«Տելեկինեզ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Պարապսիխոլոգիա ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 36. | Տող 36. | ||
[[Կատեգորիա:Հոգեբանական հասկացություններ]] |
[[Կատեգորիա:Հոգեբանական հասկացություններ]] |
||
[[Կատեգորիա:Մոգություն]] |
[[Կատեգորիա:Մոգություն]] |
||
[[Կատեգորիա:Պարապսիխոլոգիա]] |
09:00, 7 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Տելեկինեզ կամ Փսիխոկինեզ (հոգի, սիրտ, շնչառություն), տերմին, որը հոգեբանության մեջ ընդունված է որպես մարդու կարողությունները միայն մտքի կիրառությամբ ֆիզիկական մարմինների վրա ազդելու հատկություն։ Տելեկինեզ տերմինը առաջին անգամ օգտագործել է 1890 թվականին ռուս հետազոտող Ա. Ն. Ակսակոբը, ով զբաղվում էր ոչ նորմալ երևույթների ուսումնասիրությամբ[1][2]: «Փսիխոկինեզ» տերմինի հեղինակը ամերիկացի հեղինակ և հրատարակող Հենրի Հոլտն է, տերմինը լայն ճանաչում գտավ ամերիկյան պարահոգեբան Ջ. Ռայնի գործածումից հետո՝ 1934 թվականին։ Այն նաև գործածվում է որպես «հեռավոր ազդեցություն», «հեռավոր ազդեցությունը մտքով», «ուղիղ գիտակցված ազդեցություն», «միտք, իր կառավարող»։ Տերմինը տելե և պսխիկինեզը ընդունված են որպես հոմանիշներ, սակայն փսիխոկինեզը ավելի ընդհանուր տերմին է, միացնում է բոլոր (մակրո, և միկրո) երևույթները, այս կամ այն կերպ կապված է մարմնի վրա մտքի ազդեցությանը, ավելի ընդգրկուն է իմաստային առումով։ Տելեկինեզ, պիրո և կրիոկինեզ, աերո և գիդրոկինեզ, բիոբժշկություն, տելեպարտացիա, «մտքագիտություն»։ Ֆիզիկոս Էրիկ Դեյվսը տելեկինեզը նկարագրում է, որպես «փսիխոկենեզի հատուկ դեպք»։ Տելեկինեզի գոյության կողմնակիցները պնդում են, որ այդ երևույթը հայտնի է հին ժամանակներից և հիշվում է Աստվածաշնչում, մասնավորապես՝ Գործք Առաքելոցում[3], պսիխոկինեզի էլեմենտներն այնուհանդերձ կարող էին լինել անեծք, կախարդանք, եղանակի գուշակություն, «աչքով տալ»։
Ենթադրվում է, որ փսիխոկինեզի մասսայական դեպքեր են նաև հոգեկանչական սեանսները, երբ մեդիումների ներկայության դեպքում մարդիկ հետևվում են լեոիտացիայի և դեմատիրիզացիայի երևույթին։ 19-րդ դարում հայտնվում էին այսպես կոչված լիցքավորված մեդիումներ (անգլ.՝ electric people), որոնք, եթե հավատանք վկաներին, ստիպում էին մետաղական պարագաներին կպչել կաշվին, իսկ հայացքի ուժգնությունից գդալները ծռվում էին և այլն։ 20-րդ դարի սկզբին մեծ հայտնություն էր մեդիում Ռուդի Շնայդերը, ով ականատեսների կողմից ընկալվում էր որպես առանձնահատուկ շնորհներով օժտված մարդ։
Ծանոթագրություններ
- ↑ «Telekinesis». www.etymonline.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 2010-07-01-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Basic terms of parapsychology». www.parapsychology.org. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 2010-07-01-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ Acts: 16:19-40
Արտաքին հղումներ
- Телекинез // paranormal.com
- Психокинез // themystica.com
- Psychokinesis // skepdic.com