«Արևադարձային գոտիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3. Տող 3.


{{ՎՊԵ|Tropics}}
{{ՎՊԵ|Tropics}}
[[Կատեգորիա:Աշխարհագրական շրջաններ]]
[[Կատեգորիա:Աշխարհագրական գոտիներ]]
[[Կատեգորիա:Կլիմա]]
[[Կատեգորիա:Կլիմա]]



10:50, 4 փետրվարի 2012-ի տարբերակ

Երկրի արևադարձային գոտին (կարմիր)

Արևադարձային գոտիները երկրի երկու բնական գոտիներ են հյուսիսային և հարավային կիսագնդերում, մոտ 20° և 30° լայնությունների միջև: Բնութագրվում է օդի բարձր ջերմաստիճաններով (ամսական միջինը 10°-ից բարձր) , պասատային շրջանառության տիրապետությամբ և տեղումների սակավությամբ ` տարեկան 200 մմ-ից պակաս (բացառությամբ մայրցամաքների արևելյան լեռնային շրջանների): Արևադարձային գոտիների ցամաքային մասում տիրապետում են անապատներն ու կիսանապատները , որոնք առավել խոնավ շրջաններում փոխարինվում են սավաննային և անտառային լանդշաֆտներով : Այստեղ առանձնացվում են արևադարձային խոնավ անտառների, արևադարձային նոսր անտառների, չոր անտառների և սավաննաների, արևադարձային կիսանապատների և արևադարձային անապատների զոնաները: Արևադարձային գոտիների սահմաններում օվկիանոսը բնութագրվում է ջրի բարձր ջերմաստիճանով և աղիությամբ, թթվածնի սակավությամբ և դրանցով պայմանավորված կենսաքիմիական առանձնահատկություններով :