«Սատուրն (մրցանակ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''«Սատուրն»''' ({{lang-en|Saturn}}), ամերիկյան մրցանակ, որը շնորհվում է Գիտակ...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Մրցանակ
|պատկեր = Saturn Award Silhouette.svg}}
'''«Սատուրն»''' ({{lang-en|Saturn}}), [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ամերիկյան]] մրցանակ, որը շնորհվում է Գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզի և սարսափ ֆիլմերի ակադեմիայի ({{lang-en|Academy of Science Fiction, Fantasy & Horror Films}}) կողմից։ Այն տրվում է [[1972]] թվականից Ակադեմիայի անդամների քվեարկության հիման վրա, որին մասնակցությունը որոշակի վճարի դիմաց բաց է բոլորի համար<ref>[http://www.saturnawards.org/Membership-Form.php?price=25.00 Saturn Awards Membership Application]</ref>։ Մրցանակի հիմնադիրը դոկտոր Դոնալդ Ա․ Ռիդն է (1935-2001)։
'''«Սատուրն»''' ({{lang-en|Saturn}}), [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ամերիկյան]] մրցանակ, որը շնորհվում է Գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզի և սարսափ ֆիլմերի ակադեմիայի ({{lang-en|Academy of Science Fiction, Fantasy & Horror Films}}) կողմից։ Այն տրվում է [[1972]] թվականից Ակադեմիայի անդամների քվեարկության հիման վրա, որին մասնակցությունը որոշակի վճարի դիմաց բաց է բոլորի համար<ref>[http://www.saturnawards.org/Membership-Form.php?price=25.00 Saturn Awards Membership Application]</ref>։ Մրցանակի հիմնադիրը դոկտոր Դոնալդ Ա․ Ռիդն է (1935-2001)։



10:03, 9 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Սատուրն (մրցանակ)
Տեսակկինոմրցանակ և մրցանակների խումբ
Ենթատեսակպարգև
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվել է1972
ՊարգևադրողAcademy of Science Fiction?
Կայքsaturnawards.org(անգլ.)

«Սատուրն» (անգլ.՝ Saturn), ամերիկյան մրցանակ, որը շնորհվում է Գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզի և սարսափ ֆիլմերի ակադեմիայի (անգլ.՝ Academy of Science Fiction, Fantasy & Horror Films) կողմից։ Այն տրվում է 1972 թվականից Ակադեմիայի անդամների քվեարկության հիման վրա, որին մասնակցությունը որոշակի վճարի դիմաց բաց է բոլորի համար[1]։ Մրցանակի հիմնադիրը դոկտոր Դոնալդ Ա․ Ռիդն է (1935-2001)։

Սկզբում մրցանակը կոչվում էր «Ոսկե ոլորան» (անգլ.՝ «Golden Scroll»)։ 1991 թվականից մրցանակը շնորհվում է հեռուստատեսային սերիալների, իսկ 2000 թվականից՝ նաև DVD թողարկումների համար։

Անվանակարգեր

Ֆիլմ

  • Լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ (անգլ.՝ Best Science Fiction Film)
  • Լավագույն ֆենտեզի ֆիլմ (անգլ.՝ Best Fantasy Film)
  • Լավագույն սարսափ ֆիլմ (անգլ.՝ Best Horror Film)
  • Լավագույն արկածային ֆիլմ, մարտաֆիլմ կամ թրիլլեր (անգլ.՝ Best Action/Adventure/Thriller Film)
  • Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ (անգլ.՝ Best Animated Film)
  • Լավագույն ֆիլմ օտար լեզվով (անգլ.՝ Best International Film)
  • Լավագույն դերասան (անգլ.՝ Best Actor)
  • Լավագույն դերասանուհի (անգլ.՝ Best Actress)
  • Լավագույն երկրորդ պլանի դերասան (անգլ.՝ Best Supporting Actor)
  • Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի (անգլ.՝ Best Supporting Actress)
  • Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի (անգլ.՝ Best Performance by a Younger Actor)
  • Լավագույն ռեժիսուրա (անգլ.՝ Best Direction)
  • Լավագույն սցենար (անգլ.՝ Best Writing)
  • Լավագույն երաժշտություն (անգլ.՝ Best Music)
  • Լավագույն բեմական հագուստ (անգլ.՝ Best Costume)
  • Լավագույն դիմահարդարում (անգլ.՝ Best Make-up)
  • Լավագույն հատուկ էֆեկտներ (անգլ.՝ Best Special Effects)
  • Լավագույն մոնտաժ (անգլ.՝ Best Editing)

Հեռուստատեսություն

  • Լավագույն հեռուստասերիալ՝ նկարահանված հեռուստահեռարձակման համար (անգլ.՝ Best Network Television Series)
  • Լավագույն հեռուստասերիալ՝ նկարահանված մալուխային հեռուստատեսության համար (անգլ.՝ Best Syndicated/Cable Television Series)
  • Լավագույն հեռուստաբեմադրում (անգլ.՝ Best Television Presentation)
  • Լավագույն հեռուստատեսային դերասան (անգլ.՝ Best Actor on Television)
  • Լավագույն հեռուստատեսային դերասանուհի (անգլ.՝ Best Actress on Television)
  • Երկրորդ պլանի լավագույն հեռուստատեսային դերասան (անգլ.՝ Best Supporting Actor on Television)
  • Երկրորդ պլանի լավագույն հեռուստատեսային դերասանուհի (անգլ.՝ Best Supporting Actress on Television)
  • Հեռուստատեսային շարքի լավագույն հյուրային դեր (անգլ.՝ Best Guest Starring Role on Television)

Ընտանեկան տեսահոլովակ

  • Ֆիլմի լավագույն DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Release (film))
  • Լավագույն հատուկ DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Special Edition Release)
  • Դասական ֆիլմի լավագույն DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Classic Film Release)
  • Լավագույն DVD հավաքածու (անգլ.՝ Best DVD Collection)
  • Հեռուստասերիալների լավագույն DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Television Release)
  • Դասական հեռուստատեսային շարքի լավագույն DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Television Release)

Հատուկ մրցանակներ

  • Կինոյում ունեցած ներդրման համար
  • Երիզատեսի համար
  • Կարիերայի նվաճումների համար

Ռեկորդներ

Ֆիլմ դափնեկիրներ

Ֆիլմ նոմինանտներ

Սերիալ դափնեկիրներ

Սերիալ նոմինանտներ

Քննադատություն

«Սատուրն»-ի կազմակերպիչներին հաճախ քննադատում են անվանակարգերում ֆիլմերի անտրամաբանական բաշխման համար: Նշվում է, որ ժանրային կատեգորիաներում, հատկապես «ֆենտեզի» կատեգորիայում, հաճախ առաջադրվում և պարգևատրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք կապված չեն տվյալ ժանրի հետ[2][3][4]: Մրցանակը նաև մեղադրվում է «Օսկար»-ին ընդօրինակելու, ավելորդ թվով անվանակարգերի և ակնհայտ ոչ գեղարվեստական ֆիլմերի ներգրավման մեջ[5][6][7]։

Մյուս կողմից, ոմանք[8] «Սատուրն» մրցականը անվանում են հուսադրում գիքերի, «Օսկարի» ժյուրիի «սխալների ուղղող»[9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատուրն (մրցանակ)» հոդվածին։