«Եղևնի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.6.3) (Ռոբոտը ավելացնում է․: vep:Kuz'
Տող 70. Տող 70.
[[udm:Кыз]]
[[udm:Кыз]]
[[uk:Ялина]]
[[uk:Ялина]]
[[vep:Kuz']]
[[vi:Chi Vân sam]]
[[vi:Chi Vân sam]]
[[wa:Epiceya]]
[[wa:Epiceya]]

16:01, 4 փետրվարի 2012-ի տարբերակ

Սովորական եղևնի, հարավային Գերմանիա

Եղևնին պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին

Տարածվածությունը

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում: Աճում է կավային, ավազակավային հողերում: Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի: Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ, ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ: Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները:

Նկարագրությունը

Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–50 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է: Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի: Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած: Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թեվիկներ: Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար: Կեղևից ստանում են խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն: Գեղազարդիչ է:

Եղևնին որպես խորհրդանիշ

Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ: Այն նաև Ամանորի զարդն է` տոնածառը ` տանը և քաղաքների հրապարակներում:

Աղբյուր

Կաղապար:Link GA