«Հարթաքանդակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 11. Տող 11.
​1966-1967 թթ. Արա Հարությունյանը ստեղծում է [[Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն|Գ. Սունդուկյանի անվան հայկական ակադեմիական դրամատիկական թատրոնի]] քանդակային համալիրը, որտեղ ներկայացված է հայ թատրոնի գրեթե 2000-ամյա պատմությունը: [[Խորհրդային Հայաստան]]ում այս քանդակային համալիրը առաջին խոշոր կառույցներից էր, որտեղ միահյուսված էին դեկորատիվ քանդակն ու ճարտարապետությունը: Այն բաղկացած է թատրոնի ճակատամուտքից, [[Գաբրիել Սունդուկյանի հուշարձան (Երևան)|Գ. Սունդուկյանի արձանից]] (1972) և [[Հուշկապարիկ (բարձրաքանդակ, Երևան)|«Սիրին» բարձրաքանդակից]] (1976<ref name="Ара Арутюнян" />):
​1966-1967 թթ. Արա Հարությունյանը ստեղծում է [[Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն|Գ. Սունդուկյանի անվան հայկական ակադեմիական դրամատիկական թատրոնի]] քանդակային համալիրը, որտեղ ներկայացված է հայ թատրոնի գրեթե 2000-ամյա պատմությունը: [[Խորհրդային Հայաստան]]ում այս քանդակային համալիրը առաջին խոշոր կառույցներից էր, որտեղ միահյուսված էին դեկորատիվ քանդակն ու ճարտարապետությունը: Այն բաղկացած է թատրոնի ճակատամուտքից, [[Գաբրիել Սունդուկյանի հուշարձան (Երևան)|Գ. Սունդուկյանի արձանից]] (1972) և [[Հուշկապարիկ (բարձրաքանդակ, Երևան)|«Սիրին» բարձրաքանդակից]] (1976<ref name="Ара Арутюнян" />):


​Ճակատամուտքի հարթաքանդակների կոմպոզիցայում պատկերված են հաղթանակ ու վերածնունդ մարմնավորող կանացի ֆիգուր, դրամայի, կոմեդիայի, իմաստության դիմակներ ու հավերժական շարժման խորհրդանիշ: Աջից վերևում պատկերված է մ.թ.ա. 53 թ. Արտաշատ քաղաքում առաջին հայկական թատրոնի հիմնադիր Արտավազդ II թագավոր<ref name="Ара Арутюнян" />ը:
​Ճակատամուտքի հարթաքանդակների կոմպոզիցայում պատկերված են հաղթանակ ու վերածնունդ մարմնավորող կանացի ֆիգուր, դրամայի, կոմեդիայի, իմաստության դիմակներ ու հավերժական շարժման խորհրդանիշ: Աջից վերևում պատկերված է մ.թ.ա. 53 թ. Արտաշատ քաղաքում առաջին հայկական թատրոնի հիմնադիր Արտավազդ II թագավորը<ref name="Ара Арутюнян" />ը:


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

04:28, 7 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Հարթաքանդակներով զարդարված դուռ Գեղարդի վանքում

Հարթաքանդակ կամ բարելիեֆ (ֆր.՝ bas-relief, bas - ցածր և ֆր.՝ relief - ռելիեֆ, ուռուցիկություն), քանդակագործության տեսակ, ցածր քանդակ, ռելիեֆ, որի ուռուցիկ պատկերը իր ծավալի կեսից ավելի դուրս չի ցցված ֆոնի հարթությունից։ Որպես հարդարման տեսակ կերպարային և զարդանախշ հարթաքանդակները մեծ տարածում ունեն ճարտարապետական շինություններում և դեկորատիվ-կիրառական արվեստում։ Հարթաքանդակային պատկերներով են պատում նաև հուշարձանների պատվանդանները, կոթողները, խաչքարերը, հուշատախտակները, դրամները, մեդալները, գեմմաները։

Ինչպես Միջնադարյան Հայաստանում, այնպես էլ ժամանակակից հայ քանդակագործության և ճարտարապետության մեջ հարթաքանդակները մեծ կիրառում ունեն։

Արա Հարությունյան

Քանդակագործ Արա Հարությունյանը (1928-1999) առաջիններից է , ով վերականգնեց միջնադարի հայկական ճարտարապետա-քանդակային համալիրների ավանդույթները և ստեղծեց հարթաքանդակի իր վառ ու ինքնատիպ ոճը: 1962 թվականին Արա Հարությունյանը ձևավորում է Երևանի Գինու գործարանի հյուսիսային ճակատը ՝ «Պայքար առյուծի հետ» և «Աղվեսներ» հարթաքանդակները[1]:

1968-1969 թթ. Արա Հարությունյանը քանդակազարդում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝ «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»): Թանգարանի քանդակային ձևավորումը հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով: Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թ. Արա Հարությունյանն արժանացավ ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի[1]:

​1966-1967 թթ. Արա Հարությունյանը ստեղծում է Գ. Սունդուկյանի անվան հայկական ակադեմիական դրամատիկական թատրոնի քանդակային համալիրը, որտեղ ներկայացված է հայ թատրոնի գրեթե 2000-ամյա պատմությունը: Խորհրդային Հայաստանում այս քանդակային համալիրը առաջին խոշոր կառույցներից էր, որտեղ միահյուսված էին դեկորատիվ քանդակն ու ճարտարապետությունը: Այն բաղկացած է թատրոնի ճակատամուտքից, Գ. Սունդուկյանի արձանից (1972) և «Սիրին» բարձրաքանդակից (1976[1]):

​Ճակատամուտքի հարթաքանդակների կոմպոզիցայում պատկերված են հաղթանակ ու վերածնունդ մարմնավորող կանացի ֆիգուր, դրամայի, կոմեդիայի, իմաստության դիմակներ ու հավերժական շարժման խորհրդանիշ: Աջից վերևում պատկերված է մ.թ.ա. 53 թ. Արտաշատ քաղաքում առաջին հայկական թատրոնի հիմնադիր Արտավազդ II թագավորը[1]ը:

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Б. Зурабов. Ара Арутюнян. Монография. Мастера советского искусства.Изд-во "Советский художник", М,1986 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 305