«Սագամիհարա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Սագամիհարա'''<ref>Книга:Географический энциклопедический словарь|с=406</ref> (相模原市) քաղաք Ճապոնիայո...»:
 
Տող 32. Տող 32.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.city.sagamihara.kanagawa.jp/ Պաշտոնական կայք]
* [http://www.city.sagamihara.kanagawa.jp/ Պաշտոնական կայք]

[[Կատեգորիա:Բնակավայրեր այբբենական կարգով]]

06:49, 6 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Սագամիհարա[1] (相模原市) քաղաք Ճապոնիայում՝ տեղակայված Կանագավա պրեֆեկտուրայում:

Քաղաքը բաժանվում է երեք շրջանի. Միդորի-կու, Տյուո-կու և Մինամի-կու:

Պատմություն

Այն հիմնադրվել է 1941 թվականի ապրիլի 29-ին, 2010 թվականի ապրիլի 1-ին ստացել է քաղաքի կարգավիճակ: 2016 թվականի հուլիսի 26-ին քաղաքում կատարվեց հարձակում հաշմանդամների «Ցուկուի Յամայուրի Էն» պանսիոնատի վրա, ինչի արդյունքում զոհվեց 19 մարդ, իսկ 40 մարդ վիրավորվեց:

Աշխարհագրություն

Սագամիհարան գտնվում է Հոնսյու կղզու կենտրոնական մասում, Տոկիոյից հարավ՝ Դոսի գետի վրա, որն այնուհետ միախառնվում է Սագամի գետին:

Տնտեսություն

1950-ական թվականներին քաղաքում կար զարգացած արդյունաբերություն, որ ներառում էր էլեկտրամեքենաշինության և մեքենաշինության, ինչպես նաև սննդի և տեքստիլ արդյունաբերության ճյուղերը: Սագամիհարան հետազոտությունների կենտրոն է ատոմային էներգիայի բնագավառում:

Տրանսպորտ

  • Կոկուդո 16, ազգային նշանակության ճանապարհ, որը շրջապատում է Տոկիոն:

Կրթություն

Քաղաքում գտնվում է Սագամիի օրիորդաց համալսարանը, Կիտասատոյի բժշկական քոլեջը և Աձաբուի անասնաբուժական քոլեջը:

Քույր քաղաքներ

Սագամիհարան ունի երեք քույր քաղաքներ[2]:

Սիմվոլիկա

Քաղաքի ծաղիկը դրախտավարդն է, ծառը՝ փոշոտ ձելկվան, իսկ թռչունը՝ դաշտային արտույտը[3]:

Ծանոթագրություններ

  1. Книга:Географический энциклопедический словарь|с=406
  2. «相模原市の友好都市» (ճապոներեն). Sagamihara City. Արխիվացված է օրիգինալից 2010-12-11-ին. Վերցված է 2010-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «シンボル» (ճապոներեն). Sagamihara City. Արխիվացված է օրիգինալից 2010-04-12-ին. Վերցված է 2010-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ