«Նավ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:ship diagram-numbers.svg|thumb|upright=1.42|Main parts of ship. '''1''':  [[Ծխնելույզ (նավ)|Ծխնելույզ]]; '''2''': [[Նավախել]]; '''3''': [[Պտուտակ (շարժիչ)|Պտուտակ]] և [[Ավտողեկ]]; '''4''': [[Նավակող]]; '''5''': [[Խարիսխ]]; '''6''': [[Բուլբ]]; '''7''': [[Ցռուկ (նավ)|Ցռուկ]]; '''8''': [[Տախտակամած]]; '''9''': [[Վերնաշինվածք (նավ)|Վերնաշինվածք]]]]
[[Պատկեր:ship diagram-numbers.svg|thumb|upright=1.42|Նավի մասեր՝ '''1''':  [[Ծխնելույզ (նավ)|Ծխնելույզ]]; '''2''': [[Նավախել]]; '''3''': [[Պտուտակ (շարժիչ)|Պտուտակ]] և [[Ավտողեկ]]; '''4''': [[Նավակող]]; '''5''': [[Խարիսխ]]; '''6''': [[Բուլբ]]; '''7''': [[Ցռուկ (նավ)|Ցռուկ]]; '''8''': [[Տախտակամած]]; '''9''': [[Վերնաշինվածք (նավ)|Վերնաշինվածք]]]]
'''Նավ''', լողացող կառուցվածք, լողամիջոց, նախատեսված բեռների կամ ուղևորների տեղափոխման համար բավարար խորություն ունեցող ջրային զանգվածներով, կամ նախատեսված այլ մասնագիտացված գործողություններ կատարելու համար, օրինակ՝ [[ռազմանավ|մարտական գործողություններ]], գիտական հետազոտություններ, ձկնորսություն և այլն:
'''Նավ''', լողացող կառուցվածք, լողամիջոց, նախատեսված բեռների կամ ուղևորների տեղափոխման համար բավարար խորություն ունեցող ջրային զանգվածներով, կամ նախատեսված այլ մասնագիտացված գործողություններ կատարելու համար, օրինակ՝ [[ռազմանավ|մարտական գործողություններ]], գիտական հետազոտություններ, ձկնորսություն և այլն:


Տող 33. Տող 33.
Ըստ նշանակության նավերը դասակարգվում են հիմնական երկու դասերի՝
Ըստ նշանակության նավերը դասակարգվում են հիմնական երկու դասերի՝
* [[ռազմանավ]]եր - [[ավիակիր]], [[հածանավ]], [[ականակիր]], [[էսմինեց]] և այլն
* [[ռազմանավ]]եր - [[ավիակիր]], [[հածանավ]], [[ականակիր]], [[էսմինեց]] և այլն
* քաղաքացիական նշանակության նավեր - [[տանկեր]], [[սառցահատ]], [[կոնտեյներակիր նավ|կոնտեյներակիր]], մարդատար, գիտա-հետազոտական և այլն
* քաղաքացիական նշանակության նավեր - [[տանկեր]], [[սառցահատ]], [[կոնտեյներակիր նավ|կոնտեյներակիր]], [[զբոսանավ]], մարդատար, գիտա-հետազոտական և այլն


== Տես նաև ==
== Տես նաև ==

10:28, 13 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Նավի մասեր՝ 1Ծխնելույզ; 2Նավախել; 3Պտուտակ և Ավտողեկ; 4Նավակող; 5Խարիսխ; 6Բուլբ; 7Ցռուկ; 8Տախտակամած; 9Վերնաշինվածք

Նավ, լողացող կառուցվածք, լողամիջոց, նախատեսված բեռների կամ ուղևորների տեղափոխման համար բավարար խորություն ունեցող ջրային զանգվածներով, կամ նախատեսված այլ մասնագիտացված գործողություններ կատարելու համար, օրինակ՝ մարտական գործողություններ, գիտական հետազոտություններ, ձկնորսություն և այլն:

Նավ եզրը վերաբերվում է ցանկացած ճարտարագիտական կառուցվածքի, որը ունի անջրաթափանց իրան, կարող է լողալ ջրի մակերևույթին կամ սուզվել ջրի մեջ (սուզանավ), ծառայելով որոշակի նպատակների:

Նավը մեծ է քան նավակը, և նախատեսվում է ավելի երկար նավարկման համար և չափերով ավելի մեծ են:

Նավերը մեծ դեր են ունեցել մարդկության միգրացիաների և առևտրի զարգացման մեջ: Նավերի օգտագործման միջոցով մեծ զարգացում են ստացել գաղութատիրությունն ու ստրուկների առևտուրը: 15-րդ դարից սկսած նոր սննդատեսակները տեղափոխվեցին Ամերիկաներ և Եվրոպա, որը զարկ տվեց բնակչության շեշտակի աճին[1]: Նավերով է տեղափոխվում աշխարհի ապրանքաշրջանառության մեծ մասը:

2016 թվականի դրությամբ, աշխարհում կան 49 000 առևտրային նավեր, որոնց հավաքական տարողությունը կազմում է համարյա 1,8 միլիարդ տոննա: Այս ծավալի մեջ 28% կազմում են նավթակիր տանկերները, 43% բեռնատար նավերը, և 13% կենտեյներակիր նավերը[2]:

Համաձայն սովորույթի նավերին ջուր իջեցման պահին տրվում են անհատական անվանումներ:

Իրավական սահմանում

Ծովային օրենքում նավը սահմանվում է, որպես ինքնագնաց կամ ոչ-ինքնագնաց լողացող կառուցվածք, այսինքն մարդու կողմից արհեստական ստեղծված օբյեկտ, որը նախատեսված է ծովում մշտական լողալու համար: Այս կամ այն կառուցվածքի նավ ճանաչելու համար հաշվի չի առնվում նրա վրա շարժիչի առկայությունը կամ անձնակազմի առկայությունը: Հնդկաստանի նախատիպերի վրա հիմնված օրենսդրությամբ նավ է համարվում այն փոխադրամիջոցը, որը տեղափոխում է ապրանքներ ծովով[3]:

Նավերի տեսակներ

Oasis of the Seas, 2010 թվական
«Թիքոնդենրոգա» տիպի «Փորթ Ռոյալ» (CG-73) հրթիռային հածանավը

Նավերը դասակարգվում են տարբեր առանձնահատկություններով, ըստ նշանակության, կառուցվածքի, տարողության և այլն:

Ըստ շարժման միջոցի

Ըստ շարժման միջոցի նավերը բաժանվում են՝

Ըստ նշանակության

Ըստ նշանակության նավերը դասակարգվում են հիմնական երկու դասերի՝

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. "The Columbian Exchange Արխիվացված 2011-07-26 Wikiwix" The University of North Carolina.
  2. Hoffmann, Jan; Asariotis, Regina; Benamara, Hassiba; Premti, Anila; Valentine, Vincent; Yousse, Frida (2016), Review of Maritime Transport 2016 (PDF), United Nations, էջ 104, ISBN 978-92-1-112904-5, ISSN 0566-7682
  3. «Ship». Wharton's concise dictionary. Universal Law Publishing. 2009. էջ 1168. ISBN 978-81-7534-783-0. «Կաղապար:-'Ship' means any vessel used for the carriage of goods by sea.»

Արտաքին հղումներ