Մարսի վրա զարգացած քաղաքակրթության գոյության մասին վարկածը, որը արդեն իսկ հերքվել էր նրա ժամանակակիցների կողմից։

Ծանոթագրություններ