«Վայրի պայմաններում (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 109. Տող 109.
[[Կատեգորիա:Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ]]
[[Կատեգորիա:Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ]]
[[Կատեգորիա:Ամերիկյան ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Լոս Անջելեսում տեղի ունեցող ֆիլմեր]]

07:38, 10 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Վայրի պայմաններում
անգլ.՝ Into the Wild
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամատիկ
ՀիմքՎայրի պայմաններում (գիրք)
Թվական2007
Լեզուանգլերեն, դանիերեն
ՌեժիսորՇոն Փեն
ՊրոդյուսերԱրտ Լինսոն, Շոն Փեն, Բիլ Փոհլադ
Սցենարի հեղինակՇոն Փեն, Ջոն Կրակաուեր
ԴերակատարներԷմիլ Հիրշ
ՕպերատորԷրիկ Գոտյե
ԵրաժշտությունՄայքլ Բրուկ,Էդի Վեդեր, Կակի Կինգ
ՄոնտաժՋեյ Քեսիդի
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա, Հարավային Դակոթա, Լոս Անջելես և Արիզոնա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Արիզոնա
Կինոընկերություն

Art Linson Productions Paramount Vantage Into the Wild

River Road Entertainment
Տևողություն148 րոպե
Բյուջե15 միլիոն դոլար[1]
Շահույթ56 255 142 միլիոն դոլար[2]
IMDbID 0758758
Պաշտոնական կայքէջ
 Into the Wild Վիքիպահեստում

Վայրի պայմաններում (անգլ.՝ Into the Wild), դրամատիկ ֆիլմ, ռեժիսոր Շոն Փենի կողմից, Ջոն Կրակաուերի համանուն գրքի հիման վրա նկարահանված։ Էկրաններին բարձրացել է 2007 թվականին։ Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա։

Գլխավոր դերում է Էմիլ Հիրշը։ Ստացել է երկու Օսկար լավագույն տղամարդու դեր և լավագույն մոնտաժ անվանակարգերում։

Սյուժեն

Ֆիլմը պատմում է Քրիստափոր Մաքքենդլեսի իրական պատմությունը։ Մի երիտասարդ, ով ապրում էր հարուստ ընտանիքում, մերժում էր հարուստին բնորոշ հատկանիշները և իր գումարով բարեգործություններ էր կատարում։ Օրերից մի օր նա դառնում է աղքատ թափառաշրջիկ։ Վերջին երկու տարիների ընթացում (1990–1992 թվականներին) Ալեքսանդր անունով նա մեկնում է ԱՄՆ և Մեքսիկա, աշխատում է տարբեր տեղեր, հանդիպում է տարբեր մարդկանց, որոնք փոխում են իր կյանքը, մինչև վերջապես լինում է Ալյասկայում։ Այստեղ նա ապրում է անապատում մի հին ավտոբուսի մեջ։

Դերերում

 Դերակատար   Դեր 
Էմիլ Հիրշ Քրիստափոր Մաքքենդլես
Քեթրին Կիներ Ջեն Բյորիս
Հել Հոլբրուկ Ռոն Ֆրանց
Մարշա Գեյ Հարդեն Բիլի Մաքքենդլես
Վիլյամ Հյորտ Վոլտ Մաքքենդլես
Քրիստեն Ստյուարտ Թրեյսի Թատրո
Բրայան Դիրկեր Ռեյինի
Ջենա Մելոուն Քերին Մաքքենդլես
Վինս Վոն Վեյն Վեստերբերգ
Տուրե Լինդհարդտ Մադս

Հետաքրքիր փաստեր

  • Շոն Փենը ասում է, որ ինքը այս ֆիլմի նկարահանմանը պատրաստվել է տասը տարի։ Ջոն Կրակաուերի գիրքը նա կարդացել է 1996 թվականին մի գիշեր, որից հետո անհապաղ բանակցություններ է սկսել Մաքքենդլեսի ծնողների հետ ֆիլմի էկրանավորման համար։ Միայն, երբ ամեն ինչ պատրաստ է եղել նկարահանման համար, ծնողները հրաժարվել են։ Փենը համբերությամբ սպասում էր նրանց համաձայնմանը մինչև 2006 թվականը, երբ նրանք չզանգահարեցին Փենին և չասացին, որ պատրաստ են տալ իրենց համաձայնությունը նկարահանման համար։
  • Որպեսզի նկարահանվի ֆիլմի գլխավոր դերում, Էմիլ Հիրշը նիհարեց 18 կիլոգրամով։
  • Շոն Փենի առաջին կինոնկարը, որտեղ չի խաղում իր կինը՝ Ռոբին Ռայթ Փենը։
  • Շոն Փենը Մաքքենդլեսի դերում սկզբում տեսնում էր Լեոնարդո Դի Կապրիոյին, իսկ Ռոն Ֆրանցի դերում՝ Մարլոն Բրանդոյին։
  • Ֆիլմը ամբողջությամբ նկարահանված է իրական դեպքերի հիման վրա, որտեղ ապրել է Մաքքենդլեսը։ Նկարահանող խումբը Ալյասկա է գնացել չորս անգամ, որպեսզի տարվա չորս եղանակներն էլ լինեն ֆիլմում։
  • Լոսը, ով ֆիլմում սպանել է Քրիստափորին, հենց ինքը իրականում մահացած է գտնվել Ալյասկայում։
  • Ֆիլմում բոլոր երգերը կատարում է Էդի Վեդերը։

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակները

  • 2008՝ «Ոսկե գլոբուս», լավագույն օրիգինալ երգի համար (Guaranteed երգը)։

Անվանակարգեր

  • 2008՝ երկու անվանակարգ Օսկարում, լավագույն երկրորդային դերասան (Հել Հոլբրուկ), լավագույն մոնտաժ (Ջեյ Քեսիդի)։
  • 2008՝ «Ոսկե գլոբուս»–ում լավագույն օրիգինալ սաունդթրեք անվանակարգում։
  • 2008՝ «Դեյվիդ Դի Դոնատելո» մրցանակաբաշխությանը լավագույն օտարերկրյա ֆիլմ։
  • 2008՝ Գիլդիա մրցանկաբաշխությանը ԱՄՆ ռեժիսորների անվանակարգում։
  • 2008՝ Գրեմմի մրցանակաբաշխությանը, որպես լավագույն երգ , գրված ֆիլմի կամ հետուստատեսության համար։
  • 2008՝ «Երիտասարդ դերասան» մրցանակաբաշխությանը, որպես լավագույն երիտասարդ դերասանուհուն՝ Քրիստեն Ստյուարտին։

Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը ֆիլմը անվանել է 2007 թվականի լավագույն տասը ֆիլմերից մեկը[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ