«Արշակ Ֆեթվաճյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ամերիկահայեր ՀոթՔաթ գործիքով
Տող 79. Տող 79.
[[Կատեգորիա:Հայերը Օսմանյան կայսրությունում]]
[[Կատեգորիա:Հայերը Օսմանյան կայսրությունում]]
[[Կատեգորիա:20-րդ դարի հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:Ամերիկահայեր]]

16:51, 17 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Արշակ Ֆեթվաճյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1866(1866-10-01)
ԾննդավայրՏրապիզոն
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1947(1947-10-10) (81 տարեկան) կամ հոկտեմբերի 7, 1947(1947-10-07)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՄեդֆորդ
ԱՄՆ ԱՄՆ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀռոմի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և փոստային բացիկների դիզայներ
Ակտիվ շրջան1891 - 1947
Ներշնչվել էՉեզարե Մակկարի
Ներշնչել էԼյուսի Տեր-Մանուելյան
Արշակ Ֆեթվաճյան Վիքիդարանում
 Arshak Fetvadjian Վիքիպահեստում

Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1, 1866(1866-10-01), Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 10, 1947(1947-10-10) կամ հոկտեմբերի 7, 1947(1947-10-07)[1], Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայ նկարիչ։

Կենսագրություն

Ծնվել է 1866 թ.։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (19871887 - 1891 թթ. սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թ. մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թթ. աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների։

Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ, ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Նրա ստեղծագործությունների թվին են պատկանում` «Արևելյան փոստ», «Սասունցի կինը», «Մանուկ Հայաստան», «Ղևոնդ Ալիշան», «Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիլյան» և մի շարք այլ աշխատանքներ։ Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։ Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ։ Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ։ Կյանքի վերջին 25 տարին ապրել է ԱՄՆ-ում։ Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին[2][3]:

Ստեղծագործություններից

Անիի Մայր տաճարը 1905 թ.

Գեղանկար՝

  • «Արևելյան փոստ»
  • «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան»)
  • «Ղևոնդ Ալիշան»
  • «Վենետիկի Ս. Մարկոսի տաճարը»
  • «Մատթեոս Իզմիլյան»
  • «Անիի ավերակները» - ջրանկարների շարք
  • «Անի. Միջնաբերդի բլուրը»[4]
  • «Անի. Հասարակական շենքը»[5]
  • «Վիրիվիս Ֆորտունայի տաճարը»[6]
  • «Արևամուտ (Միջերկրական և Սև ծովի ափին)»[7]
  • «Փողոցը Բաթումում»[8]
  • «Փոստը սարերում»[9]

Տարբեր աշխատանքներ՝

Անհատական ցուցահանդեսներ

ՀՀ նամականիշերը Ֆեթվաճյանի ձևավորմամբ

Երկեր

ՀՀ առաջին թղթադրամներից (100 ռուբլի) 1919 թ.
  • Շրջագայություն նկարչաց աշխարհին մեջ «Հանդես Ամսօրյա» 1892 թ. № 1-6, 9-11, 1893 թ. № 3
  • Արշակ Ֆեթվաճյան, Իմ մտքերը Բոստոն 1941
  • Արշակ Ֆեթվաճյան, Les Ruines d'Ani. Venice, 1906. (ֆր.)

Գրականություն

  • Ա. Տեր-Մանուելյան, Նկարիչ Արշակ Ֆեթվաճեան Բեյրութ 1966
  • Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները Երևան 1958
  • Ерканян В.С. Армянская культура в 1800-1917 гг. Ереван 1985 (ռուս.)

Հղումներ

Արտաքին հղումներ